Արամայիս Երզնկյան

հայ հեղափոխական

Արամայիս Հարությունի Երզնկյան (մայիսի 2, 1879(1879-05-02), Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937[1]), հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։ Հմայակ Երզնկյանի եղբայրը:

Արամայիս Երզնկյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1879(1879-05-02)
ԾննդավայրՀաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1937[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունհեղափոխական
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Արամայիս Երզնկյանը ծնվել է 1879 թվականին Հաղպատ գյուղում, քահանա Տեր Հարությունի և Կատերինայի ընտանիքում[2]: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898), մեկնել Ժնև՝ սովորել Ժնևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից ծանոթացել է Պլեխանովի հետ, հարել մարքսիզմին, Ժնևում հիմնել «Կովկաս» մարքսիստական խմբակը, որում համախմբված են եղել Եվրոպայում ուսանող կովկասահայերը: Խմբակի աշխատանքներին ներգրավված էին նաև Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը, Մելիք Մելիքյանը (Դեդուշկա): 1898 թվականին մտել է ՌՍԴ/բ/Կ շարքերը: 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը»: 1903 թվականին, ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից հետո, կանգնել է մենշևիկյան դիրքերում՝ մնալով նրա ձախ թևում մինչև 1920 թվականի վերջը։ 1907 թվականին մասնակցել է ՌՍԴԲԿ 5-րդ (Լոնդոնյան) համագումարին։ 1906 թվականին խմբագրել է բոլշևիկյան «Կայծ», 1915 թվականի դեկտեմբերից՝ ս-դ․ «Պայքար» թերթերը։ 1916 թվականին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի, 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ բանվորական խորհրդի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Այդ խորհուրդը կազմված էր 15 անդամներից, որոնցից վեցը ՀՅԴ անդամներ էին (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազազյան), երկուսը` սոցիալիստ-հեղափոխական` էսէռ (Հովհաննես Տեր-Օհանյան, Լևոն Աթաբեկյան), մեկը` հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), մեկը` մենշևիկ (Արամայիս Երզնկյան): Հայ ժողովրդական կուսակցությունն ուներ երկու ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) և երեք անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան)[2]: 1920 թվականին Երզնկյանը, որպես մենշևիկ-ինտերնացիոնալիստների խմբի լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի հետ՝ խումբը կոմունիստական կուսակցությանը ձուլելու համար։ 1921 թվականից պատասխանատու աշխատանքներ է վարել Վրաստանում, ապա՝ Հայաստանում։ Եղել է ՀԽՍՀ Հողժողկոմ, ժողկոմսոխորհրդի նախագահի տեղակալ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1922 թվականից անընդմեջ ընտրվել է Հայաստանի և Անդրկովկասի կուսակցական և խորհրդական ղեկավար մարմիններում։

 
Արամայիս Երզնկյանը 1925 թվականին։ Լուսանկարը Ֆրիտյոֆ Նանսենի արխիվից։

1935 թվականին նա ազատվում է Ժողկոմխորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից Աղասի Խանջյանի կողմից։ Ի պատասխան նա նամակով դիմում է Անդրոկովկասի մարզկոմի քարտուղար Լավրենտի Բերիային։ Նամակում նա Խանջյանին անվանում է երկերեսանի, հակապետական գործունեություն ծավալող, ով տատանվում է նացիոնալ-դեմոկրատիզմի ու ձախակողմյան քյալլագյոզության միջև։ Ըստ նրա՝ Խանջյանը մի կողմից պատսպարում է ազգայնականորեն տրամադրված ինտելիգենցիային, մյուս կողմից հանրային հայտարարություններում կոչ է անում վերջ դնել ազգայնականությանը։ Որպես հիմնավորում նա բերում է Խանջյանի պնդումը, որ Արցախը, Կարսն ու Նախիջևանը պետք է միացվեն Հայաստանին։[3]

1936 թվականին նա ձերբակալվում է որպես Ձախակողմյան հակահեղափոխական տրոցկիստական կազմակերպության անդամ ու 1937 թվականի օգոստոսին[3] անհայտ պայմաններում մահանում է Ներքին գործերի ժողկոմիսարիատի բանտախցում։

ԸնտանիքԽմբագրել

Ժնևում ուսանելու տարիներին հանդիպել է իր ապագա կնոջը՝ Աննային, ով սովորում էր Ժնևի կոնսերվատորիայում: Արամայիսն ու Աննան ունեցել են չորս զավակ: Նրանց զավակներից են կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը, պետական գործիչ Լևոն Երզինկյանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://imyerevan.com/ru/society/view/5011
  2. 2,0 2,1 «Արամայիս Երզնկյան» (հայերեն)։ Վերցված է 2019-04-03 
  3. 3,0 3,1 «История одного убийства»։ ImYerevan.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-02-28 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 586