Ղազար Տեր-Ղազարյան

հայ քիմիկոս

Ղազար Գրիգորի Տեր-Ղազարյան (1874, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1958(1958-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1906), պրոֆեսոր (1935

Ղազար Տեր-Ղազարյան
Ծնվել է1874
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 12, 1958(1958-08-12)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Ժնևի համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԺնևի համալսարան (1904)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1903) և պրոֆեսոր (1935)
Երեխա(ներ)Էդգար Տեր-Ղազարյան

Կենսագրություն խմբագրել

1899-1902 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի բնագիտական ֆակուլտետում և ստացել բնական գիտությունների բակալավրի, 1904 թվականին՝ քիմիկոսի կոչում։ 1906 թվականին նշանակվել է Ժնևի համալսարանի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիայի վարիչ։

1910-1917 թվականներին տարբեր աշխատանքներ է կատարել Պետերբուրգում, Բաքվում, Շուշիում, Թիֆլիսում։ 1924-1932 թվականներին եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի պետպլանի արդյունաբերության սեկցիայի նախագահ, 1932-1933 թվականներին՝ Թիֆլիսի կիրառական քիմիայի ինստիտուտի սեկտորի վարիչ, 1934 թվականից՝ Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի նորաստեղծ ամբիոնի վարիչ, քիմիայի ֆակուլտետի դեկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 673