Ստեփան Մամիկոնյան
հայ հրապարակախոս, խմբագիր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Մամիկոնյան (1859[1], Ախալցխա, Ռուսական կայսրություն[1] - 1921[1]), հայ հրապարակախոս, խմբագիր, մշակութային գործիչ։
Ստեփան Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | 1859[1] |
Ծննդավայր | Ախալցխա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1921[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս, խմբագիր, մշակութային գործիչ և իրավաբան |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է նախ Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանում։ Աշխատել է որպես իրավաբան։ Եռանդուն մասնակցություն է ունեցել Մոսկվայի հայ համայնքի մշակութային կյանքին։ 1905 թվականին հրատարակել է կադետական ուղղության «Չաս» («Час») և «Պարուս» («Парус») թերթերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մոսկվայում կազմակերպված հայկական կոմիտեի նախագահը։ Այդ կոմիտեի առաջարկությամբ և օժանդակությամբ Վ. Բրյուսովը հրատարակել է «Հայաստանի պոեզիան...» («Поэзия Армении», 1916) ժողովածուն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 193)։ |