Յուրի Երզնկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Արամայիսի Երզնկյան (հունվարի 26, 1922[1][2], Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2] - դեկտեմբերի 19, 1996[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)։ Ղեկավարել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի արվեստանոցը, պրոֆեսոր (1982)[3]։
Յուրի Երզնկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1922[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1996[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1947) և Երևանի թատերական ինստիտուտ (1952)[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դասախոս և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0947711 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թբիլիսիում։ 1934-1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ 1940-1941 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ 1946-1947 թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։ 1948-1949 թվականներին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ» (1972 թվական, որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա «Դավիթ և Խանդութ», «Անտունի», «Հավերժական կուռք» բալետների պարային սյուիտները), Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» (1975) և «Սգավոր ձյունը» (1978 թվականին ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները։ 1979 թվականին «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ։
Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում[4][5]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979)
Ֆիլմագրություն
խմբագրել- Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952)
- Անասնաբույծների նվաճումները (1952)
- Հասցեատիրոջ որոնումները (1955)
- Հովազաձորի գերիները (1956)
- Առաջին սիրո երգը (1958)
- Իմ ընկերոջ մասին (1958)
- Մեր թաղի ձայները (1960)
- Փառքի օղակներ (1962)
- Դժվար անցում (1964)
- Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ (1964)
- Ապրում էր մի մարդ (1968)
- Երգում է Ռոզի Արմենը (1968)
- Կամուրջներ մոռացության վրայով (1969)
- Խաթաբալա (1971)
- Անլռելի գույներ (1973)
- Երկուսից մինչև ութը (1972)
- Այս կանաչ-կարմիր աշխարհը (1975)
- Դմիտրի Նալբանդյան. նկարիչ, քաղաքացի (1977)
- Սգավոր ձյունը (1978)
- Գոտեմարտ (1982)
- Ու՞ր ես գնում, զինվոր (1985)
- Հրաժեշտի հինգ նամակ (1987)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 377.
- ↑ «Յուրի Երզնկյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Յուրի Երզնկյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքէջում(չաշխատող հղում)
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 311-312.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Երզնկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Երզնկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 586)։ |