Յակով Սվերդլով
Յակով Միխայլովիչ Սվերդլով (կուսակցական ծածկանուն Անդրեյ, Մաքս և այլն, հունիսի 3, 1885[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 16, 1919[2][3][4], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]), կոմունիստական կուսակցության և Խորհիդային Միության պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1901 թվականից։
Յակով Սվերդլով ռուս.՝ Яков Михайлович Свердлов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 3, 1885[1] |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 16, 1919[2][3][4] (33 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հրեա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | գիմնազիա և Նիժնի Նովգորոդի տղամարդկանց գիմնազիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կլավդիա Նովգորոդցևա |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Անդամություն | Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե |
Երեխաներ | Անդրեյ Սվերդլով |
Yakov Sverdlov Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է արհեստավոր փորագրիչի ընտանիքում։ Որպես պրոֆեսիոնալ հեղափոխական աշխատանքներ է տարել Նիժնի Նովգորոդում, Կոստրոմայում, Յարոսլավլում, Կազանում և այլուր։ 1902-1903 թվականին բազմիցս ձերբակալվել, բանտարկվել և աքսորվել է։ 1904 թվականին ՌԽԴԲԿ Հյուսիսային կոմիտեի որոշմամբ անցել է անլեգալ աշխատանքի, 1905 թվականին ՌԽԴԲԿ ԿԿ-ի որոշմամբ մեկնել է ուրալ՝ տեղի կուսակցական կազմակերպությունը ամրապնդելու համար, 1905 թվականի դեկտեմբերից գլխավորել է ՌԽԴԲԿ Եկատերինբուրգի (1924 թվականից՝ Սվերդլովսկ) կոմիտեն։ 1906 թվականին աշխատանքներ է տարել ոստիկանության կողմից ջախջախված Պերմի կուսակցական կազմակերպության վերականգնման ուղղությամբ, Եկատերինբուրգում ղեկավարել է Ուրալյան մարզային 2-րդ կուսակցական կոնֆերանսը, ընտրվել ՌԽԴԲԿ մարզային կոմիտեի անդամ։ 1906 թվականի հունիսին ձերբակալվել, 1907 թվականին դատապարտվել է 2 տարվա բանտարկության։ 1909 թվականի նոյեմբերին ՌԽԴԲԿ ԿԿ-ի կողմից ուղարկվել է վերականգնելու Մոսկվայի կուսակցական կազմակերպությունը, դեկտեմբերին ձերբակալվել, 1910 թվականին աքսորվել է Նարիմի երկրամաս, որտեղից հուլիսին փախել է։ Աշխատել է Պետերբուրգի կուսակցական կազմակերպությունում, մասնակցել «Ջվեզդա» (ռուս.՝ «Звезда») թերթի հրատարակման նախապատրաստմանը։ 1910 թվականին կրկին ձերբակալվել է, 1911 թվականին կրկին աքսորվել Նարիմ։ ՌԽԴԲԿ 6-րդ (Պրագայի) Համառուսաստանյան կոնֆերանսից (1912) հետո, հեռակա կարգով, կոոպտացվել է ԿԿ և մտցվել ՌՍԴԲԿ ԿԿ-ի Ռուսական բյուրոյի մեջ։ 1912 թվականի դեկտեմբերին փախել է աքսորավայրից, Պետերբուրգում եղել ռուս.՝ «Պրավդա» թերթի, 4-րդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից։ 1913 թվականին ձերբակալվել և աքսորվել է Տուրուխանյան երկրամաս, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո անցել է Պետրոգրադ, ապրիլին ՌԽԴԲ(բ) կ ԿԿ նրան կրկին ուղարկել է Ուրալ։ Եկատերինբուրգում Սվերդլովը ղեկավարել է ուրալյան մարզային կուսակցական կոնֆերանսը։ ՌԽԴԲ(բ) կ 7-րդ (ապրիլյան) Համառուսաստանյան կոնֆերանսի պատգամավոր, ընտրվել է ԿԿ-ի անդամ, կոնֆերանսից հետո՝ ԿԿ-ի քարտուղար, պատգամավոր Համառուսաստանյան ԿԳԿ-ում։ Ղեկավարել է ՌԽԴԲ(բ) կ 6-րդ համագումարի հրավիրման կազմբյուրոն։ Համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամ։ Համագումարից հետո ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղարությունը, մասնակցել ԿԿ-ին կից ռազմական կազմակերպության ղեկավարմանը, ամուր կապեր հաստատել Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ, որը գտնվում էր ընդհատակում։ Սվերդլովը նախագահել է ՌԽԴԲ(բ) կ ԿԿ-ի 1917 թվականի հոկտեմբերի 10(23) և 16(29)-ի նիստերում, որտեղ ընդունվել է զինված ապստամբության մասին որոշումը, ընտրվել ապստամբության ղեկավարման ռազմահեղափոխական կենտրոնի անդամ, Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր, համագումարի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավար։ 1917 թվականի նոյեմբերի 8(21)-ին Լենինի առաջարկությամբ ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ, մնալով ՌԽԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ Եղել է ՌԽՖՍՀ առաշին Սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Կուսակցության 7-րդ համագումարում նորից ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ-ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 1-ին կոնգրեսի նախապատրաստմանը։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Свердлов Яков Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 92)։ |