HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)

«Կայծ», տնտեսական, քաղաքական և հասարակական եռօրյա թերթ։

Կայծ
Տեսակհանդես
Լեզուարևելահայերեն
ԽմբագիրՍտեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան, Սարգիս Կասյան
ՀրատարակիչԱ. Երզնկյան
ԵրկիրՎրաստան Թբիլիսի, Վրաստան

Հայերեն առաջին բոլշևիկյան լեգալ պարբերականը։ Լույս է տեսել 1906 թվականին (47 համար), Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ստեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան, Սարգիս Կասյան։ Պաշտոնական խմբագիր-հրատարակիչն է համարվել Ա. Երզնկյանը։ Բացահայտելով և պաշտպանելով բոլշևիկների տակտիկական դիրքորոշումը՝ «Կայծ»-ը ցարիզմի տապալման և դեմոկրատական կարգերի հաստատման կոչ է արել, արտացոլել է երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, լուսաբանել բանվորական շարժումները Հայաստանում և Ռուսաստանում, ընթերցողներին պարզաբանել ռուսական առաջին հեղափոխության խնդիրները։ Տպագրել է նյութեր «Կայծ» (Թիֆլիս) թերթի գլխագիրը կուսակցական կազմակերպությունների գործունեության մասին։

«Կայծ»-ին աշխատակցել են Հ. Հակոբյանը, Մ. Միրաքյանը, Մ. Իանոյանը, Ռ. Դաշտոյանը, Ա. Կարինյանը, Ա. Ւյումարյանը, Ա. Մռավյանը, Մ. Մելիքյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png