Ժնևի համալսարան (ֆր.՝ Université de Genève), հնագույն համալսարան Շվեյցարիայում։ Համալսարանը հիմնադրվել է 1559 թվականին որպես Ժան Կալվինի տեխնոլոգիական սեմինարիա։ Ներկայումս Ժնևի համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները՝ իրավաբանական, բժշկական, բնագիտական, տնտեսագիտական, սոցիոլոգիական, աստվածաբանական, հոգեբանության, իսկ կից գործում են փոխկապակցված կենտրոններ և հաստատություններ։ Շուրջ ինը ֆակուլտետներում այս պահին կրթությունը տարվում է հիմնականում ֆրանսերեն լեզվով, որոշ առարկաներ դասավանդվում են անգլերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով, որոնցով ուսանում են շուրջ 15000 ուսանողներ։ Կրթությունն ավելի հեշտացնելու նպատակով համալսարանում պահպանվում են գրեթե բոլոր դասախոսությունների ձայնա և տեսադասերը, որոնք տեղադրված են տվյալների բազայում[7]։ Գործում է նաև առանձին կայք, որտեղ ուսանողը գրանցվում է դասընթացներին և այնտեղից ստանում է ողջ լրացուցիչ տեղեկատվությունը, գրականություն, տնային հանձնարարություններ[8]։ Բացի այդ, յուրաքանչյուր ուսանող ունի իր անհատական համալսարանական փոստային գրանցումը և հաշիվը[9]։

Ժնևի համալսարան
լատին․՝ Schola Genevensis
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և լրիվ համալսարան
Հիմնադրված է1559
ՀիմնադրիրԺան Կալվին
ՌեկտորAudrey Leuba?[1]
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[2], ArXiv[3], Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա, swissuniversities?[4], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5] և International Association of Universities?
Երկիր Շվեյցարիա[6]
ՏեղագրությունԺնև և Ժնև
ՀասցեRue de Candolle 5
Կայքunige.ch
Ժնևի համալսարան (Շվեյցարիա)##
Ժնևի համալսարան (Շվեյցարիա)
Ժնևի համալսարան, Շվեյցարիա
 University of Geneva Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ժնևի համալսարանը տեղակայված է քաղաքի արևելյան մասում գտնվող մի քանի թաղամասերում և մոտակա Քարոուջ (Carouge) քաղաքում (Լեման և Ռհոնա լճերի ձախ ափին), և մասնաշենքերը շատ հեռու են միմյանցից։ Օրինակ, Բաթթելե (Battelle) մասնաշենքը ավելի քան երեք կիլոմետր հեռավորության վրա է Բաստիոնից[10]։

Նշանավոր գիտնականներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.unige.ch/assemblee/tuile/designation_audrey_leuba_poste_de_rectrice
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. Our Members / Tier 6
  4. https://www.swissuniversities.ch/en/organisation/members
  5. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  6. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  7. Mediaserver — Le catalogue média de l’université de Genève
  8. «Dokeos». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. https://owa.unige.ch/iwc_static/layout/login.html?lang=ru&00.01_211931&svcs=abs,mail,calendar,c11n(չաշխատող հղում)
  10. «Accueil - Bâtiments: plans d'accès - UNIGE». Unige.ch. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժնևի համալսարան» հոդվածին։