Ամստերդամի պաշտպանական կառույցների գիծ
Ամստերդամի պաշտպանական կառույցների գիծ (հոլ.՝ Stelling van Amsterdam), Ամստերդամի շուրջ ձգվող 135 կիլոմետր երկարությամբ շրջանաձև պաշտպանական գիծ։ Այն իր տեսակի մեջ միակն է, որը ներառում է հիդրոտեխնիկական կառույցներ[1], ինչպես նաև խոշորագույններից մեկը և ամենաերկարը[2]։
Նկարագրություն | |
Տեսակ | waterlines?, ֆորտիֆիկացիա և Nationaal Landschap? |
Վարչական միավոր | Հյուսիսային Հոլանդիա և Ուտրեխտ |
Երկիր | Նիդերլանդներ |
Համալիրի մաս | Dutch Water Defence Lines? |
Կայք | stelling-amsterdam.nl/index.htm |
Stelling van Amsterdam Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆիդեռլանդների տարածքի մոտավորապես 27 %-ը գտնվում է ծովի մակարդակից ցածր։ Այս աշխարհագրական դիրքով է մեծ մասամբ պայմանավորված հոլանդացիների՝ հիդրոտեխնիկայի ճարտարագիտության գերազանց իմացությունը։ Դեռ միջնադարում սկսվել է Հյուսիսային ծովում հողերի յուրացումը, կառուցվել են պաշտպանիչ ամբարտակների և ջրահեռացման կառույցների համակարգեր[3]։ 16-րդ դարից ի վեր դրանք օգտագործվել են նաև պաշտպանական նպատակներով[1]։
Պաշտպանական գիծը կառուցվել է 1883-1920 թվականներին՝ Պատերազմի նախարարության ղեկավարության ներքո՝ պաշտպանելու Ազգային աշտարակը՝ Նիդեռլանդների Թագավորության պաշտպանության վերջին գիծը։ Այն իր մեջ ներառում էր 45 ամրոց՝ համաձայնեցված գործող հրետանիով։ Անհրաժեշտության դեպքում ջրանցքների և ջրարգելակների բարդ ցանցը հնարավորություն է տվել 48 ժամվա ընթացքում ջրով լցնել պոլիդերները մինչև 0,5-1,5 մետր մակարդակը։ Սա բավական խորն է, որպեսզի խոչընդոտի հետևակի առաջխաղացմանը, սակայն խիստ մակերեսային նավակների համար։ Այնուհետև նույն հիդրոտեխնիկական համակարգի օգտագործումը հնարավորություն է տվել ցամաքեցնել այդ տարածքները[2]։
Պաշտպանական գիծն այսօր
խմբագրելՆերկայում Ամստերդամի պաշտպանական գիծը կորցրել է իր ռազմական նշանակությունը։ Այնուամենայնիվ, մինչ օրս բազմաթիվ ամրոցներ պահպանվել են իրենց սկզբնական ձևով, և դրանց զգալի մասը պաշտոնապես դասակարգվել է որպես պատմական հուշարձաններ։ Նրանց մի մասը ներկայում գտնվում է բնակելի վայրերում, ինչը նրանց դարձնում է մատչելի այցելության համար։ Ջրածածկման նախկին տարածքն օգտագործվում է հանգստի նպատակներով։ Այնտեղ կառուցվել են հետիոտնային և հեծանվային արահետներ, ստեղծվել են լրացուցիչ կանաչապատ տարածքներ։ Խիտ կառուցապատված Ամստերդամում դա հատկապես արդիական է։
1996 թվականին Ամստերդամի պաշտպանական կառույցների գիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Линия оборонительных сооружений Амстердама». Центр всемирного наследия — UNESCO. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 2,0 2,1 «Линия обороны Амстердама». Официальный веб-сайт Совета по туризму и конгрессам Нидерландов. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Нидерланды: краткая справка». BBC. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի պաշտպանական կառույցների գիծ» հոդվածին։ |