Գերդ ֆոն Ռունդշտադտ

Կառլ Ռուդոլֆ Գերդ ֆոն Ռունդշտադտ (դեկտեմբերի 12, 1875(1875-12-12)[1][2], Աշերսլեբեն, Գերմանիա[3] - փետրվարի 24, 1953(1953-02-24)[1][2], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), Վերմախտի գերմանացի ֆելդմարշալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Գերդ ֆոն Ռունդշտադտ
գերմ.՝ Gerd von Rundstedt
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1875(1875-12-12)[1][2]
ԾննդավայրԱշերսլեբեն, Գերմանիա[3]
Մահացել էփետրվարի 24, 1953(1953-02-24)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
ԳերեզմանStadtfriedhof Stöcken
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունPrussian Military Academy?
Մասնագիտությունսպա և զինվոր
Ծնողներհայր՝ Gerd von Rundstedt?
Պարգևներ և
մրցանակներ
«Զինվորական ծառայության համար» 3-րդ դասի խաչ Ալբրեհտի միաբանություն Կաղնու տերևներով և թրերով Երկաթե ասպետական խաչ Միխայ Խիզախի շքանշան Իտալիայի թագի շքանշան Թագի շքանշան 1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ Սպիտակ բազեյի շքանշան Սուդետլանդիայի մեդալ Saxe-Ernestine House Order? Military Merit Order? Հոհենցոլերնների տան շքանշան և Վերմախտի երկար ծառայության մրցանակ
Ստորագրություն
Gerd von Rundstedt Signature.svg
Gerd von Rundstedt Վիքիպահեստում

Ծնված երկարատև զինվորական ավանդույնթներ ունեցող պրուսական ընտանիքում` Ռունդշտադտը մտել է Պրուսական բանակ 1892 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա եղել է հիմնականում շտաբի սպա։ Միջպատերազմական տարիներին նա շարունակել է զինվորականի կարիերան` հասնելով գեներալ գնդապետի կոչմանը 1938 թվականին։

Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին եղել է Բանակային խումբ հարավի հրամանատար Լեհաստան ներխուժման ժամանակ։ Նա եղել է Բանակային խումբ A-ի հրամանատար Ֆրանսիական ռազմագործողության ժամանակ և առանցքային դերակատարում է ունեցել Դանկիրկի ճակատամարտում։ Նրան շնորհվել է ֆելդմարշալի կոչում 1940 թվականին։ ԽՍՀՄ ներխուժման ժամանակ նա եղել է Բանակային խումբ հարավի հրամանատար` իրականացնելով պատմության մեջ խոշորագույն շրջափակումը` Կիևի ճակատամարտում։ Նա հեռացվել է հրամանատարի պաշտոնից 1941 թվականի դեկտեմբերին, սակայն վերադարձվել է 1942 թվականին և նշանակվել Արևմուտքում գլխավոր հրամանատար։

Նա հեռազվեց 1944 թվականի հուլիսին գերմանացիների կողմից Նորմանդիայի պարտությունից հետո, սակայն նորից հետ կանչվեց որպես Արևմուտքի գլխավոր հրամանատար սեպտեմբերին` մնալով այս պաշտոնին մինչև Ադոլֆ Հիտլերի կողմից վերջնական հեռացումը 1945 թվականի մարտին։ Ռունդշտադտը տեղյակ էր Հիտլերի դեմ իրականացվելիք տարբեր գործողություններից, սակայն չէր սատարել նրանց։ Պատերազմից հետո նրան մեղադրեցին պատերազմական հանցագործություններում, սակայն նա չկրեց պատիժը իր տարիքի և վատառողջության պատճառով։ Նա ազատվեց 1949 թվականին և մահացավ 1953 թվականին։

Վաղ կյանքԽմբագրել

Գերդ ֆոն Ռունդշտադտը ծնվել է Արշելսլեբենում, որը գտնվում էր Հալլեի հյուսիում, Պրուսական Սաքսոնիա (ներկայումս Սաքսոնիա-Անհալթ)։ Նա Գերդ Արնոլդ Կոնրադ ֆոն Ռունդշտադտի ավագ որդին էր, ով հեծելազորի սպա էր և ծառայել էր Ֆրանս-պրուսական պատերազմում։ Ռունդշտադտները հին ազնվական ընտանիք էին, որի արմատները գալիս էր 12-րդ դարից և համարվում էին Uradel-ի կամ հին ազնվականության անդամ, չնայած նրանք չունեին կոչումներ և հարուստ չէին։ Ենթադրաբար Ռունդշտադտ տղամարդիկ ծառայել են Պրուսական բանակում Ֆրիդրիխ Մեծի ժամանակներից։ Ռունդշտադտի մայր Ադելհեյդ Ֆիշերը ուներ Հուգենոտի արմատներ[4]։ Նա չորս եղբայրենրից ավագն էր, բոլորը դարձան բանակի սպաներ։ Ռունդշտադտը կրթություն է ստացել ինչպես հարիր է պրուսական զինվորական ընտանիքի ներկայացուցչին։ Կրտսեր սպայական քոլեջ Դիցում, որից հետո ռազմական ակադեմիա Բեռլինի Լիխտերֆելդեում[5]։

Ի վիճակի չլինելով վճարել հեծելազորի ստորաբաժանման վարձը[6]` Ռունդշտադտը միացավ 83-րդ հետևակային դասակին 1892 թվականի մարտին, որպես կրտսեր սպա։ Դասակը տեղակայված էր Կասելում, որը համարվում է նրա հայրենի քաղաքը և մնաց այդ կարգավիճակում մինչև 1945 թվականը։ Նա ցանկանում էր ուսումը շարունակել Հանովերում մինչև 1893 թվականը, երբ նա ստացավ լեյտենանտի կոչում։ Նա լավ տպավորություն թողեց իր տարեկիցների վրա։ 1903 թվականին նա ուղարկվեց վարկանիշային Բեռլինի Պատերազմի ակադեմիա (Kriegsakademie) երեք տարով։

Ռունդշտադտը միացավ Գլխավոր շտաբին 1907 թվականի ապրիլին և ծառայեց այնտեղ մինչև 1914 թվականի հուլիսը, երբ նա նշանակվեց 22-րդ պահեստազորային դիվիզիայում։ Այս դիվիզիան XI կորպուսի մասն էր, որն իր հերթին գեներալ Ալեքսանդր ֆոն Կլյուկի Առաջին բանակի մասն էր։ 1914 թվականին այս բանակը տեղակայվեց Բելգիայի սահմանի երկայնքով` պատրաստվելով ներխուժել Բելգիա և Ֆրանսիա։

Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել

Ռունդշտադտը ծառայել է 22-րդ դիվիզիայի շտաբի պետ Բելգիա ներխուժման ժամանակ, բայց չի մասնակցել ռազմական գործողություններին, քանի որ նրա դիվիզիան ներգրավված էր պահեստայինների կազմում սկզբնական գրոհի ժամանակ։ 1914 թվականի դեկտեմբերին տառապելով թոքերի բորբոքումից` նրան շնորհվեց մայորի կոչում և տեղափոխեցին Անտվերպենի զինվորական կառավարություն։ 1915 թվականի ապրիլին նրա առողջական վիճակը վերականգնվեց և նա նշանակվեց 86-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ գեներալ Մաքս ֆոն Գալվիցի զորքերում Արևելյան ռազմաճակատում։ Սեպտեմբերին նրան նորից տրվեց վարչական պաշտոն Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի զինվորական կառավարությունում, որը գտնվում էր Վարշավայում։ Նա մնաց այս պաշտոնում մինչև 1916 թվականի նոյեմբերը, երբ նա նշանակվեց XXV պահեստային կորպուսի շտաբի պետ, որը կռվում էր Կարպատներում։ Այստեղ նա մարտի դուրս եկավ ռուսների դեմ։ 1917 թվականի հոկտեմբերին նա նշանակվեց LIII կորպուսի շտաբի պետ հյուսիսային Լեհաստանում։ Հաջորդ ամիս այնուամենայնիվ Հոկտեմբերյան հեղափոխությունը բերեց ռուսական բանակների լուծարմենը և պատերազմի ավարտին Արևելյան ճակատում։ 1918 թվականի օգոստոսին Ռունդշտադտը տեղափոխվեց արևմուտք որպես XV կորպուսի շտաբի պետ Էլզասում գեներալ Ֆելիքս ֆոն Բոթմերի հրամանատարության ներքո։ Այստեղ նա մնաց մինչև պատերազմի ավարտը նոյեմբերին։ Բոթմերը նրան բնորոշեց որպես գերազանց շտաբի սպա և զվարթ ընկեր։ Նա պարգևատրվեց առաջին աստիճանի Երկաթե խաչ և ներկայացվեց Pour le Mérite պարգևին, բայց չստացավ այն։ Նա այսպիսով ավարտեց Առաջին համաշխարհային պատերազմը չնայած դեռ մայոր էր, սակայն շտաբի սպայի բարձր վարկանիշով[7]։

Վայմարյան հանրապետությունԽմբագրել

Ռունդշտադտի կորպուսը ներքաշվեց Գերմանիայի հեղափոխությանը, որտեղ պարտությունից հետո սպաների մեծ մասը զորացրվեց, սակայն նա մնաց բանակում, հիմնականում գեներալ Վելհելմ Գրյուների խնդրանքով, ով ստանձնեց բանակի առաջնորդությունը։ Նա արագորեն վերամիավորվեց գլխավոր շտաբին, բայց այն կազմալուծվեց համաձայն 1919 թվականի հունսիսն ստորագրված Վերսալյան պայմանագրի դրույթների։ Հոկտեմբերին Ռունդշտադտը նշանակվեց Շտուտգարտում տեղակայված (Wehrkreis) V ռազմական շրջանի շտաբում։ Երբ նա այնտեղ էր 1920 թվականի մարտին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ հայտնի Կապյան հեղաշրջում անվամբ։ Բերգմանն ու Ռունդշտադտ բանակի մյուս հրամանատարների նման հրաժարվեցին սատարել հեղաշրջման փորձը[8]։ Սա չէր նշանակում, որ նա հարում էր Վայմարյան հանրապետությանը, նա մնում էր մոնարխիստ[9]։ Նա գտնում էր, որ բանակի սպաները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ և նրանք պետք է սատարեն տվյալ օրվա կառավարության անկախ նրա բնավորությունից։ Նրա տեսակետը շատ մեծ դեր խաղաց նրա կարիերայում։ Նա 1946 թվականի Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ասել է. «Մենք գեներալներս ոչ մի առնչություն չենք ունեցել քաղաքականության հետ։ Մենք չենք մասնակցել քաղաքական քննարկումներին և մենք չենք կայացրել քաղաքական որոշումներ»[10]։

Ռունդշտադտն արագորեն աճեց փոքր 100.000-անոց բանակում (Ռայխսվեր), որը թույլատրված էր Վերսալյան պայմանագրով։ 1920 թվականի մայիսին նա դարձավ 3-րդ հեծելազորային դիվիզիայի շտաբի պետ, որը տեղակայված էր Վայմարում, այսպիսով հասնելով իր վաղեմի երազանքին, դառնալ հեծելազորի հրամանատար։ Նրան շնորհվեց լեյտենանտ գնդապետի (Oberstleutnant) կոչում 1920 թվականին և գնդապետի կոչում 1923 թվականին, երբ նա տեղափոխվեց Wehrkreis II, տեղակայված Շեցինում։ 1926 թվականին նա շտաբի պետից դարձավ խմբի հրամանատար (Gruppenkommando) 2, որը ծածկում էր ամբողջ արևմտյան Գերմանիան և տեղակայված էր Կասելում ու շնորվեց գեներալ մայորի (Generalmajor) կոչում։ 1928 թվականին Ռունդշտադտը վերջապես թողեց շտաբի պաշտոնները և դարձավ 2-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատար, տեղակայված Վրոցլավում։ Այն սահմանամերձ գոտի էր, երբ Գերմանիան ուներ մտերիմ հարաբերություններ Լեհաստանի հետ և այդ ժամանակ Լեհաստանն ուներ շատ ավելի մեծ բանակ, քան Գերմանիան։

1932 թվականի հունվարին Ռունդշտադտը նշանակվեց Wehrkreis III-ի հրամանատար, տեղակայված Բեռլինում և նաև տրվեց 3-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը։ Այսպիսով նա 57 տարեկանում ստացավ Գերմանիայի բանակի ամենաբարձր կոչումը` գեներալ լեյտենանտ (Generalleutnant): Սա նաև հնարավորություն տվեց մտերմիկ կապ հաստատել քաղաքական աշխարհի հետ, երբ սկսվել էր Մեծ ճգնաժամը և Հիտլերի Նացիստական կուսակցության վերելքը։ Պաշտպանության նախարար գեներալ Կուրտ ֆոն Շլեյխերը ցանկանում էր Պրուսայի կառավարություն բերել նացիստներին և կանցլեր Ֆրանց ֆոն Պապենը նախատեսում էր Պրուսիայի կառավարությունից զրկել սոցիալ դեմոկրատներին։ Չնայած Ռունդշտադտը չէր սիրում քաղաքականությունը, նա չէր կարող չխառվել այս գործընթացներին։ 1932 թվականի հուլիսին Պապենը օգտագործեց իր արտագարգ լիազորությունները Պրուսիայի կառավարությունից ազատվելուց հետո։ Բեռլինում հայտարարվեց արտակարգ դրություն և Ռունդշտադտը նշանակվեց արտակարգ ռեժիմի պատասխանատու։ Նա ընդդիմացավ Պապենին այս դրությունը հայտարարելու համար, որը տևեց մի քանի օր։ Հեկտեմբերին Ռունդշտադտին շնորհվեց գեներալի կոչում և տրվեց Gruppenkommando 1-ի հրամանատարությունը, որը ծածկում էր ամբողջ արևելյան Գերմանիան։

Ծառայություն նացիստական ռեժիմինԽմբագրել

1933 թվականի հունվարին Հիտլերը դարձավ կանցլեր և մի քանի ամսվա ընթացքում` դիկտատոր։ Պաշտպանության նախարար գեներալ Վերներ ֆոն Բլոմբերգը հավաստիացնում էր, որ բանակը հավատարիմ է նոր ռեժիմին։ Փետրվարին նա կազմակերպեց Հիտլերի և առաջատար գեներալների հանդիպում, որին մասնակցում էր նաև Ռունդշտադտը։ Հիտլերը հավաստիացրեց, որ նա ցանկանում է ունենալ ուժեղ բանակ և ինքը միջամտություն չի ունենա ներքին գործերին։ Ռունշտադտը բավարարված էր դրանով, սակայն անձնական խոսակցություններում հստակ ցույց էր տալիս որ չի հավանում Նացիստական ռեժիմը։ Նա նաև ասել էր, որ այնուհանդերձ ոչինչ չի անի նոր ռեժիմի դեմ[11]։ 1934 թվականին, երբ գեներալ Կուրտ ֆոն Համերշտայն-Էկուորդը դուրս եկավ գլխավոր շտաբի պետի պաշտոնից, Հիտլերը ցանկանում էր նշանակել գեներալ Վալտեր ֆոն Ռեյխենաուին նրա փոխարեն։ Ռունդշտադտը մի քանի առաջատար սպաների գլխավորությամբ ընդդիմացավ այս նշանակմանը` պատճառաբանելով, որ Ռեյխենաուն չափազանց բաց աջակցում է ռեժիմին։ Հիտլերը և Բլոմբերգը տեղի տվեցին և պաշտոնին նշանակվեց գեներալ Վերներ ֆոն Ֆրիտչը։ Երբ Ֆրիտչը ստիպված էր հեռանալ 1938 թվականին, Ռունդշտադտը նորից ընդդիմացավ Ռեյխենաուի նշանակմանը և պատոնը անցավ գեներալ Վալտեր ֆոն Բրաուխիչին[12]։

 
Ռունդշտադտը, Վերներ ֆոն Ֆրիտչը և Վերներ ֆոն Բլոմբերգը հիշատակի արարողությանը Բեռինում 1934 թվականին:

Բանակի մեծ մասի նման Ռունդշտադտը նույնպես վախենում էր Շտուրմային խմբերի իշխանության աճից և օգնեց դրանց ճնշման գործում, չնայած նա և շատերը հիասթափվեցին, երբ երկու գեներալներ Սլեյչերը և Ֆերդինանդ ֆոն Բրեդովը սպանվեցին։ Նա այն առաջատար սպաների շարքում էր, ովեքր ճնշում գործադրեցին Հիտլերի վրա, որպեսզի այս երկու գեներալները արդարացվեն, սակայն գաղտնի։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ այս ավագ սպաների հետ նա փորձել է պատասխանատվության ենթարկել սպանողներին, չնայած Ռունդշտադտը չկարողացավ դա ապացուցել Նյուրնբերգում։ Բանակը դեռ չէր հարմարվում այս հեղաշրջման փորձի հետ, սակայն Ռունդշտադտը և բանակի մնացյալ հատվածը անձնական երդում տվեցին Հիտլերին, ինչպես Բլոմբեգը նախատեսել էր[13]։ Ռունդշտադտը նաև սատարեց ռեժիմին բանակի վերազինման և Վերսալյան պայմանագրից հրաժարման հարցում 1935 թվականին։ 1935 թվականին, երբ Ռունդշտադտը վաթսուն տարեկան էր, նա բանակի ավագ սպաներից մեկն էր՝ կոչումով զիջելով միայն Բլոմբերգին։ Ճանաչելով նրա կարգավիճակը՝ Հիտլերը կարգադրեց նրան ներկայացնել Գերմանիան Ջորջ V թագավորի հուղարկավորության ժամանակ 1936 թվականի հունվարին։

Իր վարկանիշից ելնելով Ռունդշտադտը Բլոմբերգ-Ֆրիչ հակամարտության գլխավոր դերակատարներից էր, որը երկպառակտեց բանակը 1938 թվականի սկզբին։ Սա կազմակերպել էին նացիստներ Հերման Գյորինգը և Հայնրիխ Հիմլերը ոչպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը բանակի ղեկավարությունում։ Նրանք երկուսով հասան Բլոմբերգի և Ֆրիչի պաշտոնանկությանը։ Ռունդշտադտը և բանակի շտաբի պետ Լյուդվիգ Բեքը, ներկայացնելով սպայական կազմը, ծանր հանդիպում ունեցան Հիտլերի հետ[14]։ Ռունդշտադտը փորձեց համոզել, որ Բլոմբերգը վարկաբեկել է իրեն և պահանջեց դատել նրան, սակայն Հիտլերը մերժեց։ Մյուս կողմից նա պաշտպանեց Ֆրիչին՝ ուղղակիորեն դեմ դուրս գալով Հիմլերին։ Բեքը համարում էր Ռունդշտադտին Ֆրիչի հաջորդը, սակայն Ռունդշտադտը համաձայն չէր և պաշտոնն անցավ Բրաուսվիչին։ Բեքի պահանջով Ֆրիչը դուելի հրավիրեց Հիմլերին, սակայն Ռունդշտադտը հրաժարվեց փոխանցել նամակը[Notes 1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118939327 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Messenger 2011, էջ. 3
  5. Messenger, chapter 1
  6. Messenger 2011, էջ. 6
  7. Messenger, chapter 2
  8. Messenger 2011, էջ. 44
  9. Melvin 2011, էջ. 143
  10. Trials of German Major War Criminals: Volume 21, Nizkor.org, p. 88, արխիվացված օրիգինալից 2012-09-25-ին, https://web.archive.org/web/20120925190643/http://www.nizkor.org/hweb/imt/tgmwc/tgmwc-21/tgmwc-21-201-04.shtml, վերցված է 2012-10-10 
  11. Messenger 2011, էջ. 60
  12. Messenger 2011, էջ. 61
  13. Messenger 2011, էջեր. 63–64
  14. Wheeler-Bennett p. 370


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Notes", but no corresponding <references group="Notes"/> tag was found