Չեխական ոզնի
Հակատանկային ոզնի կամ չեխական ոզնի (չեխ․՝ rozsocháč կամ ježek), ամենապարզ հակատանկային պաշտպանության պատնեշ, որը եռաչափ վեցթև խաչ է։ Ի տարբերություն վիշապի ատամների, այն համեմատաբար շարժական է[1]։
Նկարագրություն | |
Համալիրի մաս | ֆորտիֆիկացիա |
Անվանված է | Չեխոսլովակիա, hedgehog? և Mikhail Gorikker? |
Czech hedgehog Վիքիպահեստում |
Պատրաստված է մետաղական անկյունակների կամ I-հեծանների (այսինքն՝ L-, H- կամ 𝐈-աձև) խաչվող ձողակտորներից։ Այն իր ձևով (և դիզայնով) նման է մետաղական ճանի կամ քալտրոպի (Caltrop)[2] շատ ավելի մեծ տարբերակին[1]։
Ոզնին շատ արդյունավետ է թեթևից միջին տանկերն ու ռազմական տրանսպորտային միջոցները պաշտպանական գիծ ներթափանցելու դեմ. այն պահպանում է իր գործառույթը նույնիսկ մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Թեև չեխական ոզնիները թույլ պաշտպանական միջոց են հարձակվող հետևակի դեմ, հետևակային ուժերը, ընդհանուր առմամբ, շատ ավելի քիչ արդյունավետ են ամրացված պաշտպանական դիրքերի դեմ, քան մոտոհրաձգային ստորաբաժանումները։
Ոզնիներն ավելի քիչ արդյունավետ են, քան դաշտերի ականապատումը, բայց ոզնիներ կարող են պատրաստվել մեծ քանակությամբ ջարդոններից՝ առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման և կարող են հեշտությամբ տեղափոխվել մի տեղամասից մյուսը, ինչը հատկապես կարևոր է պատերազմական ժամանակաշրջանում։
Պատմություն
խմբագրելՉեխական ոզնի անունը կապված է նրա ծագման երկրի` Չեխոսլովակիայի անվան հետ։ Ոզնին ի սկզբանե օգտագործվել է չեխա- գերմանական սահմանին Չեխոսլովակիայի սահմանային ամրություններում, որը զանգվածային, բայց երբեք չավարտված ամրացման համակարգ էր, և որը փոխանցվել է Գերմանիային 1938 թվականին Սուդետի մարզի օկուպացիայից հետո՝ Մյունխենի համաձայնագրով։
Առաջին ոզնիները կառուցվել են երկաթբետոնից, որի ձևը նման է հետագայում կառուցված մետաղական տարբերակներին։ Այնուամենայնիվ, փորձը ցույց է տվել, որ բետոնե ոզնիներն անարդյունավետ են, քանի որ դրանք կարող էին էականորեն վնասվել գնդացրի հարվածից։ Դեռ ավելին, մասնատված բեկորները թշնամու հետևակի անցնելու համար ավելի հարմար ծածկույթ էին դառնում, քան վնասված մետաղական ոզնիները։ Հետևաբար, 1935–1936 թվականներին Չեխոսլովակիայի միայն վաղ պաշտպանական գծի հատվածներն էին հագեցած բետոնե ոզնիներով և, հինականում, միայն երկրորդ գծում[3][4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրելՉեխական ոզնին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործվել է Խորհրդային Միության կողմից հակատանկային պաշտպանության համար։ Դրանք արտադրվում էին ցանկացած ամուր մետաղից և երբեմն փայտից, ներառյալ երկաթուղային կոճափայտերից[3]։ Չեխական ոզնիները հատկապես արդյունավետ էին քաղաքային մարտերում, որտեղ մեկ ոզնի կարող էր փակել մի ամբողջ փողոց։ Այդպիսով չեխական ոզնիները Խորհրդային Միությունում դարձան «ամեն գնով պաշտպանության» խորհրդանիշ. հետևաբար մոսկվացի պաշտպանների «Ոզնիներ» հուշահամալիրը, որը կառուցվել է ռուսական M-10 մայրուղու եզրին, 1966 թվականին, բաղկացած է երեք հսկա չեխական ոզնիներից[5]։
Չեխական ոզնիները եղել են Ատլանտյան պատի գերմանական պաշտպանության մի մասը[6]։ Նորմանդիա ներխուժման ժամանակ դաշնակիցները կտրել են զգալի քանակությամբ չվնասված և կոտրված ոզնիներ և եռակցել դրանք իրենց M4 Sherman և M5 Stuart տանկերի ճակատին։ Դրանք հայտնի են որպես «Ռնգեղջյուր»( Rhino ) տանկեր, և շատ օգտակար են եղել Նորմանդիայի ողջ տարածքում գտնվող բնական/կանաչ ցանկապարիսպները մաքրելու համար[7]։
Սլովակյան բանակի զինվորները Սանոկում Մոլոտովի գծի հակատանկային ոզնիների վրա 1941 թվականի հուլիսին | Սանոկ քաղաքի տարածքի հակատանկային և հակահետևակային արգելապատնեշ ոզնիները 1941 թվականին | Չեխական ոզնիների օրինակներ, որոնք տեղակայված են Ատլանտյան պատի վրա, Կալեի շրջակայքում | M5 Stuart թեթև տանկ, որի վրա զոդված են մետաղական չեխական ոզնու կտորներ |
Սառը պատերազմ
խմբագրելՉեխոսլովակիայի բանակի հետպատերազմյան փորձերը ապացուցել են մետաղական ոզնիների ցածր արդյունավետությունը ծանր զրահամեքենաների դեմ, ինչպիսիք են խորհրդային ISU-152 և T-54 կամ գերմանական Պանտերա տանկը։ պաշտպանությունը ճեղքելու փորձերի 40%-ը հաջող է եղել. հետևաբար, չեխական բանակը նոր հակատանկային խոչընդոտներ է ստեղծել սառը պատերազմի տարիներին ստեղծված սահմանային ամրությունների համար։ Այդուհանդերձ, մետաղյա ոզնին շարունակվել է օգտագործվել որպես անիվներով տեխնիկայի դեմ ճանապարհն արագ արգելակող միջոց[8]։
Ռուս-ուկրաինական պատերազմ
խմբագրել2022 թվականի սկզբին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ, բետոնե պատնեշների և այլ տեխնիկայի հետ համատեղ օգտագործվել են ոզնիներ՝ ռուսական ուժերին խոչընդոտելու համար[9]։ «Ուկրաինական երկաթուղիների» նոր ռելսերը ծառայել են հարյուրավոր ոզնիներ պատրաստելու համար։ Երկաթուղու հաշվարկներով նյութը բավարար է 1800 ոզնիների համար[10][11]։ Օդեսայում[12], Կիևում[13][14] և Լվովում[15] ուկրաինացի զինվորականները նույնպես ոզնիներ են պատրաստել ռազմավարական նշանակության վայրերում տեղաբաշխելու համար։ Կիևում Երկրորդ աշխարհամարտի ոզնիները դուրս են բերել թանգարանից և օգտագործել որպես ճանապարհային ուղեփակոց[16]։
Կառուցվածք, կիրառում և շահագործման սկզբունք
խմբագրելՈզնին սովորաբար անշարժ ամրացված կամ խարսխված չէ գետնին, քանի որ այն կարող է արդյունավետ լինել, նույնիսկ եթե գլորվել է մեծ պայթյունից։ Դրա արդյունավետությունը կայանում է նրա չափսերի մեջ՝ զուգակցված այն փաստի հետ, որ տրանսպորտային միջոցը (տանկը), որը փորձում է անցնել դրա վրայով, ամենայն հավանականությամբ կխրվի (կամ հնարավոր է՝ կվնասվի) ձողի վրա և կհայտնվի դրա վերևում իր թրթուրները (կամ անիվները) գետնից բարձրացնելու միջոցով[17]։
Եթե տանկը փորձում է անցնել ոզնու վրայով, ոզնին գլորվում է տանկի տակ, իսկ տանկը հայտնվում է օդում։ Տանկի թրթուրները կորցնելով գետնի հետ կապը, սկսում են տեղապտույտ անել` բուքսել, և հաճախ տանկը չի կարողանում պոկվել ոզնուց. դուրս ցցված ձողակտորը կարող է նույնիսկ ծակել տանկի հատակը։ Պաշտպանվող ուժերին մնում է ոչնչացնել կանգնեցված տանկերը և թույլ չտալ, որ տանկիստները բուքսիրային պարաններով քաշեն ոզնիները։ Իսկ եթե հակառակորդը խուսափելով ոզնիներց` տանկերն այլ ուղղությամբ տանի, ապա հակատանկային պաշտպանությունն առավել ևս կատարած կարող է համարել իր խնդիրը։
Արդյունաբերական արտադրության չեխական ոզնիները պատրաստվում են 140/140/13 մմ չափերով L-աձև երեք կտոր մետաղական անկյունակներից (երկարությունը 1,8 մ (6 ֆտ), քաշը 198 կգ (440 ֆտ), հետագա տարբերակները՝ երկարությունը 2,1 մ (7 ֆտ), քաշը` 240 կգ (530 ֆտ) ), որոնք իրար են միացվում կողային թիթեղներով, գամերով և պտուտակներով, կամ իրար են եռակցվել տարածական եռաթև խաչի ձևով, որի յուրաքանչյուր ձողն ուղիղ անկյան տակ է մյուս երկուսի հետ, ընդ որում այս ձևը ձևավորվում է ութանիստի առանցքներով։
Ոզնու երկու թևերը իրար են զոդվում գործարանում, իսկ երրորդ թևը M20 պտուտակների միջոցով միացվում է տեղում։ Գետնին չընկնելը ապահովում են քառակուսի «ոտքերը»։ Գործարանային արտադրության ոզնիների վրա նախատեսված են խազեր` փշալարեր ամրացնելու համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «czech hedgehog». STLFinder (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Противоконное заграждение "Чеснок"». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 3,0 3,1 «Czech hedgehog: 1930s anti-tank obstacle also seen in today's Ukraine». Radio Prague International (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 12. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Stainton, Harriet (2022 թ․ դեկտեմբերի 15). «#ForgottenFriday - The Metal Hedgehog». Eden Camp Modern History Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Противотанковые ежи — легендарное оружие времен Великой Отечественной Войны 1941-1945 гг». web.archive.org. 2015 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015-08-10-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Ver-sur-Mer. «The Axis Forces | Ver-sur-Mer (Calvados) | Site officiel». Ver-sur-Mer (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Blumenson, Martin (2005) [1951]. Breakout and Pursuit. United States Army in World War II: The European Theatre of Operations. Washington DC: Center of Military History, United States Army. ASIN B00313IYQ0. OCLC 1253744. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ DUBÁNEK, Martin; MINAŘÍK, Pavel; LAKOSIL, Jan (2008). Utajená obrana železné opony: Československé opevnění 1945–1964 (չեխերեն). Praha: Mladá fronta. էջեր 169–176. ISBN 978-80-204-1758-9.
- ↑ Kurennaya, Darya; Shtekel, Mykhaylo (2022 թ․ մարտի 2). «Snapshots From The War: Under Heavy Fire Or Tensely Waiting, All Ukraine Is Under Siege». Radio Free Europe/Radio Liberty (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Ukrzaliznytsia sets up production of anti-tank». Interfax-Ukraine (անգլերեն). 2022 թ․ մարտի 1. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Russian bombs destroying refugee train routes, says Ukrainian Railways boss». POLITICO (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 2. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ Schwirtz, Michael (2022 թ․ մարտի 2). «Anxiety Grows in Odessa as Russians Advance in Southern Ukraine». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ Vasovic, Aleksandar (2022 թ․ մարտի 3). «'Hedgehogs' v tanks, as Kyiv braces for Russian onslaught». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ Ponomarenko, Illia (2022 թ․ մարտի 3). «Anti-tank hedgehogs seen in the very heart of Kyiv». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Lviv locals making 'Czech hedgehogs' to scupper Russian tanks». news.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ Sibel Uygun, Anti-tank hedgehogs from WW2 taken from museum used as barricade in Kyiv, March 11, 2022, Museum Next
- ↑ Field Fortifications Course EN0065 Ed. B, US Engineer School Lesson 3, Section 16: Steel Obstacles
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեխական ոզնի» հոդվածին։ |