Էրվին Ռոմել

Նացիստական Գերմանիայի մարշալ

Յոհաննես Էրվին Օյգեն Ռոմել (նոյեմբերի 15, 1891(1891-11-15)[1][2][3][4][5], Heidenheim an der Brenz, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[6][7] - հոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[8][1][2][3][4][5], Herrlingen, Նացիստական Գերմանիա) գերմանացի գեներալ և ռազմական տեսաբան։ Հայտնի և նաև Անապատի աղվես մականունով, նա եղել է Նացիստական Գերմանիայի Վերմախտի ֆելդմարշալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, նաև ծառայել է Վայմարյան հանրապետությանՌայխսվերում և Կայսերական Գերմանիայի բանակում։

Էրվին Ռոմել
գերմ.՝ Erwin Rommel
Bundesarchiv Bild 146-1973-012-43, Erwin Rommel.jpg
Ծնվել էնոյեմբերի 15, 1891(1891-11-15)[1][2][3][4][5]
ԾննդավայրHeidenheim an der Brenz, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[6][7]
Մահացել էհոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[8][1][2][3][4][5] (52 տարեկանում)
Մահվան վայրHerrlingen, Նացիստական Գերմանիա
ԳերեզմանHerrlingen
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1919).svg Գերմանական կայսրություն[9]
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Կրոնլյութերականություն և բողոքականություն
Մասնագիտությունսպա և Դիմադրության մարտիկ
ԱմուսինLucia Maria Rommel?
Պարգևներ և
մրցանակներ
Արժանիքների շքանշան «Զինվորական ծառայության համար» 3-րդ դասի խաչ Knight's Cross of the Iron Cross with Oak Leaves, Swords and Diamonds? Ֆրիդրիխի շքանշան Միխայ Խիզախի շքանշան 1-ին կարգի Երկաթե խաչ Երկաթե խաչ 2-րդ դասի Military Merit Order? Military Merit Order? Պարգև վիրավորվելու համար 1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ Sudetenland Medal? Memel Medal? Wehrmacht Long Service Award? Grand Officer of the Military Order of Savoy? Knight of the Colonial Order of the Star of Italy? և Silver Medal of Military Valour?
ԵրեխաներManfred Rommel?
Ստորագրություն
Erwin Rommel Signature.svg
Erwin Rommel Վիքիպահեստում

Ռոմելը բարձր գնահատված սպա է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և պարգևատրվել է Pour le Mérite շքանշանով իր գործողությունների համար Իտալական ռազմաճակատում։ 1937 թվականին նա հրատարակեց ռազմական մարտավարությունների մասին Հետևակի գրոհներ գիրքը` նկարագրելով իր փորձը Առաջին աշխարհամարտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում նա աչքի ընկավ որպես 7-րդ տանկային դիվիզիայի հրամանատար 1940 թվականին Ֆրանսիա ներխուժման ժամանակ։ Նրա գլխավորությամբ գերմանական և իտալական զորքերը Հյուսիսաֆրիկյան արշավանքում նրան բերեցին ամենահզոր տանկային զորավարի հեղինակություն և նրան կնքեցին der Wüstenfuchs, «Անապատի աղվես» մականունը։ Բրիտանացիների մոտ նա ուներ ասպետի մարմնավորում[10]։ Ավելի ուշ նա ղեկավարեց գերմանական զորքերը ընդդեմ դաշնակիցներ Նորմանդիա ներխուժման ժամանակ 1944 թվականի հունիսին։

Ռոմելն աջակցել է նացիստների իշխանության գալը և Ադոլֆ Հիտլեր, չնայած նա հեռու էր հակասեմականությունից և նացիստական գաղափարախոսությունից և նրա տեղեկացվածությունը Հոլոքոստի վերաբերյալ մնում է քննարկումների թեմա գիտնականների մոտ[11][12][13][14][15]։ 1944 թվականին Ռոմելը մեղադրվեց հուլիսի 20-ին Հիտլերի դեմ իրականացված մահափորձին աջակցելու համար։ Քանի որ Ռոմելը ուներ ազգային հերոսի կարգավիճակ, Հիտլերը հրամայեց նրան ոչնչացնել լուռ։ Ռոմելին տրվեց իրավունք ինքնասպան լինել, փոխարենը նրա վրա վարկանիշը չէր տուժի և նրա ընտանիքը չէր ճնշվի նրա մահից հետո կամ կանգնել դատարանի առաջ և արդյունքում կորցնել ամեն ինչ։ Նա որոշեց ինքնասպան լինել` օգտագործելով ցիանիդ[16]։ Ռոմելին հուղարկավորեցին պետականորեն և հայտարարվեց, որ նա մահացու վիրավորում է ստացել Նորմանդիայում ավտոմեքենայով ուղևորվելիս։

Ռոմելը մահից հետո ավելի մեծ հռչակ ձեռք բերեց դաշնակիցների և նացիստների մոտ և հետպատերազմյան հանրամատչելի մշակույթում բազմաթիվ հեղինակներ նրան համարում էին ապաքաղաքական, ադամանդե հրամանատար և Երրորդ ռայխի զոհ, չնայած այս բնորոշումները հերքել են այլ հեղինակներ։

Վաղ կյանք և կարիերաԽմբագրել

Ռոմելը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 15-ին Հարավային Գերմանիայի Հեյդենհայմ քաղաքում, Ուլմից 40 կմ հեռավորության վրա, Վյուրտեմբերգի թագավորություն, այդ ժամանակ Գերմանական կայսրության մաս։ Նա Էվին Ռոմել ավագի և նրա կին Հելեն ֆոն Լուցի հինգ երեխաներից երրորդն էր։ Ռոմելի հայրը եղել է հրետանու լեյտենանտ։ Ռոմելն ուներ ավագ քույր, որը արվեստի դպրոցի ուսուցչուհի էր, մեկ ավագ եղբայր Մանֆրեդ անունով, ով մահացավ մանուկ հասակում և երկու կրտսեր եղբայրներ, որոնցից մեկը դարձավ հաջող ատամնաբույժ, մյուսը` օպերային երգիչ[17][18][19][20]։

18 տարեկանում Ռոմեկը միացավ տեղի 124-րդ Վյուրտեմբերգյան հետևակային դասակին և 1910 թվականին ուսանեց Դանցիգի սպայական դպրոցու[21]։ Նա դպրոցն ավարտեց 1911 թվականին և 1912 թվականին ստացավ լեյտենանտի կոչում կցվեց 124-րդ Վյուրտեմբերգյան հետևակային դասակին[22]։ Նա ուղարկվեց Ուլմ 1914 թվականի մարտին և կցվեց 46-րդ դարշային հրետանային գումարտակին որպես ջոկատի հրամանատար։ Նա վերադարձավ 124-րդ դասակ և պատերազմն սկսվեց[23]։ Երբ նա սպայական դպրոցում էր, նա հանդիպեց իր ապագա կնոջը` 17 ամյա Լուսիա Մարիա Մոլինին (1894–1971), ով ուներ լեհական և իտալական ծագում[24]։

Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել

 
Լեյտենանտ Ռոմելը Իտալիայում, 1917 թվական:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռոմելը կռվել է Ֆրանսիայում ինչպես նաև Ռումինական և Իտալական ռազմաճակատներում։ Նա հաջողությամբ իրագործեց հրետանու և արագ գրոհի օգնությամբ թշնամու պաշտպանական գծերի ճեղքման մարտավարությունը, ինչպես նաև արագորեն դիրքավորման և ռազմական գործողություններին մասնակցության մարտավարությունը, որը թշնամուն բերում էր տակտիկական անակնկալի[25]։ Նրա առաջին ռազմական փորձը 1914 թվականի օգոստոսի 22-ին էր Վերդենի մոտակայքում, երբ նա ֆրանսիական պահակախմբին համպատրաստի գտավ և Ռոմելը և երեք տղամարդ կրակ բացեցին նրանց վրա` առանց հրաման ստանալու[26]։ Բանակները շարունակեցին բաց բախումները մինչև սեպտեմբեր, երբ սկսվեց խրամատային պատերազմը` հատուկ Առաջին աշխարհամարտին[27]։ 1914 թվականի սեպտեմբերին և 1915 թվականի հունվարին Ռոմելը իր սխրանքների համար ստացավ երկրորդ աստիճանի Երկաթե խաչ[28]։ Ռոմելին շնորհվեց կրտսեր լեյտենանտի կոչում և տեղափոխվեց նոր ձևավորված Վյուրտեմբերգյան լեռնային գումարտակ Ալպենկորպուսում 1915 թվականի սեպտեմբերին որպես ջոկի հրամանատար[29]։ 1916 թվականի նոյեմբերին Դանցիգում Ռոմելը և Լուսիան ամուսնացան[30]։

1917 թվականի օգոստոսին նրա ստորաբաժանումը մասնակցեց Կոսնա լեռան ճակատամարտում։ Լավ ամրացած ամրոցը Հունգարիայի և Ռումինիայի սահմանին նրանք կարողացան նվաճել ծանր մարտերից հետո երկու շաբաթում[31]։ Լեռնային գումարտակը դրանից հետո տեղափոխվեց Իտալիայի լեռնային հատված։ Հարձակումը հայտնի Կապորետտոյի ճակատամարտ անվամբ սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ին[32]։ Ռոմելի գումարտակը կազմված էր երեք հրաձգային դասակից և մեկ գնդացիրային դասակից, որոնց առաջադրված էր նվաճել թշնամու դիրքերը երեք լեռներում[33]։ Երկու և կես օրում հոկտեմբերի 25-ից 27-ը Ռոմելը և նրա 150 զինվորները վերցրեցին 81 թնդանոթ և 9.000 զինվորի գերեվարեցին (ներառյալ 150 սպայի)` կորցնելով վեց սպանված և 30 վիրավոր[34]: Ռոմելը մեծ հաջողության հասավ` շրջանցելով թշնամուն և անակնկալի բերելով թիկունքից, որտեղ նրան չէին սպասում։ Այս ճակատամարտում Ռոմելն առաջին անգամ կիրառեց ինֆիլտրացիոն մարտավարությունը, որը մանրևրումի նոր ձև էր ռազմական գործողություններում, որը նոր էին ներմուծել գերմանական բանակները[35][36], և շատերն այն անվանում են Բլիցկրիկ առանց տանկերի[37][38]։ Այնուամենայնիվ այն որևէ դեր չխաղաց Երկրորդ համարշախհային պատերազմում Բլիցկրիկի ներմուծման ժամանակ[38]։ Շարունակելով գրոհը Ռոմելը նոյեմբերի 9-ին նվաճեց Լոնգարոնե` նորից գրոհելով մի քանի անգամ պակաս զորքով: Ենթադրելով, որ նրանք շրջափակված են գերմանական դիվիզիայի կողմից` Իտալական 1-ին հետևային դիվիզիան 10.000 անձնակազմով հանձնվեց Ռոմելին։ Այս և այլ գործողությունների համար Ռոմելը ստացավ Pour le Mérite պարգևը[35]։

1918 թվականին Ռոմելին շնորհվեց կապիտանի կոչում և տրվեց շտաբային պաշտոն բանա XLIV բանակային կորպուսում, որտեղ նա ծառայեց պատերազմի մնացած հատվածում[39]։

Միջպատերազմական շրջանԽմբագրել

Ռոմելը մնաց 124-րդ ստորաբաժանումում մինչև 1920 թվականի հոկտեմբերը[40][34]։ Ստորաբաժանումը ներքաշվեց տարբեր քաղաքացիական խռովություններում, որոնք տեղի ունեցան Գերմանիայում այս ժամանակ[41]։ Այնուամենայնիվ հավանաբար Ռոմեկը խուսափել է զենքի կիրառումը այս գործողություններում[42]։ 1919 թվականին նրան արագորեն ուղարկեցին Ֆրիդրիխշաֆենի Կոնստանս լիճ, որտեղ նա հրաման ստացավ կարգ ու կանոն հաստատել 32-րդ պահպանողական գումարտակում, որում հայտնվել էին ապստամբ և կոմունիստամետ նավաստիներ[43]։ Նա որոշեց հարձակում իրագործել գործել Լինդաու քաղաքի մոտ, որը նվաճել էին հեղափոխական կոմունիստները[44]։ Մինչ այդ Ռոմել փորձեց բանակցություններ վարել քաղաքի խորհրդի հետ, որպեսզի քաղաքը վերադարձվի օրինական կառավարությանը[12][45]։ Սրան հաջորդեց Շվիբեշ-Գմյունդի պաշտպանությունը, նորից առանց արյուն թափելու[46]։ Դրանից հետո նա ուղարկվեց Ռուր, որտեղ բանակը պետք է ճնշել մնացած ապստամբներին։

Ըստ պատմաբանների այս ժամանակաշրջանը մեծ ազդեցություն ունեցավ Ռոմելի վրա, ով կարծում էր, որ հանրապետությունում արյունահեղության կազմակերպիչները ցանկանում էին Գերմանիան դարձնել սոցիալիստական պետություն։ Այստեղ նրա մտածողությունը նման էր Հիտլերին։ Ռոմելի նման Հիտլերը նույնպես խրամատային պատերազմին դեմ էր և մասնակցեց Բավարիայի Առաջին և Երկրորդ խորհրդային հանրապետությունների ճնշմանը։ Երկուսն էլ հավատում էին Թիկունքից դաշույնի հարվածի առասպելին[47]։

 
Ռոմելը և Ադոլֆ Հիտլերը Գոսլարում, 1934 թվական:

1920 թվականի հոկտեմբերի 1-ին Ռոմելը նշանակվեց Շտուտգարտի 13-րդ հետևակային դասակի հրամանատար, որը նա զբաղեցրեց հաջորդ ինը տարիներին[40][34]։ Դրանից հետո նա նշանակվեց Դրեզդենի հետևակային դպրոցում դասավանդող, որտեղ մնաց 1929-ից 1933 թվականներին և այս ընթացքում նա ստացավ մայորի կոչում 1932 թվականի ապրիլին[34][48]։ Մինչ նա Դրեզդենում էր, նա գրեց հետևակի ուսուցողական ձեռնարկ և հրատարակեց 1934 թվականին։ 1933 թվականի հոկտեմբերին նրաննորհվեց լեյտենանտ գնդապետի կորում և տրվեց Եգեր գումարտակի հրամանատարի պաշտոնը, որը տեղակայված էր Գոսլարում[49]։ Այստեղ նա առաջին անգամ հանդիպեց Հիտլերի հետ, ով զննում էր նրա զինվորներին 1934 թվականի սեպտեմբերի 30-ին[50]։ 1935 թվականի սեպտեմբերին Ռոմելը տեղափոխվեց Պոստդամի Պատերազմական ակադեմիա, որպես դասավանդող, որտեղ մնաց երեք տարի[51]։ Նրա գիրքը (Հետևակի գրոհներ) ցույց էր տալիս նրա փորձը պատերազմի ժամանակ, որը հրատարակվեց 1937 թվականին։ Այն դարձավ բեստսելեր, որը ըստ Շեկի հետագայում մեծ ազդեցության աշխարհի բանակների վրա[12][52]։ Ադոլֆ Հիտլերը այն մարդկանց շարքում էր, ով գնեց այդ գիրքը[53]։

Լսելով Ռոմելի աճող հեղինակության մասին որպես գերազանց ռազմական ուսուցող` 1937 թվականի փետրվարին Հիտլերը նրան նշանակեց Պատերքազմի նախարարության սպա Հիտլերյուգենդում, որպես ռազմագիտության դասավանդող։ Այստեղ նա բախվեց Հիտլերյուգենդի ղեկավար Բալդուր ֆոն Շիրախի հետ[54][55][56][57][58]։ Փորձելով արդարացնել իր վրա դրված հույսերը Պատերազմի նխարարի կողմից[59]` Ռոմելը նախաձեռնեց երկու անգամ բարձրացնել Հիտլերյուգենդի զինվորական պատրաստվածությունը` հանելով նրան Նացիստական կուսակցության վերահսկողությունից։ Սա դեմ էր Շիրախի ցանկություններին։ Շիրախը ուղղակի բողոքեց Հիտլերին և Ռոմելին լուռ հեռացրին նախագծից 1938 թվականին[60]։ Ռոմելին շնորհվեց գնդապետի կոչում 1937 թվականի օգոստոսի 1-ին և 1938 թվականին Ռոմելը նշանակվեց Վիներ Նոյշտադտի Թերեզիյան զինվորական ակադեմիայի կոմենդանտ[61]։ 1938 թվականի հոկտեմբերին Հիտլերի հատուկ կարգադրությամբ Ռոմելին առաջարկվեց Ֆյուրերին ուղեկցող բրիգադի երկրորդ հրամանատար[62]։ Այս ստորաբաժանումն ուղեկցում էր Հիտլերին, երբ նա ճամփորդում էր Գերմանիայից դուրս[50]։ Այս ընթացքում Ռոմելը մեծացրեց իր հետաքրքրությունը ինժեներության և մեխանիկայի ոլորտում` ուսանելով դրա մասին ներքին օգտագործման տեխնիկայի վրա[63]։

Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել

Լեհաստան 1939Խմբագրել

 
Հիտլերը Լեհաստանում (Սեպտեմբեր 1939 թվական): Ռոմելը ձախից և Մարտին Բորմանը աջից:

1939 թվականի օգոստոսի 23-ին Ռոմելին շնորհվեց գեներալ մայորի կոչում և նշանակվեց Ֆյուրերին ուղեկցող բրիգադի հրամանատար ու խնդիր էր դրված ուղեկցել Հիտլերին և նրա անձնակազմին Լեհաստան ներխուժման ժամանակ, ինչը սկսվեց սեպտեմբերի 1-ին[64]։ Ըստ Ռեմիի, Ռոմելի անձնական նամակներից պարզ էր, որ նա չի հասկացել Հիտլերի իրական բնավորությունը և պլանները, քանի որ նա ներխուժումից առաջ Գլայվիցի պատահարից (կեղծ դրոշով գործողություն, որով Հիտլերը ցանկանում էր արդարացնել ներխուժումը) հետո արագորեն փորձել է Հիտլերին համոզել հաշտության քննարկումներ սկսել, ինչին Հիտլերը պատասխանել է, որ «ռումբերին պետք է պատսխանել ռումբերով»[65]։ Հիտլերը անձնական հետաքրքրություն ուներ արշավանքի ժամանակ` հաճախ տեղափոխվելով շատ մոտ ռազմաճակատին հրամանատարական շտաբի գնացքով[66]։ Ռոմելը ներկա էր Հիտլերի ամենօրյա պատերազմական քննարկումներին և հետևում էր նրան ամենուրեք` առաջին ձեռքից իմանալով տանկերի և այլ մոտոհրաձիգային միավորումների օգտագործման մասին[67]։ Սեպտեմբերի 26-ին Ռոմելը վերադարձավ Բեռլին և տեղակայվեց իր ստորաբաժանման Ռայխկոնցելարիայի նոր մասնաշենքում[68]։ Ռոմելը արագորեն վերադարձավ Վարշավա հոկտեմբերի 5-ին, որպեսզի կազմակերպի հաղթական շքերթը[69]։

Ֆրանսիա 1940Խմբագրել

Տանկային դիվիզիայի հրամանատարԽմբագրել

 
Գեներալ Էրվին Ռոմելը և իր 7-րդ տանկային դիվիզիայի անձնակազմը փորձում են անցնել Մոզել գետը Ֆրանսիայում 1940 թվականին:

Լեհաստանի արշավանքից հետո Ռոմելը սկսեց աշխատել գերմանական տանկային դիվիզիաներից մեկը գլխավորելու ուղղությամբ, որոնք այդ պահին տասն էին[70]: Ռոմելը հաջող մանևրել էր Առաջին համաշխարհային պատերազմում, ինչը հրաշալի կանցներ նաև տանկային զորամիավորումների դեպքում[71]: Նա ստացավ գեներալի կոչում Հիտլերի կողմից` առաջ անցնելով շատ ավագ սպաներից: Սկզբում Ռոմելին առաջարկվեց գլխավորել լեռնային դիվիզիաներից մեկը:

Գնալով զինվորական կանոնադրության դեմ, այս առաջխաղացումը Ռոմելին տվեց Հիտլերի սիրեցյալ հրամանատարներից մեկի հեղինակություն[72], չնայած հետագայում նրան մեղադրեցին սեփական շահի համար գործոլու և քաղաքական նկրտումների համար[73]: 7-րդ տանկային դիվիզիան վերջերս էր համալրվել 218 տանկերով երեք գումարտակներով[74], երկու հրաձգային դասակներով, մեկ մոտոհրաձգային գումարտակով և մեկ հակատանկային գումարտակով[75]: Ընդունելով դիվիզիայի հրամանատարությունը 1940 թվականի փետրվարի 10-ին` Ռոմելը արագորեն սկսեց վարժեցնել մանևրելու գործընթացը[76]:

Ներխուժում Նիդերլանդներ, Բելգիա և ՖրանսիաԽմբագրել

Ներխուժումը սկսվեց 1940 թվականի մայիսի 10-ին։ Երրորդ օրը Ռոմելը և նրա դիվիզիան 5-րդ տանկային դիվիզիայի դասակի հետ հասան Մաաս գետ, որտեղ գտան նույն օրը հասած Գուդերյանի ու Ռեյնհարդի բրիգադներին[77][78]։ Ռոմելն ակտիվ էր առաջնագծումը՝ ուղղակի նախաձեռնելով գետանցումը, ինչը սկզբում անհաջող էր, քանի որ ֆրանսիացիները կրակի տակ էին պահում գետի մյուս ափը։ Ռոմելն օգտագործեց տանկերը հակակրակ բացելու համար և կրակից մեծ ծուխ բարձրացավ։ Նա ուղարկեց հետևակին անցնելու գետը նավակներով, որոնք պետք է պաշտպանեին 5-րդ տանկային դիվիզիայի գետանցումը՝ անձամբ վերցրեց թեթև գնդացիր, նա անցավ գենտ ինքնուրույն՝ օգնելով մյուս զինվորներին[79][80]։ Մայիսի 16-ին Ռոմելը հասավ Ավեն և շարվեց դեպի Կատե[81]։ Այդ գիշեր ֆրանսիական II բանակային կոպուսը հանկարծակի եկավ և 10,000 զինվորական գերի ընկան։ Բարձր հրամանատարությունը և Հիտլերն անձամբ շատ բարկացած էին նրա անզսպվածությամբ, չնայած նրան պարգևատրեցին Ասպետական խաչով։ Ռոմելի հաջողությունները և նոր հնարավորությունները ողջունվեցին մի քանի գեներալների կողմից, սակայն քննադատվեցին մյուսների կողմից[82]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Munzinger-Archiv — 1913.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118602446 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 http://www.historyorb.com/people/erwin-rommel
  8. 8,0 8,1 8,2 Роммель Эрвин // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. http://www.bbc.co.uk/history/ww2peopleswar/timeline/factfiles/nonflash/a1124993.shtml
  10. Bierman John, Smith Colin (2004)։ War Without Hate: The Desert Campaign of 1940–43։ Penguin Books։ ISBN 978-0142003947 
  11. Remy, 2002, էջեր 28, 355, 361
  12. 12,0 12,1 12,2 Scheck, 2010
  13. Butler, 2015, էջեր 18, 122, 139, 147
  14. Hart, 2014, էջեր 128-52
  15. Von Fleischhauer, Friedmann
  16. Martin Douglas (նոյեմբերի 9, 2013)։ «Manfred Rommel, Son of German Field Marshal, Dies at 84»։ The New York Times 
  17. Fraser, 1993, էջ 8
  18. Butler, 2015, էջեր 26–27
  19. Remy, 2002, էջ 12
  20. Pimlott, 2003, էջ 9
  21. Hoffmann, 2004, էջ 10
  22. Butler, 2015, էջեր 30–31
  23. Butler, 2015, էջ 43
  24. Butler, 2015, էջ 31
  25. Lewin, 1998, էջ 4
  26. Fraser, 1993, էջեր 25, 27–29
  27. Fraser, 1993, էջ 31
  28. Fraser, 1993, էջեր 36, 43
  29. Fraser, 1993, էջեր 43, 45
  30. Fraser, 1993, էջ 19
  31. Fraser, 1993, էջեր 53–60
  32. Butler, 2015, էջեր 65–67
  33. Hoffmann, 2004, էջ 14
  34. 34,0 34,1 34,2 34,3 Hoffmann, 2004, էջ 15
  35. 35,0 35,1 Remy, 2002, էջեր 18–25
  36. Grossman, 1993, էջեր 316–335
  37. House, 1985, էջ 36
  38. 38,0 38,1 Carver, 2005, էջ 321
  39. Butler, 2015, էջեր 78–81
  40. 40,0 40,1 Butler, 2015, էջ 99
  41. Butler, 2015, էջ 100
  42. Fraser, 1993, էջ 86
  43. Pimlott, 1994, էջ 31
  44. Schweizer Karl։ "Nach Absetzung der Dynastie zur freien Republik erklärt" Aus den Tagen der Novemberrevolution 1918 und der Räterepublik 1919 in Lindau/Bodensee։ էջ 7 
  45. Reuth, 2005, էջ 18
  46. Remy, 2002, էջ 100
  47. Brighton, 2008, էջեր 46-47
  48. Fraser, 1993, էջ 98
  49. Fraser, 1993, էջ 100
  50. 50,0 50,1 Lewin, 1998, էջ 9
  51. Fraser, 1993, էջ 117
  52. Grossman David A. (1993)։ «Maneuver Warfare in the Light Infantry-The Rommel Model»։ in Hooker Richard D.։ Maneuver Warfare։ Novato, CA: Presidio։ էջեր 316–35  Online version in Scribd.
  53. Butler, 2015, էջեր 133–134
  54. Showalter, 2006, էջ 123
  55. Remy, 2002, էջեր 36–37
  56. Butler, 2016, էջեր 24–30
  57. Butler, 2015, էջ 132
  58. Fraser, 1993, էջեր 120–121
  59. Remy, 2002, էջ 37
  60. Searle, 2014, էջեր 19–21
  61. Butler, 2015, էջ 137
  62. Butler, 2015, էջ 142
  63. Butler, 2015, էջեր 100, 103
  64. Butler, 2015, էջ 144
  65. Remy, 2002, էջեր 42-44
  66. Butler, 2015, էջ 146
  67. Fraser, 1993, էջ 141
  68. Fraser, 1993, էջեր 146, 149
  69. Messenger, 2009, էջ 34
  70. Butler, 2015, էջ 151
  71. Hoffmann, 2004, էջ 114
  72. Zabecki, 2016
  73. Zaloga, 2013, էջ 64
  74. Pimlott, 1994, էջ 49
  75. Fraser, 1993, էջեր 156–157
  76. Fraser, 1993, էջեր 151, 161
  77. Butler, 2015, էջեր 154–155
  78. Alexander Bevin (2008)։ Inside the Nazi War Machine: How Three Generals Unleashed Hitler's Blitzkrieg Upon the World։ Casemate Publishers։ էջ 104։ ISBN 9781101460917 
  79. Lewin, 1998, էջ 14
  80. Murray, Millett, էջ 71
  81. Butler, 2015, էջեր 160–161
  82. Krause, Phillips, p. 176.