Բացել գլխավոր ցանկը

Գառնիկ Շախկյան

հայ ճարտարապետ

ԿենսագրությունԽմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ ճարտարապետություն մասնագիտության գծով։ 1987 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1992 թվականին սովորել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1961-1967 թվականներին եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1967-1978 թվականներին` Հայկոմուննախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ, ճարտարաշինական բաժնի վարիչ։ 1978 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ Հեղինակ է 15 գրքի, 250-ից ավելի հոդվածների։
Հեղինակ է հետևյալ ճարտարապետական կառույցների`

  • Գրողների ստեղծագործական տունը Ծաղկաձորում, 1976
  • Հյուրանոցներ Արմավիր (1974), Մարտունի (1980) քաղաքներում
  • Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքը, 1975
  • Մանկական ճամբար Ծաղկաձորում, 1977
  • Նեղուցի մատուռ, 2006
  • Հուշակառույցներ Ալավերդի քաղաքում, Շնող (1980), Լճկաձոր (1986) գյուղերում
  • Բնակելի տներ, կոմունալ օբյեկտներ ՀՀ տարբեր շրջաններում[1]

ԱնդամակցությունԽմբագրել

  • ՀՀ Լեզվի գերագույն խորհրդի անդամ ճարտարապետության գծով
  • ՀՀ Պետական մրցանակների ճարտարապետության հանձնախմբի անդամ
  • ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի խորհրդի անդամ
  • Հայաստանի ճարտարապետների միության անդամ
  • Հայաստանի գրողների միության անդամ, 2007
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
  • ԵՐՃՇՊՀ-ի ճարտարապետական ֆակուլտետի և մասնագիտական խորհուրդների անդամ
  • Ճարտարապետական գծով դոկտորական ատենախոսությունների մասնագիտական խորհրդի անդամ[2]

ԳործունեությունԽմբագրել

Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերին, Լոռու ճարտարապետական դպրոցին («Օձունի եկեղեցին», 1983, «Լոռի. պատմության քարակերտ էջերը», 1986)։ Մասնավորապես հիմնավորել է 8-9-րդ դդ. Հայաստանում շինարարական գործունեության ընթացքը, շրջանառության մեջ դրել մինչ այդ անհայտ կամ սակավ հայտնի հուշարձաններ և շինարարական իրողություններ։

ՊարգևներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Օձունի եկեղեցին: Ճարտարապետական-քննական ակնարկ, Երևան, «Սովետական գրող», 1983 (համահեղինակ):
  • Զվարթնոց, Գագկաշեն: [Ճարտարապետական գիտական ուսումնասիրություն], Երևան, «Սովետական գրող», 1984 (համահեղինակ):
  • Հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգությունը: (Համառոտ պատմական ակնարկ), Բարելավված վերահրատարակություն, Երևան, «Հայաստան», 1985 (համահեղինակ):
  • Լոռիի պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986:
  • Խորհրդային Հայաստանի ճարտարապետական հուշարձանները (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 1999[4]:
  • Կայծոն-Շնող հայրենագիտարան, Երևան, 1999:
  • Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ, Երևան, 2001[5]:
  • Հայ ժողովրդի ճարտարապետական-շինարարական գործունեությունը 7-9-րդ դարերում, Երևան, 2004:
  • Պատկերազարդ կենսագրական հայրենագիտարան, Երևան, 2004:
  • Հովհաննես Թումանյան, Հայրենագիտական համանվագներ, Երևան, 2005[6]
  • Ոգի, գույն, կերպար, Երևան, 2009:
  • Թումանյանի ընտանեկան աշխարհը, Երևան, 2011:

ԾանոթագրություններԽմբագրել