Ժան Կալվին

ֆրանսիացի գրող

Ժան Կալվին (ֆր.՝ Jean Calvin, լատին․՝ Ioannes Calvinus, հուլիսի 10, 1509[1][2], Նոյոն, Picardy, Ֆրանսիայի թագավորություն[3][2] - մայիսի 27, 1564[1][2], Ժնև, Ժնևի հանրապետություն[3][2]), ֆրանսիացի աստվածաբան, Կաթոլիկ եկեղեցու ռեֆորմացիայի շարժման գործիչ, կալվինիզմի հիմնադիր։

Ժան Կալվին
ֆր.՝ Jean Calvin
լատին․՝ Ioannes Calvinus
Ծնվել էհուլիսի 10, 1509[1][2]
Նոյոն, Picardy, Ֆրանսիայի թագավորություն[3][2]
Մահացել էմայիսի 27, 1564[1][2] (54 տարեկան)
Ժնև, Ժնևի հանրապետություն[3][2]
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[5] և Ժնևի հանրապետություն
Դավանանքբողոքականություն և Կալվինականություն
Մասնագիտությունաստվածաբան, քահանա, բողոքական բարեփոխիչ, պաստոր, փաստաբան և գրող
Գործունեության ոլորտաստվածաբանություն
Ալմա մատերՔոլեջ դե լա Մարշ, Քոլեջ դե Մոնտաիգու, Բուրժի համալսարան, Օռլեանի հին համալսարան և Օռլեանի համալսարան[6]
Տիրապետում է լեզուներինլատիներեն, ֆրանսերեն, միջին ֆրանսերեն[7] և գերմաներեն[8]
Գիտական ղեկավարՄելխիոր Ֆոլմար
Եղել է գիտական ղեկավարՖրանցիսկոս Յունիոս և Lambert Daneau?
Հայտնի աշակերտներՖրանցիսկոս Յունիոս[6]
Ազդվել էՕգոստինոս Երանելի[9] և Մարտին Լյութեր
Ամուսին(ներ)Իդելետ դը Բուր
ՀայրԺերար Կալվին
Ստորագրություն
Изображение автографа
 John Calvin Վիքիպահեստում

Ժան Կալվինի կրոնաքաղաքական հայացքներ խմբագրել

Ժան Կալվինն իր «Հրահանգ քրիստոնեական հավատի» (1536 թ․) աշխատության մեջ նշում է, որ աստված մարդկանց մի խմբի նախատեսել է փրկություն, իսկ մի մասի՝ կործանում։ Ուստի մարդիկ աստվածային կամքի մասին կարող են կռահել՝ ելնելով իրենց կյանքից։ Հաջողությունն ու հաղթանակն արդեն խոսում է աստծո կողմից ընտրյալ լինելու մասին։ Նա կոչ է անում հավատացյալներին ամբողջությամբ նվիրվել իրենց կյանքի կոչմանը՝ մասնագիտությանը, որը դիտվում է որպես հասարակական կամքի կատարում։ Յուրաքանչյուրը պետք է լինի խնայող, հաշվենկատ, պետք է արհամարհի շռայլությունը։ Սրանից հետևում է, որ աստծո կողմից ընտրյալ լինելը որևէ կապ չունի սոցիալական ծագման և հասարակության մեջ ունեցած դիրքի հետ։ Կալվինի կրոնաքաղաքական հայացքներում նշմարվում են բողոքական բարոյագիտության տարրեր։ Սրանք, ինչպես հետագայում փաստում է Մաքս Վեբերը, կազմում են «կապիտալիզմի ոգին»։

Հետագայում Կալվինի գլխավորությամբ Ժնևում իրականացվեցին եկեղեցու և հասարակության մեջ առկա սահմանների վերացում, որն իրենից ենթադրում էր եկեղեցական համայնքների՝ աշխարհիկ գործիչներից կազմված պրեսբիտերները և եկեղեցական կոչում չունեցող հոգևոր անձանց հետ միասին կոնսիստորիաների հիմնում, որը ղեկավարում էր համայնքի ողջ հոգևոր կյանքը։ Ժամանակի ընթացքում կալվինական եկեղեցին մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդավարական հանրապետությունների ձևավորման վրա, իսկ բարեփոխված եկեղեցու գաղափարը մեծապես նպաստեց հանրապետական և հանրապետական - ժողովրդավարական հայեցակարգերի ստեղծմանն ու մշակմանը։

Կալվինը դատապարտում էր միապետական կարգերի բռնությունն ու անօրինականությունը, և այն իրականացնողների համար նախատեսում աստվածային պատիժ, որի գործիք կարող էին դառնալ իրենց կամակատարները։ Ընդ որում, բռնապետությանը դիմադրելու իրավունքը նա վերապահում է միայն իշխանության մարմիններին, եկեղեցուն և ներկայացուցչական մարմիններին։ Նա նշում է․

  Բռնակալին բացահայտորեն չենթարկվելն ու նրան տապալելը թույլատրելի են միայն այն ժամանակ, երբ օգտագործվել են պասիվ դիմադրության բոլոր միջոցները, սպառվել են պայքարի բոլոր լեգալ ձևերը։  

Կառավարման ամենավատ ձևը նա համարում է ժողովրդավարությունը, ամենալավը՝ օլիգարխիան։ Կալվինական եկեղեցին աչքի է ընկել նաև իր ընդգծված կրոնական անհանդուրժողականությամբ, ինչն իրականացվել է 1541 - 1564 թվականները՝ Ժնևի կոնսիստորիայի գոյության ժամանակ։

Քաղաքացիների նկատմամբ սահմանված էր լրտեսում, խստորեն կանոնակարգված էր ողջ հասարակական կյանքը։ Չնչին խախտման համար նախատեսված էին խստագույն պատիժներ, հերետիկոսության մեջ մեղադրվողները անհապաղ ենթարկվում էին մահապատժի։

Կալվինական եկեղեցին մեծագգույնս նպաստեց Նիդերլանդներում առաջին բուրժուական հեղափոխության անցկացմանը, որի արդյունքում երկրում հաստատվեցին հանրապետական կարգեր, եվրոպական մի շարք երկրների անկախացմանը։ Սրա հիմքի վրա ստեղծվեցին հանրապետական կուսակցություններ Անգլիայում։ Այն նաև տնտեսական հիմք նախապատրաստեց XVII - XVIII դարերի բուրժուազիայի դասական քաղաքական աշխարհայացքի ձևավորման համար։ Այն արդի բողոքական երկրներում ազատամտականության հոգևոր ակունքներից է։

Աղբյուրներ խմբագրել

  • Կառլեն Միրումյան ․ Քաղաքական ուսմունքների պատմություն, Երևան, 2006

Գրականություն խմբագրել

 
Institutio christianae religionis, 1597
  • Кальвин, Жан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890 - 1907.
  • Жан Кальвин. Наставление в христианской вере. Полный текст
  • Виппер Р. Ю. Церковь и государство в Женеве в эпоху кальвинизма. - СПб., 1893.
  • Вебер М. Протестантская этика и дух капитализма // Вебер М. Избранные произведения. - М., 1991. - С. 61 - 272.
  • Bouswa W. J. John Calvin. A sixteenth-century portrait. - Cambridge, 1984.
  • Павленков Ф. Овчинников В. Биографическая библиотека Ф. Павленкова։ Жизнь замечательных людей։ В 3 т. - М.։ Олма. - ISBN 5224031214
  • Д. Б. Порозовская. Иоган Кальвин. Его жизнь и реформаторская деятельность. - СПб.։ Типография Ю. Н. Эрлих, 1891.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 183