Եգիպտական գրականություն

Եգիպտոսի գրականություն, կազմավորումը կապված է Լիբանանի, Սիրիայի և արաբական, այլ երկրների գրականության հետ՝ մշակութային ընդհանուր հիմքի վրա։

Հին եգիպտական Մեռյալների գրքից հատված Լուվրում

Այն ձևավորվել է կապիտալիստական հարաբերությունների, թուրք, տիրապետության դեմ արաբ ժողովրդի պայքարի ուժեղացման, եվրոպական պետությունների գաղութատիրական քաղաքականության պայմաններում։ Մշակութային կյանքի և գրականության նորացման ․ընթացքը նախապատրաստվել է Մուհամմեդ Ալի փոխարքայի բարենորոգումներով և բուրժուական լուսավորիչներ Շիհար-ադ-դինի (17861857 թվականներ), Ռիֆաաթ Թախթավիի (18011873 թվականներ), Ալի Մուբարաքի (18241893 թվականներ), Աքդալլահ Ֆաբրիի (18341890 թվականներ) և ուրիշների գործունեությամբ։ Հրապարակախոսությանը զուգընթաց զարգացել է գաղափարապես նրա հետ կապված, բայց ձևով ավանդական պոեզիան [Սամ-ալ-Բա-րուդի (18931904 թվականներ), Ցաքուբ Սաննու (18391912 թվականներ), Ադիբ Իսհակ (18561885 թվականներ) և այլն։ Պատմավեպի ժանրի հիմնադիրներն են Զիրջի Զեյդանը (18611914 թվականներ) և Ֆարահ Անտունը (18741922 թվականներ19191921 թվականի ազգայինազատագրական շարժման հուժկու վերելքով սկսվում է գրականության պատմության նորագույն շրջանը, որը նշանավորվեց բանաստեղծական ձևերի թարմացումով, պոեզիայում՝ ռոմանտիզմի հաստատմամբ, արձակում՝ քննադատական ռեալիզմի ամրապնդմամբ։ Ռեալիստական արձակի զարգացման գործում նշանակալի դեր խաղացին Ահմեդ Լութֆի աս-Սայիդի (18721963 թվականներ) գրական խումբը և Ահմեդ Խեյրի Սայիդի (18941962 թվականներ) «ժամանակակից դպրոցը»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրականություն մուտք գործեցին բնակչության դեմոկրատական խավերի ներկայացուցիչ գրողներ, որոնք դիմեցին հասարակ մարդկանց կյանքի, աշխատանքի ու պայքարի թեմաներին (Իբրահիմ Աբդ ալ-խալիմ, Աբդառահման աշ – Շարքաուի և ուրիշներ)։ Սոցիալակաև վեպերից ուշագրավ են Նագիբ Մահֆուզի (ծնվել 1911 թվականին) գործերը՝ «Նոր Կահիրե» (1945 թվական), «Սկիզբ և վերջ» (1949 թվական)։ Հանրապետաության հռչակումը (1953 թվական) ազդեցություն գործեց ավագ սերնդի գրողներ Թահա Տուսեյնի Մահմուդ Թեյմուրի, Թաուֆիկ Ալ-Տաքիմի և ուրիշևերի ստեղծագործությունների վրա։ 60-ական թվականներին երիտասարդ գրողների գործերում առաջատար տեղ են գրավում ազգային վերածննդի թեմաները։ 1955 թվականից գրողներն ունեն իրենց միությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 480