Էռնեստ Շեփարդ
Էռնեստ Շեփարդ (անգլ.՝ Ernest Howard Shepard, դեկտեմբերի 10, 1879[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 24, 1976[2][5][6][…], Lodsworth, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարիչ և գրքերի պատկերազարդող։ Հայտնի է Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» և հատկապես` Ալան Միլնի «Վինի Թուխ» գրքերի նկարազարդումների համար։ Հատուկ շարքերում պատկերել է մարդակերպ կենդանիների։
Էռնեստ Շեփարդ անգլ.՝ Ernest Howard Shepard | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 24, 1976[2][5][6][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Lodsworth, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Colet Court? և Heatherley School of Fine Art? |
Երկեր | Գրքեր Վինի Թուխի մասին և Քամին ուռիների մեջ |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ և ծաղրանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մերի Շեպարդ |
Ernest Howard Shepard Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, 1907 թվականից աշխատել է «Պանչ» ամսագրում՝ երգիծական կերպով լուսաբանելով պատերազմը (միևնույն ժամանակ արժանացել է Մարմական խաչ շքանշանի` պատերազմում իր քաջության համար)։ 1921 թվականից սկսել է աշխատել որպես հաստիքային ծաղրանկարիչ. «Պանչ» ամսագրում աշխատել է մինչև 1953 թվականը։
Միլնին Շեփարդին առաջարկել է «Պանչի» մեկ այլ հաստիքային նկարիչ՝ Է. Լուկասը (1868-1938)։ Սկզբում Միլնը թերահավատորեն էր վերաբերվում իրենց համագործակցության հեռանկարին և Շեփարդին խնդրում է նկարազարդել մանկական բանաստեղծությունների «Երբ մենք շատ երիտասարդ էինք» (անգլ.՝ When We Were Very Young) ժողովածուն։ Նկարները շատ հաջող համարելով՝ Միլնը պնդում է, որ Շեփարդը նկարազարդի «Վինի Թուխը»։ Արդյունքում Շեփարդը (ինչպես և ինքը՝ Միլնը, և նրա որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը) որոշակի հակակրանք ունեին Թուխի հանդեպ՝ համարելով, որ այս պատկերն անարժանորեն ստվերում է նրա մյուս բոլոր գործերը։
Շեփարդի համար որպես Թուխի մոդել ծառայել է ոչ թե Քրիստոֆեր Ռոբինի իրական Վինի Թուխը, այլ իր որդու` Փնթփնթան (անգլ.՝ Growler) անունով արջուկ (ի տարբերություն Վինիի, Փնթփնթանը չի պահպանվել. դրան ոչնչացրել է Շեփարդի շունը)։ 1969 թվականին, Շեփարդի կենդանության ժամանակ, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում կազմակերպվել է «Թուխի» համար նրա նկարազարդումների 300 ուրվագնկարների ցուցահանդես։
Շեփարդը Թուխին նկարել է յուղաներկով։ Այս եզակի նկարը վաճառվել է 2000 թվականին 285 հազար դոլարով և այժմ ցուցադրվում է կանադական Վինիպեգ քաղաքում (Վիննի արջի հայրենիքում, որի պատվին Թուխն ստացել է իր անունը)։
Շեփարդը գրել է երկու ինքնակենսագրական գիրք. Drawn from Memory (1957) և Drawn From Life (1962): Նրա որդի Գրեմը մահացել է 1943 թվականի սեպտեմբերի 21-ին, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ նրա նավը խորտակվել է գերմանական սուզանավի կողմից։ Նրա դուստրը՝ Մերին, նույնպես պատկերազարդող է դարձել և նկարազարդել է Պամելա Թրևերսի «Մերի Փոփինսը»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ernest Howard Shepard (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 http://web.archive.org/web/20160407143142/http://jeugdliteratuur.org/auteurs/ernest-h-shepard
- ↑ 6,0 6,1 6,2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը classicpooh.net կայքում
- «Մարդը, որ ատում էր Վինի Թուխին», BBC, 6 մարտի, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Շեփարդ» հոդվածին։ |