Գերմանիայի կապիտուլյացիայի ակտ

Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը (անգլ.՝ German Instrument of Surrender, ֆր.՝ Actes de capitulation de l’Allemagne nazie, գերմ.՝ Bedingungslose Kapitulation der Wehrmacht), Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը իրավաբանական փաստաթուղթ է Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դեմ գործող բոլոր ճակատներում։ Այն պարտավորեցնում է գերմանական բոլոր զինված ուժերին մարտական գործողությունների դադարեցում և զինաթափում, առանց ոչնչացնելու և վնասելու զինվորաական տեխնիկան։ Փաստացի այն նշանակում էր Գերմանիայի դուրս գալը պատերազմից։ Այն նախապես ստորագրվել էր վերմախտի գլխավոր հրամանատարության, արևմտյան դաշնակիցների գերագույն հրամանատարության և Խորհրդային միության միջև մայիսի –ին ճթ ժամ ձճ րոպեին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ֆրանսիական Ռեյմս քաղաքում։ Նացիստական Գերմանիայի կապիտուլյացիան ուժի մեջ է մտնում մայիսի 8–ին ժամը 23։01–ին կենտրոնական Եվրոպայի ժամանակով ․․մայիսի 9–ին ժամը 01։01–ին մոսկովյան ժամանակով։ Ստալինի պահանջով մայիսի 8–ի լույս 9–ի գիշերը Բեռլինի Կարլս Հորստ արվարձանում կայացավ կապիտուլյացիայի կրկնակի ստորագրություն։

Գերմանիայի կապիտուլյացիայի ակտ
Տեսակhistorical document?
Լեզուանգլերեն և ռուսերեն
Մասն էՀայրենական մեծ պատերազմ
Արդյունավետ ամսաթիվըմայիսի 8, 1945
ՏեղանքՌեյմս
ՍտորագրողներՆացիստական Գերմանիա, Միացյալ Թագավորություն, ԽՍՀՄ, ԱՄՆ և Ֆրանսիա

Եվրոպայի երկրներում կապիտուլյացիայի պաշտոնական հայտարարման օր է համարվում մայիսի 8–ը, իսկ ԽՍՀՄ–ում՝ մայիսի 9–ը։ Այդ օրերը համապատասխան երկրներում նշում են որպես հաղթանակի օր։

Փաստաթղթի տեքստի նախապատրաստում

խմբագրել

Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի գաղափարը ատռաջին անգամ արտահայտել է նախագահ Ռուզվելտը 1943 թվականի հունվարի 13–ին Կասաբլանկայի[1] կոնֆերանսում և այդ ժամանակից այն դարձել է Միավորված ազգերի պաշտոնական դիրքորոշումը։ Կապիտուլյացիայի փաստաթղթի նախագիծը էչձձ թվականի հունվարից մշակում էին Եվրոպական խորհրդատվական հանձնաժողովում։ «Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանները» անունը ստացած այդ ընդարձակ փաստաթուղթը 1944 թվականի հուլիսի վերջին ղջունվել է դաշնակից պետությունների ղեկավարների կողմից։ Այն մասնավորապես ուղարկվել է դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարությանը, որտեղ նրան վերաբերվեԼ են որպես խորհրդատվական փաստաթղթի, այլ ոչ թե պարտադիր երաշխավորություն ունեցողի։ Այդ պատճառով, երբ 1945 թվականի մայիսի 4—5–ը դրվեց Գերմանիայի փաստացի կապիտուլյացիայի հարցը, նրանք չօգտվեցին այդ փաստաթղթից՝ հավանաբար վախենալով, որ այնտեղ գոյություն ունեցող քաղաքական հոդվածները կբարդացնեն Գերմանիայի հետ բանակցությունները և մշակում են իրենց կարճ, մաքուր ռազմական փաստաթուղթը, որը և վերջնահաշվում դառնում է զինվորական կապիտուլյացիայի ակտ։ Դրա տեքստը մշակվել էր դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարությանը կից գործող ամերիկյան սպաների խմբի կողմից։ Հիմնական հեղինակն էր Էյզենհաուերի շրջապատից գնդապետ Ֆիլիմորը[2]. որպեսզի ռազմական կապիտուլյացիայի ակտը չհակասեր ԵԽՀ–ի փաստաթղթին, ամերիկյան դիվանագետ դեսպան Վայնդատի[3] առաջարկությամբ նրա մեջ մտցվում է չորրորդ հոդվածը, որը ենթադրում էր այդ ակտի փոխարինումը կապիտուլյացիայի այլ գլխավոր փաստաթղթով՝ կնքված Միավորված ազգերի անունից։

Իր հերթին ԵԽՀ–ում մշակված փաստաթուղթը դառնում է Գերմանիայի պարտության դեկլարացիա, որը ստորագրվում է ռազմական կապիտուլյացիայից մեկ ամիս անց։

Մասնակի հանձնում

խմբագրել

Գերմանիայի ընդհանուր հանձնմանը նախորդում է Երրորդ ռայխում մնացած ամենամեծ կազմավորումների մասնակի հանձնումը։

Իտալիայում և Արևմտյան Ավստրիայում

խմբագրել

1945 թվականի ապրիլի 29-ին Կազերտայում իր հրամանատար, գեներալ-գնդապետ Գ. Ֆիտինգոֆ-Շելի կողմից ստորագրվում է «Գ» բանակային խմբի հանձնման ակտը, հանձնման պայմաններն ուժի մեջ են մտնում 12։00 մայիսի 2-ին [3]:

Բեռլինում

խմբագրել

1945 թվականի մայիսի 2-ին Բեռլինի կայազորը Հելմուտ Վայդլինգի հրամանատարությամբ հանձնվում է Կարմիր բանակին (տե՛ս Բեռլինի փոթորիկ)։ Նույն օրը Ֆլենսբուրգում ըստ Հիտլերի ցանկության նշանակված Գերմանիայի նոր ղեկավար մեծ ծովակալ Կառլ Դոնիցը հանդիպում է անցկացնում Գերմանիայի նորաստեղծ կառավարության անդամների հետ։ Հանդիպման մասնակիցները, գնահատելով ռազմական իրավիճակը որպես անհույս, որոշում են իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնել այն բանի վրա, որ Կարմիր բանակից հնարավորինս շատ գերմանացիների փրկեն՝ խուսափելով Արևմուտքում ռազմական գործողություններից և շարունակելով դրանք անգլո–ամերիկյան ուժերի դեմ միայն այն չափով, որ դրանք խոչընդոտեն գերմանական զորքերի՝ Կարմիր բանակից խուսափելու փորձերին։ Ընդունվեց, որ ԽՍՀՄ և արևմտյան դաշնակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով դժվար կլինի հանձնվել միայն Արևմուտքում, և մասնավոր հանձնման քաղաքականություն պետք է վարել բանակային խմբերի հետ և ցածր մակարդակում[3]։

Հյուսիսարևմտյան ճակատներում

խմբագրել

Մայիսի 4-ին ժամը 18։ 30-ին գերմանական նավատորմի նորանշանակ գլխավոր հրամանատար, նավատորմի ծովակալ Հանս-Գեորգ Ֆրիդեբուրգը ստորագրում է Հոլանդիա, Դանիա, Շլեսվիգ-Հոլշտեյնի և Հյուսիսարևմտյան Գերմանիայի բոլոր գերմանական զինված ուժերի հանձնումը Ֆելդ Մարշալի 21-րդ բանակային կորպուսի դիմաց : Հանձնումն ուժի մեջ է մտնում մայիսի 5-ին, ժամը 08։ 00-ին [3]:

Բավարիայում և Արևմտյան Ավստրիայում

խմբագրել

Մայիսի 5-ին հետևակի գեներալը Ֆ. Շուլցը գործում է Բավարիայում և Արևմտյան Ավստրիայում։ Այնուամենայնիվ, հարավում Ռեյխը դեռևս ուներ բանակային խմբավորում՝ ֆելդմարշալի՝ Ալբերտ Քեսելրինգի հրամանատարությամբ։

Առաջին գործողություն

խմբագրել

Գերմանիայի կառավարությունը կապիտուլյացիայի համար միայն Արևմուտքում մայիսի 4-ին Լյունեբուրգում հյուսիսում գերմանական զորքերի հանձնման ակտը ստորագրելով ՝ ծովակալ Ֆրիդեբուրգը, Դոնիցի անունից, գնում է Ռեյմս՝ Էյզենհաուերի շտաբ, որպեսզի իր առջև դնի գերմանական զորքերը Արևմտյան ճակատ հանձնելու հարցը։ Ռեյմսում վատ եղանակի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարում Բրյուսելում, այնուհետև նա ստիպված է լինում մեքենայով հասնել այնտեղ, իսկ գերմանական պատվիրակությունը Ռեյմս է ժամանում միայն մայիսի 5-ին, երեկոյան 5-ին [3] Միևնույն ժամանակ, Էյզենհաուերն իր աշխատակազմի ղեկավար Վալտեր Բեդել Սմիթին, ով ընդունում էր պատվիրակությանը, ասում է, որ գերմանացիների հետ գործարքներ չեն լինի, և նա մտադիր չէ տեսնել գերմանացիներին, քանի դեռ նրանք չեն ստորագրել հանձնման պայմանները։ Բանակցությունները վստահվում են գեներալներ ՀԲ Սմիթին և Կառլ Սթրոնգին (վերջիններս մասնակցել են 1943 թվականին Իտալիայի հանձնման բանակցություններին)։

Նախապատրաստություն

խմբագրել
 
Գործողությունների դեպարտամենտի տարածքը, որում մայիսի 6-ին ստորագրվեց հանձնումը

Դաշնակից հրամանատարության ներկայացուցիչներին կանչում են դաշնակից ուժերի բարձրագույն հրամանատարության շտաբ (անգլ. ՝ SHAEF). խորհրդային առաքելության անդամներ, գեներալ Սուսլոպարովը և գնդապետ Ենկովիչը, ինչպես նաև Ֆրանսիայի ազգային պաշտպանության շտաբի պետի տեղակալ գեներալ Սևեսը (շտաբի պետ գեներալ Ուինը ՄԱԿ-ի հիմնադիր խորհրդաժողովում էր՝ Սան Ֆրանցիսկոյում։ Էյզենհաուերը ամեն կերպ փորձում էր հանգստացնել խորհրդային ներկայացուցիչներին, ովքեր կարծում էին, որ անգլո-ամերիկյան դաշնակիցները պատրաստ են համաձայնության գալ իրենց թիկունքում գտնվող գերմանացիների հետ։

Բանակցություններ

խմբագրել
 
Ռեյմս քաղաքի դպրոցի շենքը, որտեղ ստորագրվել է կապիտուլյացիան

Բանակցություններն ընթանում էին դաշնակցային շտաբի օպերատիվ բաժնում (շտաբը տեղավորված էր տեխնիկական քոլեջի շենքում, որը անվանում էին Կարմիր դպրոցական շենք)։ Սմիթը գերմանացիների անհուսալի վիճակը ցուցադրելու համար կարգադրում է պատերին կախել ռազմաճակատներում դրությունը ցույց տվող քարտեզներ, ինչպես նաև իբր թե դաշնակիցներին նոր հարվածներ նախապատրաստող քարտեզներ։ Այդ քարտեզները Ֆրիդեբուրգի վրա թողնում են մեծ տպավորություն։ Ֆրիդեբուրգը Սմիթին առաւջարկում է Արևմտյան ճակատում գտնվող գերմանական զորքերի կապիտուլյացիան։ Սմիթը պատասխանում է, որ Էյզենհաուերը հրաժաարվում է շարունակել բանակցությունները, եթե կապիտուլյացիայի առաջարկը չի վերաբերվի նաև Արևելյան ճակատին։ Հնարավոր է միայն ընդհանուր կապիտուլյացիա, ընդ որում, զորքերը պետք է մնան իրենց տեղերում։ Ֆրիդերբուրգը պատասխանում է, որ ինքը լիազորված չէ ստորագրել ընդհանուր կապիտուլյացիան։ Ուսումնասիրելով իրեն ներկայցրած ընդհանուր կապիտուլյացիան՝ ֆրիդեբուրգը հեռագրում է Դեմիցին՝ խնդրելով թույլտվություն ընդհանուր կապիտուլյացիան ստորագրելու կամ ուղարկել վերմախտի շտաբի պետ Վիլհելմ Կեյտելին և օդային և ծովային ուժերի հրամանատարներին։ Դենիցը կապիտուլյացիայի պայմանները անընդունելի է համարում և Ռեյմս է ուղարկում Օպերատիվ ղեկավարման շտաբի պետ Ալֆրեդ Յոդլին․ որը հայտնի էր որպես Արևելքում կապիտուլյացիայի կտրուկ հակառակորդ։ Յոդլը պետք է բացատրեր Էյզենհաուերին, թե ինչու հնարավոր չէ ստորագրել ընդհանուր կապիտուլյացիան, բայց այնուամենայնիվ, նա իր մոտ ուներ Դիոնիցի գրավոր լիազորությունը անվերապահ կապիտուլյացիա բոլոր ճակատներում ստորագրելու վերաբերյալ։ Յոդլը այն կարող էր օգտագործել միայն Դիոնիցից[4] ռադիոկապով թույլտվություն ստանալուց հետո։ Յոդլը Ռեյմս Է ժամանում մայիսի վեցի երեկոյան։ Մեկժամյա խորհրդակցություններից հետո Սմիթը և Սթրոնգը գալիս են այն եզրակացության, որ գերմանացիներն ուզում են ժամանակ ձգել, որպեսզի Արևմուտք տեղափոխեն ինչքան հնարավոր է շատ զորքեր և փախստականներ, որի մասին էլ զեկուցում են Էյզենհաուերին։ Վերջինս հանձնարարում է Սմիթին հաղորդել գերմանացիներին, որ եթե վերջինները չդադարեցնեն ժամանակ ձգելը, ինքը անհապաղ կփակի ողջ ճակատը և ուժով կկանգնեցնի փախստականների հեղեղը ․ չի հանդուրժի հետագա ձգձգումը։ Ստանալով այս պատասխանը՝ Յոդլը հասկանում է, որ դրությունն անհուսալի է և խնդրում Դենիցից ընդհանուր կապիտուլյացիայի լիազորություև՝ նշելով, որ չի տեսնում այլ ելք, քան քաոսը և ստորագրումը[4]։ Դենիցը Էյզենհաուերի այս պահվածքը համարում է ամենաիսկական շանտաժ, սակայն, ինքն էլ հասկանալով դրության անհուսալիությունը, մայիսի և–ի կեսգիշերից հետո հանձնարարում է Կեյտելին պատասխանել․ «Գրոս ադմիրալ Դենիցը լիազորում է համապատասխան պայմաններով»[5]։

Ստորագրում

խմբագրել

Ակտը ստորագրվում է մայիսի և–ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 02:41–ին։ Վերմախտի գերագույն հրամանատարության օպերատիվ ղեկավարման շտաբի պետ գեներալ–գնդապետ Ալֆրեդ Յոդլի կողմից։ Կապիտուլյացիան ԽՍՀՄ–ի կողմից ընդունում է Գերագույն գլխավոր հրամանատարության ստավկայի ներկայացուցիչ գեներալ–մայոր Իվան Ալեքսևիչ Սուսլոպարովը, անգլո–ամերիկյան կողմից՝ դաշնակցային զորքերի գլխավոր շտաբի պետ ԱՄՆ ղորքերի գեներալ–լեյտենանտ Ուոլտեր Բեդել Սմիթը։ Ակտը որպես վկա ստորագրում է նաև Ֆրանսիայի ազգային պաշտպանության շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Ֆրանսուա Սևեզը։ Դիտվող է համարվում տվյալ ակտի անգլիական տեքստը[6]։

Չսպասելով արաարողակարգի ավարտի հայտարարությանը՝ Դենիցը ֆելդմարշալ Կեսեր Ռինգին, գեներալ Վինտերին, Կենտրոն բանակային խմբի հրամանատար Շյորներին, Ավստրիայում գտնվող զորքերի հրամանատար Ռենդուլիչին հարավ–արևմտյան զորքերի հրամանատար Լյորին տալիս է հետևյալ հրամանը[7]

  Խնդիրը կայանում է նրանում, որ Արևելյան ճակատից Արևմուտք տեղափոխվի ինչքան հնարավոր է շատ զորք։ Անհրաժեշտության դեպքում խորհրդային զորքերի դեմ մարտերի միջոցով։ Անհապաղ դադարեցնել անգլո–ամերիկյան զորքերի դեմ ցանկացած մարտական գործողություն և հրաման արձակել զորքերին գերի հանձնվել նրանց։ Ընդհաանուր կապիտուլյացիան կստորագրվի Էյզենհաուերի շտաբում։ Նա խոստացել է գեներալ–գնդապետ Յոդլին, որ մարտական գործողությունները կդադարեցվեն է 1945 թվականի մայիսի 7–ին 00:40 րոպեին՝ ըստ գերմանական ամառային ժամանակի  

[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GHDI — Print Document
  2. «L'acte de capitulation signé à Reims». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Форест Погью[en]. Верховное командование. Гл. 25. — М.: Воениздат, 1959.
  4. 4,0 4,1 «Альфред Йодль. Солдат без страха и упрека. Боевой путь начальника ОКВ Германии. 1933-1945». Электронная библиотека книг iknigi.net. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Protokoll der letzten Momente». Die Welt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. Акт о безоговорочной капитуляции Германии
  7. ։С.Турченко. Две капитуляции Германии
  8. timeanddate.com