Հիսուսի ծնունդը նկարագրվում է Ղուկասի և Մատթեոսի ավետարաններում։

Հովիվների երկրպագությունը՝ նկարված հոլանդացի նկարիչ Ջերարդ վան Հոնթորստի կողմից, 1622 թվական
Քրիստոսի ծննդյան միջնադարյան մանրանկար, 1350 թվական

Քրիստոնեական աստվածաբանության մեջ Հիսուսի ծնունդը նշվում է որպես երկրորդ Ադամի մարմնավորում՝ Աստծո աստվածային կամքի համաձայն։

Հիսուսի ծննդյան նկարագրությունը 4-րդ դարից սկսած նկարչության մեջ եղել է կարևոր թեմա քրիստոնեական նկարիչների համար։ 13-րդ դարից սկսած Սուրբծննդյան տիկնիկարկղը ընդգծել է Հիսուսի հնազանդությունը և նպաստել է նրա ավելի մեղմ կերպարի արտահայտմանը[1][2][3]։

Հիսուսի ծնունդը գլխավոր դեր է խաղում Քրիստոնեական եկեղեցական տարվա մեջ։ Արևմտյան ավանդական Քրիստոնեական ժողովուրդները (ներառյալ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, Արևմտյան Օրթոդոքս եկեղեցին, Անգլիական համայնքը և շատ բողոքականության ներկայացուցիչներ) սկսեցին ուսումնասիրել Քրիստոսի գալստյան չորս կիրակիները նախքան Սուրբ Ծննդյան գալը և ավանդական տոնական օրը, որը նշվում է դեկտեմբերի 25-ին։

Ծննդյան տարեթիվ

խմբագրել

Հիսուս Քրիստոս Նազարեցու ծննդյան տարեթիվը չի հիշատակվում ավետարաններում, կամ որևէ այլ աշխարհիկ գրվածքներում, սակայն գիտնականների մեծ մասը ենթադրում է, որ նա ծնվել է ք.ա. 6-րդ դարից մինչև 4-րդ դարն ընկած ժամանակահատվածում[4]։ Պատմական ապացույցները չափազանց կասկածելի են վերջնական տարեթիվ նշելու համար[5], սակայն այն հաշվարկվում է երկու տարբեր մոտեցմամբ։ Առաջինը հիմնված է Ղուկասի և Մատթեոսի ավետարաններում նշված պատմական իրադարձությունների վերլուծության վրա, իսկ երկրորդը՝ Հիսուսի ծառայության մեկնարկի գնահատման վրա[6][7]։

Ծննդավայր

խմբագրել
 
Սուրբ Ծննդյան տաճարի խորանը, Բեթղեհեմ

Ե՛վ Ղուկասի և՛ Մատթեոսի ավետարաններում Բեթղեհեմը նշվում է որպես Հիսուսի ծննդավայր։ Չնայած Մատթեոսն ակնհայտորեն չի հաստատում Հովսեփի ծննդավայրը, կամ այն վայրը, որտեղ նա բնակվել է նախքան Քրիստոսի ծնվելը[8][9], սակայն հաշվարկները ենթադրում են, որ ընտանիքն ապրել է Բեթղեհեմ քաղաքում, այնուհետև բնակություն է հաստատել Նազարեթում[10]։ Այնուամենայնիվ, Ղուկասի ավետարանում հստակ նշվում է, որ Մարիամն ապրել է Նազարեթում նախքան Հիսուսի ծնվելը՝ Ավետման ժամանակ։

Ղուկասիի ավետարանում նշվում է, որ Մարիամը Հիսուսին ծնունդ է պարգևել և նրան տեղավորել մսուրում, «որովհետև նրանց համար պանդոկում ուրիշ տեղ չկար», բայց ճշգրտորեն չի նշվում, թե որտեղ է ծնվել Հիսուսը[11]։ Հունարեն «kataluma» բառը կարելի է թարգմանել որպես «պանդոկ» կամ «հյուրերի սենյակ», և որոշ գիտնականներ ենթադրում են, որ Հովսեփն ու Մարիամը ամենայն հավանականությամբ փորձել են մնալ իրենց հարազատների մոտ պանդոկի փոխարեն։ Սակայն, քանի որ այնտեղ տեղ չի եղել նրանք ապաստան են գտել մի սենյակում, որտեղ պահվում էին ոչխարներ՝ ինչպես ընդունված էր Բեթղեհեմում։

Երկրորդ դարում Հուստինոս Փիլիսոփան պնդում է, որ Հիսուսը ծնվել է Բեթղեհեմ քաղաքից դուրս գտնվող մի քարանձավում[12][13]։ Սուրբ Հելենայի կողմից կառուցված քաղաքի ներսում գտնվող Սուրբ Ծննդյան տաճարում է գտնվում քարանձավային մսուրը , որն ավանդաբար երկրպագվում է որպես Հիսուսի ծննդավայր, որն ի սկզբանե եղել է Թամուզ աստծո պաշտամունքի վայրը[14]։

Ավետարան ըստ Մատթեոսի

խմբագրել
 
Հիսուսի ծնունդը, Սանդրո Բոտիչելլի

Հիսուսի մայր Մարիամը, ով Հովսեփի նշանածն էր, հղիանում է Սուրբ Հոգուց։ Հովսեփը սկզբում ցանկանում էր բաժանվել Մարիամից, բայց երազում հրեշտակը նրան ասում է, որ պետք է Մարիամին որպես իր կին ընդունի և երեխային անվանի Հիսուս, քանի որ նա պետք է փրկեր մարդկանց իրենց մեղքերից։ Հովսեփն արթնանում է և անում այնպես ինչպես հրեշտակն էր ասել։

Մատթեոսի ավետարանի առաջին գլխում հիշատակվում է Հիսուսի ծնունդն ու անունը[15] և երկրորդ գլխի սկզբում նշվում է, որ Հիսուսը ծնվել է Բեթղեհեմում Հերովդես I Մեծի ժամանակաշրջանում։ Մագին արևելքից եկել է Հերովդես I Մեծի մոտ և ասել, թե որտեղ կարող է գտնել հրեաների արքային, քանի որ նրանք տեսել էին նրա աստղը։ Ընդունելով գլխավոր քահանաների և ուսուցիչների խորհուրդը Հերովդես I Մեծը Մագիին ուղարկում է Բեթղեհեմ՝ երկրպագելու և ընծաներ նվիրելու նորածին փոքրիկին։ Նրանց հեռանալուց հետո հրեշտակը հայտնվում է Հովսեփին և զգուշացնում նրան, որ իր կնոջն ու երեխային փախցնի Եգիպտոս, քանի որ Հերովդես I Մեծը մտադիր էր նրան սպանել։ Սուրբ ընտանիքը մնացել է Եգիպտոսում մինչև Հերովդես I Մեծի մահը, որից հետո Հովսեփը նրանց տանում է Նազարեթ։

Ավետարան ըստ Ղուկասի

խմբագրել
 
Գաբրիել հրեշտակապետի Ավետումը Մարիամին, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո 1655 թվական ,Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)

Հերովդես I Մեծի արքայության օրոք Աստված Գաբրիել հրեշտակապետին ուղարկեց Նազարեթ՝ հայտնելու Մարիամ անունով կույսին՝ ով նշանված էր Հովսեփ անունով տղամարդու հետ, որ նա երեխա է լույս աշխարհ բերելու։ Այդ երեխան պետք է լիներ Աստծո որդին, ում պիտի անվանեին Հիսուս, ով էլ հավերժ պիտի ղեկավարեր Իսրայելը։ Երբ եկավ Հիսուսի ծնվելու ժամանակը՝ հռոմեացի կայսր Օկտավիանոս Օգոստոսը հրամայեց ամբողջ աշխարհով մարդահամար անցկացնել, և Հովսեփը վերցնելով Մարիամին մեկնեց Բեթղեհեմ։ Այսպիսով այնպես պատահեց, որ Հիսուսը ծնվեց Բեթղեհեմ քաղաքում, և նորածնին դրեցին մսուրի մեջ՝ մինչ հրեշտակները ավետում էին նրա ծնունդը, և հովիվները երկրպագում էին նրան որպես Աստծո որդի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The image of St Francis by Rosalind B. Brooke 2006 [1](չաշխատող հղում) [2] pp. 183–184
  2. The tradition of Catholic prayer by Christian Raab, Harry Hagan, St. Meinrad Archabbey 2007 [3](չաշխատող հղում) [4] pp. 86–87
  3. The vitality of the Christian tradition by George Finger Thomas 1944 [5](չաշխատող հղում) [6] pp. 110–112
  4. Dunn, James DG (2003). "Jesus Remembered". Eerdmans Publishing: 324.
  5. Doggett 1992, p579: "Although scholars generally believe that Christ was born some years before AD 1, the historical evidence is too sketchy to allow a definitive dating".
  6. L. Maier "The Date of the Nativity and Chronology of Jesus" in Chronos, kairos, Christos: nativity and chronological studies by Jerry Vardaman, Edwin M. Yamauchi 1989 [7](չաշխատող հղում) [8] pp. 113–129
  7. New Testament History by Richard L. Niswonger 1992 IBN 0-310-31201-9 pp. 121–124
  8. Virgin Birth of Chris by J Gresham Machen 1987 [9](չաշխատող հղում) [10] p. 193
  9. Matthew by David L. Turner (Apr 15, 2008) [11](չաշխատող հղում) [12] page 98
  10. Joseph F. Kelly (2008). Birth of Jesus According to the Gospels. Liturgical Press. p. 43. [13](չաշխատող հղում) [14].
  11. Raymond Edward (1977). The Birth of the Messiah: A Commentary on the Infancy Narratives in Matthew and Luke. Garden City, N.Y.: Doubleday. p. 401. [15](չաշխատող հղում) [16].
  12. Joan E. (1993). Christians and the Holy Places: The Myth of Jewish-Christian Origins. Oxford: Clarendon Press. pp. 99–102.ISBN [17].
  13. [18](չաշխատող հղում) 18; Justin Martyr, Dialogue with Trypho; cf. Origen, Celsum 1.2.
  14. Joan E. (1993). Christians and the Holy Places: The Myth of Jewish-Christian Origins. Oxford: Clarendon Press. pp. 99–100. [19](չաշխատող հղում) [20]
  15. 1:18-24

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիսուսի ծնունդ» հոդվածին։