Մատաղ, Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներից մեկը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից[1]։ Մատաղը սպանված արու գառ է կամ աքաղաղ,որի նպատակն է ողորմություն տալը։ Հայաստանի շատ շրջաններում,հեթանոսաքրիստոնեական այս ծիսակարգը դեռ ակտիվորեն պահպանվում է՝ եկեղեցու դիմաց ընտրված կենդանու սպանության տեսքով։ Մատաղն իրականացվում է Աստծուց ներում, առողջություն խնդրելու կամ շնորհակալություն հայտնելու համար։ Մարդիկ սովորաբար հավաքվում են մատաղն իրականացնողի տանը, աղոթում և ուտում մատաղի միսը։ Ըստ ավանդության՝ միսը պետք է ուտել մինչև մայրամուտը։

Աքաղաղի մատաղ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Armenian Perspectives - Page 171 by Nicholas Awde, Association internationale des études arméniennes