Պավել Գրիգորևիչ Անտոկոլսկի (ռուս.՝ Па́вел Григо́рьевич Антоко́льский, հուլիսի 1, 1896(1896-07-01)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5] - հոկտեմբերի 9, 1978(1978-10-09)[6][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և դրամատուրգ։

Պավել Անտոկոլսկի
ռուս.՝ Па́вел Григо́рьевич Антоко́льский
Ծնվել էհուլիսի 1, 1896(1896-07-01)[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1978(1978-10-09)[6][1][2][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, թատերական ռեժիսոր, դրամատուրգ և թատերական քննադատ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Ժանրերակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Ստալինյան մրցանակ
Изображение автографа
 Pavel Antokolsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պավել Անտոկոլսկին ծնվել է 1896 թվականի հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում՝ երդվյալ հավատարմատար և դատական վերահսկիչ Գերշոն Մովշևիչ (Գերասիմ, Գրիգորի Մոիսեևիչ[Ն 1]։) Անտոկոլսկու (1864-1941) և Օլգա Անտոկոլսկու ընտանիքում (?֊1935)։ Հայրն աշխատել է մասնավոր ընկերություններում, ավելի ուշ՝ ընդհուպ մինչև 1933 թվականը աշխատել է խորհրդային հաստատություններում։ Մայրը հաճախել է Ֆրյոբելի դասընթացներին։ Ընտանիքն ապրել է Վիլնյուսում, որտեղ ծնվել են նրա քույրերը՝ Եվգենիան (1900), Նադեժդան (1903) և Մարիան։ 1904 թվականին ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (չի ավարտել)։

Տպագրվել սկսել է 1918 թվականից։ Բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակել է 1922 թվականին։ 1919-1934 թվականներին աշխատել է Ե․ Վախթանգովի անվան դրամատիկական ստուդիայում՝ որպես ռեժիսոր, այնուհետև աշխատել է վերակազմավորված Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։ Ստուդիայի համար գրել է երեք պիես, որոնցից են «Кукла Инфанты»-ը (1916) և «Նշանդրեք երազում»-ը (1917֊1918)[7]։ Հեղափոխության տարիներին ընկերություն է արել Մարինա Ցվետաևայի հետ։

Հետաքրքրվել է Տաճարականների միաբանության պատմությամբ և հոգևոր կյանքով․ միստիկական գաղափարների ազդեցության տակ Ե․ Վախթանգովի անվան թաատրոնի համար գրել է Հերբերտ Ուելսի «Երբ քնածը կարթնանա» վեպի բեմարկությունը[8]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել է ռազմաճակատի թատրոնը։ 1943 թվականից ԽՄԿԿ անդամ։ 1945 թվականի գարնանը ժամանել է Տոմսկ՝ որպես Տոմսկի Վ․ Չկալովի անվան մարզային դրամատիկական թատրոնի ռեժիսոր[9]։

Պավել Անտոկոլսկին մահացել է 1978 թվականի հոկտեմբերի 9-ին։ Թաղված է Մոսկվայի Վոստրյակովսկի գերեզմանատանը՝ 10 տարի առաջ մահացած կնոջ և մուսայի՝ Վախթանգովի անվան ստուդիայի դերասանուհի Զոյա Բաժանովայի կողքին։

Ընտանիք

խմբագրել
  • Առաջին կինը (1919 թվականից)՝ Նատալյա Շչեգլովան է (1895֊1983)։
    • Դուստրը՝ Նատալյան (ծն․ 1921), նկարչուհի է (ամուսինը՝ պոետ Լեոն Տոոմն է, 1921֊1969)։
      • Թոռը՝ Անդրեյ Տոոմը (ծն․ 1942), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Պեռնամբուկոյի Դաշնային համալսարանի վիճակագրության ֆակուլտետի պրոֆեսոր (Բրազիլիա
    • Որդին՝ Վլադիմիրը (1923֊1942), կրտսեր լեյտենանտ էր, որը զոհվել է պատերազմում։ Նրա հիշատակին է նվիրված «Որդի» պոեմը (1943)։
  • Երկրորդ կինը՝ դերասանուհի Զոյա Բաժանովան է։
  • Քեռին (հոր եղբայրը)՝ նկարիչ Լև Անտոկոլսկին է։

Գրական գործունեություն

խմբագրել
 
Բանաստեղծություններ և պոեմներ, 1958

Բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1922 թվականին։ Սկզբնական շրջանի ստեղծագործություններին բնորոշ է ռոմանտիզմը («Արևմուտք», 1926, «Երրորդ գիրք», 1927)։ 1930-ական թվականներին պատկերել է խորհրդային իրականությունը, նոր մարդուն («Գործող անձինք», 1932, «Մեծ հեռաստաններ», 1936 և այլն)[10]։

Լավագույն գործն է «Որդին» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) պոեմը։ Ետպատերազմյան շրջանի նշանավոր ստեղծագործություններից են «Մերձարբատյան նրբանցքում» (1954) պոեմը, «Պոետներն ու ժամանակը» (1957), «Պուշկինի մասին», «Վիետնամի ուժը։ «Ճանապարհորդական օրագիր» (1960), «Բանաստեղծների ուղիները» (1965) հոդվածների ժողովածուները։ Թարգմանել է Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և հայ այլ բանաստեղծների գործեր[10]։

Թարգմանել է նաև ֆրանսիացի, բուլղար, վրացի, ադրբեջանցի բանաստեղծների ստեղծագործությունները։ Թարգմանությունների թվում են Վիկտոր Հյուգոյի «Մահվան դատապարտվածի վերջին օրը» վիպակը և «Արքան զվարճանում է» ռոմանտիկ դրաման։

Նշումներ

խմբագրել
  1. Ծննդյան տվյալները հասանելի են հրեական ծննդաբանության JewishGen.org կայքում։ Մասնագիտական փաստաթղթերում անունը նշվում է որպես Գերասիմ Մոիսեևիչ Անտոկոլսկի, քաղաքային ռաբբիին 1864 թվականի հուլիսի 27-ի գրառման մեջ նշել է Գերշոն Մովշևիչ Անտոկոլսկի, իսկ երեխաների ծննդյան գրանցամատյանում՝ Գերասիմ (1900) և Գրիգորի (1903) Անտոկոլսկի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 LIMIS (լիտ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 94—96. — ISBN 5-94848-245-6
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  5. 5,0 5,1 5,2 Антокольский Павел Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Павел Антокольский: неизвестные и малоизвестные стихи
  8. Никитин А. Л. Мистики, розенкрейцеры и тамплиеры в Советской России: Исслед. и мат. М., 1998.
  9. История Томска
  10. 10,0 10,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 454 — 720 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Казак В.: Лексикон русской литературы XX века
  • «Сметает пепел и пыль». Литературная Россия. - №48. - 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Անտոկոլսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 454