Լուկիանոս (հին հունարեն՝ Λουκιανὸς Σαμοσατεύς, լատիներեն՝ Lucian, 120[1], Սամոսատ, Սիրիա, Հին Հռոմ[2][1] - մոտ 192[3], Աթենք, Achaea, Հին Հռոմ[3]), նշանավոր հին հույն գրող-երգիծաբան։ Իր ստեղծագործություններում ներկայացնում և երգիծական սուր քննադատության է ենթարկում իր ապրած ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարական անկման բոլոր հատկանիշները՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատությունների աճը, գրականության անբովանդակությունը և այլն։

Լուկիանոս
հին հունարեն՝ Λουκιανὸς ὁ Σαμοσατεύς
Lucianus.jpg
Ծնվել է120[1]
ԾննդավայրՍամոսատ, Սիրիա, Հին Հռոմ[2][1]
Վախճանվել էմոտ 192[3]
Վախճանի վայրԱթենք, Achaea, Հին Հռոմ[3]
Մասնագիտությունգրող, երգիծաբան, փիլիսոփա, կենսագիր և բանաստեղծ
Լեզուհին հունարեն
ԱզգությունSyriac people?
Ուշագրավ աշխատանքներA True Story?, Dialogues of the Gods?, Dialogues of the Dead? և Q3706680?
Commons-logo.svg Lucian of Samosata Վիքիպահեստում

Ծնվել է Ասորիքի Շամշատ (Սամոսատ) քաղաքում, աղքատ արհեստավորի ընտանիքում, քանդակագործություն է սովորել հորեղբոր մոտ, բայց մարմարյա սալաքար կոտրելուց հետո դաժան ծեծի է ենթարկվել և դիմել փախուստի։ Հունաստանում, համառ աշխատանքի շնորհիվ, դառնում է հայտնի փաստաբան, «ճարտասանության Պրոմեթևս» և վերադառնում Արևելք։ Կյանքի վերջին տարիները Լուկիանոսը անցկացրել է Եգիպտոսում՝ ծառայելով երկրի կուսակալի գրասենյակում։

Գրել է փիլիսոփայական երկխոսության, սատիրայի, կենսագրության, արկածային վիպակի, ճառի ժանրերում։ Հատկապես հայտնի են Լուկիանոսի հակակրոնական և հակափիլիսոփայական սատիրաները /«Կյանքերի վաճառք», «Ձկնորսը», «Խնջույք», «Աշխատավարձով ապրողների մասին»/։ Լուկիանոսի երգիծանքը սրամիտ է, նրբագեղ և բազմազան։ Լուկիանոսի կերպարները, սյուժեները, ոճը, մեծ ազդեցություն են գործել Ռաբլեի, Սվիֆթի, Գյոթեի և այլ եվրոպական հեղինակների վրա, Սերվանտեսն իրեն համարել է Լուկիանոսի աշակերտը։

ԾանոթագրություններԽմբագրել