Ֆանտիկ (նախնադարյան պատմություն)
Ֆանտիկ (նախնադարյան պատմություն) (ռուս.՝ Фантик (Первобытная история)), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1975 թվականին, ռեժիսոր Եֆիմ Գամբուրգի կողմից։ Սցենարի հեղինակն է Բորիս Զախոդերը։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Եֆիմ Գամբուրգ |
Սցենարիստ | Բորիս Զախոդեր |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Դիստրիբյուտոր | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19,48 s |
Թվական | 1975 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը փոքրիկ փղիկ Ֆանտիկի և սարսափելի հրեշի` չար Շտուշե-Կուտուշեի մասին է, որն ամբողջ ջունգլիով մեկ հետապնդում է «փոքրիկ, քաղցրիկ» փղիկին` Ֆանտիկին։ Փոքրիկ փղիկ Ֆանտիկը շտապում էր լճակի մոտ, որպեսզի ջրի իր` ծարավից արտասվող փուշը, սակայն անընդհատ շեղվում էր, որպեսզի օգնի ընկերներին և ակամա խուսափում էր Շտուշե-Կուտուշեի հետ հանդիպելուց։ Արդյունքում փոքրիկ փուշը ծառ է դառնում և կախարդական պտուղներ է տալիս, որոնք կատարում են բոլոր ցանկությունները։ Մեծանում է նաև Ֆանտիկը, և նրա անունն այժմ արդեն Էլիֆանտ է։ Եվ նրա ականջներն արդեն էլ չեն կախվում։
Հեղինակներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Բորիս Զախոդեր |
Ռեժիսոր | Եֆիմ Գամբուրգ |
Բեմադրող նկարիչ | Դանիիլ Մենդելևիչ |
Կոմպոզիտոր | Ալեքսեյ Ռիբնիկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Մոնատաժող | Իզաբելլա Գերասիմովա |
Օգնականներ | Սվետլանա Գվինիաշվիլի, Սվետլանա Կոշչեևա, Օ. Ապանասովա |
Նկարիչ | Դմիտրի Անպիլով |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Նատալիա Բոգոմոլովա, Էլվիրա Մասլովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Վիկտոր Արսենտեև, Յուրի Կուզյուրին, Գենադի Սոկոլսկի, Գալինա Զեբրովա, Իվան Դավիդով, Գալինա Բարինովա, Հովսեփ Կուրոյան |
Դերերը հնչյունավորել են | Սվետլանա Խարլապ` Ֆանտիկ Զինաիդա Նարիշկինա` Կապիկ Եվգենի Լեոնով` Շտուշա-Կուտուշա Անաստասիա Գեորգիևսկայա` Կրիա |
Խմբագիր | Տատյանա Պապորովա |
Մուլտֆիլմի տնօրեն | Ֆյոդոր Իվանով |
Մրցանակներ
խմբագրել- 1976 թվականի 9-րդ համամիութենական կինոփառատոն (Ֆրունզե), Ֆանտիկ մուլտֆիլմն արժանացել է երկրորդ կարգի մրցանակի[1]։
Մուլտֆիլմի մասին
խմբագրել- Մուլտֆիլմը հարուստ է այդ ժամանակվա համար զարմանալի ձայնային էֆեկտներով, որոնք ձայնագրվել են էլեկտրոնային երաժշտության փորձարառական ստուդիայում։
- Նկարիչ Դանիել Մենդելեիվիչը բոլոր կերպարներին պատկերել է սև ֆոնի վրա` բարակ գունավոր գծերով, ինչի պատճառով անտառն ու դրա բնակիչները դարձել են ավելի հեքիաթային ու խորհրդավոր[2]։
- «Երեկոյան Մոսկվա» թերթի վարկանիշային ցանկում «Ֆանտիկը» մտել է Եֆիմ Գամբուրգի 10 լեգենդար մուլտֆիլմերի ցանկի մեջ[3]։
- Մուլտֆիլմի հակահերոս Շտուշա-Կուտուշան ընդգրկվել է խորհրդային մուլտիպլիկացիայի ոսկե ֆոնդի ամենայուրահատուկ սարսափ կերպարների շարքի մեջ, որոնք ստեղծվել են խորհրդային մուլտիպլիկատորների երևակայության շնորհիվ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, стр. 82
- ↑ Сергей Капков. Ефим Гамбург // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Илья Маршак (10 июня 2013). «10 легендарных мультфильмов Ефима Гамбурга» (ռուսերեն). Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Сделано в СССР: Бабайки из мультиков
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆանտիկ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆանտիկ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Մուլտֆիլմը BCDb կայքում (անգլ.)
- Մուլտֆիլմի ֆան-կայքը(չաշխատող հղում)