Հայրենիք (հասկացություն)

որևէ վայրի հասկացություն, որի հետ է կապված որևէ էթնիկ խմբի երկար պատմությունը և մշակույթը

Հայրենիք, տարածք որտեղ որևէ ժողովուրդ կամ էթնիկ խումբ ապրում է կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, փոխելով իր սերունդը, ունենալով իր պետական կառուցվածքը՝ սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները: Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրենիքը: Դա այն տարածքն է, որտեղ նա դարեր շարունակ ապրել է՝ իր պատմությունը կերտելով: Հնում մարդիկ ապրել են բարենպաստ պայմաններ ունեցող վայրերում, տարածվել՝ զբաղեցնելով երկրագնդի գրեթե ողջ տարածքը: Բայց շատ քիչ ժողովուրդներ են ծնվել և ապրել իրենց ծննդավայրում: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման՝ օտար հավաքականությունների մեջ: Օրինակ՝ Մեծ եղեռնից փրկված հայերի շատ սերունդներ, ովքեր անգամ չեն տեսել իրենց նախահայրերի հայրենիքը, այնուամենայնիվ, իրենց մեջ կրում են հայրենիքի՝ Հայաստանի կերպարը:

Հայրենիք հասկացության իմաստըԽմբագրել

«Հայրենիք» հասկացությունն ունի երկու՝ աշխարհագրական և հոգևոր իմաստ[1]:

ԱշխարհագրականԽմբագրել

Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, կամ որտեղ ծնվել է ապրել, ու որի քաղաքացին է:

ՀոգևորԽմբագրել

Հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ Էթնոսի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել