Ռուայան
Ռուայան (ֆր.՝ Royan), համայնք Ֆրանսիայում, Պուատու Շարանտա մարզի Ծովափնյա Շարանտի գավառում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռուայան | |||
ֆր.՝ Royan[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 19,3 կմ² | ||
Բնակչություն | ▲18 499 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 17200[3] | ||
Պաշտոնական կայք | ville-royan.fr | ||
| |||
Համայնքի INSEE կոդ՝ 17306։
ԱշխարհագրությունԽմբագրել
Ռուայանը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Ժիրոնդա էստուարի վրա։ Մոտակայքում են Ռե (Île de Ré), Օլերոն (Île d’Oléron) և Դ՛Էկս (Île-d’Aix) կղզիները։
ԲնակչությունԽմբագրել
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 17946 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
16 521 | 17 292 | 18 062 | 17 540 | 16 837 | 17 210 | 17 946 |
ՄշակույթԽմբագրել
1964-1977 թվականներին քաղաքը համարվում էր Ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի մայրաքաղաքը։
Ռուայանն այսօր հաճելի առողջարանային քաղաք է անտլանտյան կլիմայով։ Հայտնի է իր կազինոներով և հյուրանոցներով։ Խորհուրդ է տրվում նաև ընտանեկան հանգստի սիրահարներին, քանի որ այն ունի խաղաղ և ապահով միջավայր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2018 — INSEE, 2020.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.