Հմայակ Երզնկյան

հայ կուսակցական, պետական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հմայակ Հարությունի Երզնկյան (1892, Հաղպատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1941), հայ կուսակցական, պետական գործիչ։

Հմայակ Երզնկյան
Ծնվել է1892
ԾննդավայրՀաղպատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է1941
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1913)
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Արամայիս Երզնկյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Ներսիսյան դպրոցն ավարտել է 1913 թվականին և անմիջապես զորակոչվել բանակ որպես շարքային զինվոր։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Մարտերին մասնակցել է ռուս-ավստրիական ռազմաճակատում։ Վիրավորվել է երեք անգամ։ Երրորդ անգամ վիրավորվելուց հետո գերի է ընկել։

Փախուստի բազմաթիվ փորձերից հետո վերջապես նրան հաջողվում է փրկվել գերությունից և, շատ զրկանքներից ու տառապանքներից հետո, 1918 թվականին հասնել իր հայրենի գյուղը՝ Հաղպատ։ Մինչև 1920 թվականը աշխատել է Հաղպատում որպես գյուղական դպրոցի ուսուցիչ։

1920 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1921-1924 թվականներին, աշխատել է որպես Ուզունլարի հեղկոմի նախագահ, Լոռի-Փամբակի գավկոմի հրահանգիչ և ապա նշանակվել Ղարաքիլիսայի առաջին աստիճանի կուսակցական դպրոցի վարիչ։

1925 թվականին Հմայակ Երզնկյանը տեղափոխվել է Երևան և մինչև 1935 թվականը աշխատել որպես Հայկոոպի հրահանգիչ, այնուհետև Հայտնարկոոպի կազմբաժնի վարիչ և ապա Հայտնարկոոպի նախագահ։

1935 թվականին ընտրվել է Հոկտեմբերյանի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ, իսկ 1936 թվականին նշանակվել Հայաստանի ժողկոմխորհին կից ներգաղթի կոմիտեի ավանների շինարարության պետ։

Ընտրվել է ՀԿԿ II և IV համագումարների պատգամավոր, մասնակցել է մի շարք խորհրդաժողովների, մի քանի անգամ ընտրվել է Հայաստանի կենտգործկոմի անդամ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 54-55։