Լորյան
Լորյան (ֆր.՝ Lorient. ֆրանսերեն: ( ), բրետոներեն՝ An Oriant), նավահանգստային քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Բրետան երկրամասի Մորբիան գավառի Լորիան շրջանում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 440 կիլոմետր դեպի արևմուտք, Ռենից 153 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Նանտից 158 կիլոմետր դեպի արևմուտք[4], Սկորֆ և Բլավե գետերի միախառնման վայրի մերձակայքում, N165 ազգային մայրուղուց 1 կիլոմետր հեռավորության վրա։ Մտնում է Լորիան-1 և Լորիան-2 կանտոնների կազմի մեջ։ Ունի երկաթուղային կայարան։ Մականունն է «5 նավահանգիստների քաղաք»։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են առևտուրը, ձկնորսությունը, ուղևորա-բեռնափոխադրումները։ Զբաղեցնում է 17,48 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 57.408[5], 2019 թվականի հունվար ամսվա տվյալներով՝ 57.246[6][7]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆր.՝ Lorient[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հունիս 1666 թ. | ||||
Մակերես | 17,48 կմ² | ||||
Բնակչություն | ▲57 412 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 56100[3] | ||||
Պաշտոնական կայք | lorient.bzh(ֆր.) և lorient.bzh/bzh | ||||
| |||||
Պատմություն Խմբագրել
Լորյանը հիմնադրվել է 1666 թվականին՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ժան-Բատիստ Կոլբերի նախաձեռնությամբ ստեղծված ֆրանսիական Արևելահնդկական ընկերության զարգացմանն օժանդակելու նպատակով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լորյանի նավակայանը ծառայել է որպես կարևոր հանգրվան գերմանական սուզանավերի համար։
Ժողովրդագրություն Խմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Քույր քաղաքներ Խմբագրել
Լորիանի քույր քաղաքներն են[8]՝
Պատկերասրահ Խմբագրել
-
Առևտրա-արդյունաբերական պալատը
-
Գերմանական սուզանավերի հանգրվանը
-
Դեկուվերտ աշտարակը
-
Գաբրիել հյուրանոցը
-
Աստվածամոր եկեղեցին
-
Սբ. Քրիստափոր մատուռը
-
Տեսարան կելտական երաժշտության փառատոնից
-
Երաժշտական թատրոնը
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ ref name="dem1">«Кількість населення у 2011 році»։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 28 квітня 2014-ին։ Վերցված է 28 вересня 2014(ֆր.)
- ↑ Populations légales 2019". The National Institute of Statistics and Economic Studies. 29 December 2021.
- ↑ cita web |título=Populations légales en vigueur à compter du 1er janvier 2010|url=http://www.insee.fr/fr/ppp/bases-de-donnees/recensement/populations-legales/departement.asp?dep=56&annee=2007 |editor=INSEE |fechaacceso=5 de octubre de 2010
- ↑ «Jumelages»։ lorient.bzh (ֆրանսերեն)։ Lorient։ Վերցված է 17 November 2019
Արտաքին հղումներ Խմբագրել
- Լորյանի պաշտոնական կայքէջը (ֆրանսերեն)
- Ville de Lorient et Festival Interceltique Images Archived 12 November 2018 at the Wayback Machine.
- Keroman submarine base
- Festival Interceltique de Lorient
- See pictures on Antonio Mucherino's web site Archived 3 March 2012 at the Wayback Machine.
- Tourism office (in French)