Հակատանկային պաշտպանություն

Հակատանկային պաշտպանություն, հակառակորդի տանկերի, մարտական և զրահամեքենաների հարձակումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու միջոցառումների համակարգ։ Կիրառվում է մարտական բոլոր տիպի գործողություններում։ Հակատանկային պաշտպանությունը ծագել է առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին և լայն թափով սկսեց զարգանալ առանձնապես երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945), ուր այն ներառում էր վաշտային հակատանկային հենակետեր, տանկային դարաններ, հրետանային հակատանկային ռեզերվներ, հակատանկային ուղեփակոցներ։ Հարձակման ժամանակ հակատանկային պաշտպանությունը կազմակերպվում էր հակառակորդի տանկերի հակահարձակումը կասեցնելու համար։

Խորհրդային արտադրության «ՌՊԳ-7»

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում սկսեցին կիրառվել հակատանկային չկառավարվող ռեակտիվ զենք. գերմանական բանակում՝ ֆաուստ-փամփուշտ, ԱՄՆբանակում՝ «բազուկա» և այլն։ Արդի հակատանկային պաշտպանությունը իրագործում են ցամաքային բոլոր զորատեսակները՝ կիրառելով հրթիռային տեխնիկա, ավիացիա, հրետանի, տանկեր, հակատանկային կառավարվող ոեակաիվ արկեր, հրանետներ, զանազան ուղեփակոցներ և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 64