Աննա Կոնստանտինովնա Չերտկովա (օրիորդական ազգանունը՝ Դիտերիխս, ռուս.՝ Анна Константиновна Черткова, Дитерихс, սեպտեմբերի 17 (29), 1859 կամ սեպտեմբերի 17, 1859(1859-09-17)[1], Կիև, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1927(1927-10-11)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), մանկագիր, հասարակական գործիչ, բանահավաք, հուշագիր, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ռուս նկարիչների բնորդուհի[2]։ Գրական կեղծանունները եղել են «Ա. Չ.» և «Ա. Չ-վա» («А. Ч.» и «А. Ч-ва»)[3]։

Աննա Չերտկովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17 (29), 1859 կամ սեպտեմբերի 17, 1859(1859-09-17)[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 11, 1927(1927-10-11)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
ԿրթությունԲեստուժևյան դասընթացներ
Մասնագիտությունբնորդ, գրող և կոմպոզիտոր
ԱմուսինՎլադիմիր Չերտկով
Ծնողներհայր՝ Կոնստանտին Դիտերիխս, մայր՝ Օլգա Մուսնիցկայա
 Anna Chertkova Վիքիպահեստում

Աննա Դիտերիխսը ծնվել է պրոֆեսիոնալ զինվորականի ընտանիքում, ամուսնացել է ռուսական իշխանության խոշոր ընդդիմադիր, հրատարակիչ և հասարակական գործիչ Վլադիմիր Չերտկովի հետ։ Եղել է Լև Տոլստոյի մտերիմը, ժամանակակիցների շրջանում հայտնի է եղել «տոլստոյականության» և բուսակերության ակտիվ տարածմամբ։ Ակտիվորեն համագործակցել է «Միջնորդ» («Посредник») հրատարակչության հետ, ինչպես նաև իր ժամանակի հայտնի «Ազատ խոսք» և «Ազատ խոսքի թերթիկներ» հայտնի հանդեսների հետ։ Աննա Չերտկովայի գրչին են պատկանում փոքր գրական ստեղծագործություններ (դրանցից մեկը 24 տարվա մեջ վերահրատարակվել է 12 անգամ), Լև Տոլստոյի մասին հուշագրություններ և գրականագիտական հոդվածներ։ Նա հրապարակել է ռուս աղանդավորների հոգևոր երգերի որոշ հրատարակումներ։

Աննա Չերտկովային պատկերել է Նիկոլայ Յարոշենկոն իր հայտնի «Ուսանողուհի» (1883) և «Տաք երկրներում» (1890) նկարներում։ Աննա Չերտկովան ամուսնու և Լև Տոլստոյի հետ պատկերված է նաև Միխայիլ Նեստերովի՝ նկարիչների համար ծրագրային «Ռուսաստանում։ Ժողովրդի ոգին» (1916) նկարում[2]։

Կենսագրություն

խմբագրել

Աննա Դիտերիխսը ծնվել է Կիևում, պրոֆեսիոնալ զինվորական (այդ ժամանակ՝ գնդապետ-հրետանավոր) Կոնստանտին Ալեքսանդրովիչ Դիտերիխսի (1823-1899) ընտանիքում, որը ծառայելով հասել է մինչև գեներալի աստիճանի։ Կովկասյան պատերազմի տարիներին Դիտերիխսը ծանոթացել է Լև Տոլստոյի հետ, որն օգտագործել էր Դիտերիխսի «Գրառումներ Կովկասյան պատերազմի մասին» գիրքը «Հաջի Մուրադ» գրքի ստեղծման համար։ Աննայի մայրը ազնվականուհի Օլգա Իոսիֆովնա Մուսնիցկայան էր (1840-1893)[4]։ Աննան ընտանիքի երկրորդ երեխան էր և ավագ դուստրը։ 1860-ական թվականների սկզբին Աննան ապրել է Վոլգայի մոտ` Դուբովկա քաղաքում` երկհարկանի փայտե, կիսավերնահարկով և ճաղապատ փոքրիկ պարտեզով տանը։ 1861-1862 թվականներին տեղի ունեցած հրդեհների ուժեղ տպավորությունը և այդպես էլ չհայտնաբերված հրձիգներից վախը նա հետագայում նկարագրել է մանկության մասին իր հիշողություններում։ Աղջիկը նախընտրել է բոբիկ քայլել և նշանակություն չի տվել հագուստին, հատկապես չի սիրել դրանում վառ գույները։ Հետագայում նա հիշել է, որ մանուկ ժամանակ ցանկացել է տղա լինել։ Մանկության ամենահաճելի տպավորություններից նա առանձնացրել է երաժշտությունը և առաջին հերթին երգեցողությունը։ Դիտերիխսի խոսքերով` երաժշտությունը «հիպնոսացնում էր» իրեն։ Ընտանիքում աղջկան անվանում էին Գալյա, ոչ թե Աննա, այդպիսի կանոն էր դրել մորական պապը՝ գեներալ Օսիպ Մուսնիցկին, որը հուշագրուհու խոսքերով՝ կիսով չափ լեհ էր, կիսով չափ լիտվացի[5]։ Մայրը թունդ հավատացյալ էր, ուղղափառության ջերմեռանդ կողմնակից։ Հայրը, որը երկար ժամանակ ապրել էր Կովկասում, հետաքրքրվում էր իսլամով, ինչպես նաև քրիստոնեական աղանդներով՝ մոլոկանների և դուխոբորների ուսմունքներով[6]։

Աննա Դիտերիխսի հարազատները Դուբովկայում
 
Իվան Կրամսկոյ. «Վ. Գ. Չերտկովի դիմանկարը», 1881 թվական
 
Պավել Բիրյուկովը, Մարիա Տոլստայան, Ալեքսանդրա Տոլստայան, Աննա և Վլադիմիր Չերտկովները (ամենաաջ կողմում) Յասնայա Պոլյանայում, մինչև 1910 թվական

Կիևում աղջիկը սովորել է գիմնազիայում և լրջորեն զբաղվել է երաժշտությամբ[7]։ 1878 թվականին Աննան ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Բեստուժևի կանանց բարձր կուրսերի բանահյուսության բաժին, սակայն երկու տարի անց տեղափոխվել է բնական բաժանմունք։ 1886 թվականին այն ավարտելուց հետո Դիտերիխսին այդպես էլ չի հաջողվել դիպլոմ ստանալ։ Սովորելով չորս տարի՝ նա ծանր հիվանդացել է և բաց թողել վերջին քննությունը[8]։ Ուսումնառության տարիներին տարվել է մատերիալիզմով, պոզիտիվիզմով, Յոհան Գոթլիբ Ֆիխտեի ուսմունքով[2]։

Կա ռուս կրոնական փիլիսոփա Նիկոլակ Լոսսկու հաղորդագրությունը այն մասին, որ որոշ ժամանակ Աննա Դիտերիխսն ուսուցչուհի է աշխատել Սանկտ Պետերբուրգի կանանց մասնավոր ուսումնական հաստատություններից մեկում՝ Մ. Ն. Ստոյունինայի գիմնազիայում, որտեղ այդ ժամանակ սովորել են նրա կրտսեր քույրերը՝ Օլգան և Մարիան[9]։

1885 թվականից Դիտերիխսն սկսել է մասնակցել «Միջնորդ» հրատարակչության աշխատանքներին, որտեղ նրան տարել էր հասարակական գործիչ և հրապարակախոս Պավել Բիրյուկովը[8]։ «Շատ հիվանդոտ և թուլակազմ, ծանր է տանում յուրաքանչյուր նոր տպավորություն, իր հանդեպ խստապահանջ է և լուրջ, Ա. Կ. Դիտերիխսը դեպի իրեն է գրավել մարդկանց և շուտով դարձել է անփոխարինելի աշխատակից մեր հրատարակչությունում»,- նրա մասին գրել է Միխայիլ Մուրատովը[10]։

«Միջնորդ» հրատարակչությունում Աննա Դիտերիխսը ծանոթացել է Լև Տոլստոյի[8] և Վլադիմիր Չերտկովի հետ, որի հետ շուտով ամուսնացել է։ Հրատարակչությունում նա աշխատել է որպես խմբագիր և սրբագրիչ, ինչպես նաև վարել է նամակագրություն։ Դիտերիխսը միաժամանակ զբաղվել է գրական գործունեությամբ[2]։ Չերտկով ամուսինները 1890-ական թվականներին ապրել են Ռժևսկ խուտորում (Վլադիմիր Չերտկովի նվերը հորեղբորից), որը բաղկացած էր սարի վրա աղայական տնից, ընդարձակ բակից և բազմաթիվ շինություններից։ Ռժևսկը մեկուսացած տեղանք էր՝ շրջապատված դաշտերով և ստեպներով։ Հողը տվել են վարձույթով։ Կալվածքում բազմաթիվ էին ծառաները, աշխատողները, կառապանները, արհեստավորները։ Այդտեղ վարում էին «Միջնորդի» գրական և կազմակերպչական գործերը[11]։

1897 թվականին Չերտկովը վտարվել է Ռուսաստանից։ Ամուսինները հեռացել են «ամբողջ տնով»։ Նրանց հետ տեղափոխվել են նաև Վլադիմիր Չերտկովի մայրը, երկու աղախիններ՝ նրանց հետ երկար տարիիներ ապրած Աննան և վաղ երիտասարդությունից նրանց տանն աշխատող, նրանց որդու դայակ Կատյան, ինչպես նաև ընտանեկան բժիշկ Ալբերտ Շկարվանը, որը ավստրահպատակ էր, ազգությամբ սլովակ[12]։ 1897-1908 թվականներին Մեծ Բրիտանիայում ապրելու ժամանակ Աննա Չերտկովան ամուսնու հետ աշխատել է «Ազատ խոսք» հրատարակչությունում։ Իր ինքնակենսագրականում նա գրել է, որ թեպետ «համարվում էր այն հրատարակիչներից, որոնք իրոք կատարում էին սրբագրիչի, գրասենյակային ծառայողի, բանահավաքի և խմբագրի օգնականի պարտականությունները, կատարել է խմբագրական գրառումներ, կազմել է «Ազատ խոսք» թերթի համարները, վարել է տպարանի հետ հաղորդակցություն և այլն»[8]։ Երբ Բիրյուկովը «Ազատ խոսք» հրատարակչությունը տեղափոխել է Շվեյցարիա, Չերտկովները կենտրոնացել են «Ազատ խոսքի թերթիկներ» հրատարակչության վրա[13]։

Տակտոն հաուսը, որտեղ ապրել են Չերտկովները Կրայստչյորչ քաղաքում, ժամանակակիցները նկարագրել են որպես շատ տարօրինակ և անհարմար։ Որոշ տեղերում այն երեք, որոշներում էլ չորս հարկանի էր, կառուցված էր աղյուսով և ամբողջությամբ պատված էր բաղեղով։ Կենտրոնում գտնվում էր սանդուղք, աջ և ձախ կաղմերից բացվում էին բազմաթիվ սենյակների դռները։ Հատուկ պողպատե մթերանոցը նախատեսված էր Տոլստոյի ձեռագրերի պահպանման համար։ Այն սարքավորված էր ազդանշանային համակարգով։ Բոլոր սենյակները մեկուսացված էին և չէին հաղորդակցվում մեկը մյուսի հետ, բացի բուխարիներից որևէ այլ տաքացում չկար, ձմռանը Աննա Չերտկովան տառապում էր ցրտից։ Տանը միաժամանակ ապրում էին 30-40 մարդ՝ ռուսներ, լատիշներ, էստոնացիներ, անգլիացիներ, որոնք ունեին տարբեր դավանանքներ. կային տոլստոյականներ, սոցիալ-դեմոկրատներ, սոցալիստ-հեղափոխականներ. «բոլոր նրանք անում էին ինչ-որ բան, աշխատում էին, և կյանքը հագեցած և հետաքրքիր էր»։ Շաբաթվա հատուկ որոշված օրեր Չերտկովները կերակրում էին անգլիացի անտուններին։ Տակտոն հաուսի մոտ գտնվում էր «Ազատ խոսքի» տպագրությունը[14]։

Մեծ Բրիտանիայից վերադառնալուց հետո Չերտկովները հիմնվել են Տուլայի նահանգում։ Տելյատինկիում նրանց տունը դարձել է տոլստոյականներին ձգող կենտրոն։ Վլադիմիրի որդին մտերմացել է գեղջուկ պատանիների հետ։ Չերտկովները արագորեն գրավել են տեղական ղեկավարության ուշադրությունը, նրանց գաղտնի ամբաստանել են։ 1908 թվականի հոկտեմբերին Չերտկովների վրա գաղտնի հսկողություն է սահմանվել[15]։ Յասնայա Պոլյանայից երեք կիլոմետր հեռավորության վրա Չերտկովների կառուցած տունը փայտից էր, երկհարկանի և ժամանակակիցների տվյալներով անհարմար։ Տոլստոյը անվանել է այն «գարեջրի գործարան»։ Ներքևի հարկում մեծ ճաշասենյակն էր, որի երկու կողմերով միջանցքներ էին, որոնցից յուրաքանչյուրով բացվում էին չորս փոքր սենյակներ։ Երկրորդ հարկի կենտրոնում գտնվում էր սրահը՝ սիրողական ներկայացումների համար բեմով։ Ընդհանուր հաշվվում էր 34 սենյակ։ Գրեթե բոլորը զբաղված էին լինում հյուրերով։ Տան շուրջը չկար կալվածքի համար բնութագրական երկարավուն պատշգամբ, ծաղկաթմբեր գետ կամ լճակ[16]։

Աննա Չերտկովան երկար և ծանր հիվանդացել է։ Տոլստոյը հիացել է նրա դիմացկունությամբ և նրա մեջ տեսել այն տեսակի կնոջ, որի համար «բարձրագույն և գործուն իդեալը աստծու թագավորության գալուստն է»[2]։ 1920-ական թվականներին զբաղվել է գրողի ձեռագրերի վերլուծությամբ և նկարագրությամբ՝ «Երկերի լիակատար ժողովածու» հրատարակելու համար, ինչպես նաև կազմել է Լև Տոլստոյի և իր ամուսնու նամակագրության գիտական ծանոթագրությունները[17]։ Աննա Չերտկովան մահացել է Մոսկվայում 1927 թվականին[2]։

Աննա Չերտկովան պատկերված է Ն. Յարոշենկոյի «Ուսանողուհի» (1883) և «Տաք երկրներում» (1890) նկարներում։ Յարոշենկոյի կենսագիր, նրա թանգարան-կալվածքի ավագ գիտաշխատող Իրինա Պոլենովան գրել է, որ Աննա Չերտկովան նաև դարձել է գրաֆիկ նկարչի զավեշտալի կերպար։ Ուսումնասիրողի կարծիքով՝ Աննա Չերտկովայի մեջ Յարոշենկոն գտել է «իր տարբեր և նույնիսկ մեկը մյուսին բացառող գաղափարների հետ համապատասխանություն»[18]։ Աննա Չերտկովան ամուսնու և Լև Տոլստոյի հետ պատկերված է նաև Միխայիլ Նեստերովի «Ռուսաստանում։ Ժողովրդի ոգին» (1916) նկարում[2], ինչպես նաև երկու այլ դիմապատկերներում, որոնք ստեղծվել են 1890 թվականին։

Գրական և հրատարակչական գործունեություն

խմբագրել
 
Աննա Չերտկովան 1911 թվականին. նկարի վերատպություն «Իմ մանկությունից։ Ա. Կ. Չերտկովայի հուշերը» գրքից

Աննա Չերտկովայի մինչհեղափոխական շրջանի ստեղծագործությունների շարքում էր «Ֆիլարետ Ողորմածի վարքագրության» վերապատմությունը (1886)[19]։ Բանասիրական գիտությունների դոկտոր Աննա Գրոդեցկայան պնդել է, որ Տոլստոյի և Ա. Դիտերիխսի նամակագրությունը՝ կապված վարքագրության տպագրման քննադատական թույլտվության հետ, դրդել է գրողին ստեղծել «Կյանքի մասին» տրակտատը։ Աննան նաև նշել է, որ Ֆիլարետ Ողորմածի հոգատարությունը մտերիմների և կնոջ, ընտանիքի հանդեպ Տոլստոյի մտորումների արտացոլանքն է այդ ժամանակ։ Այդ խնդրին նա նվիրել է իր տրակտատի 23-րդ գլուխը[20]։ Լև Տոլստոյը ծանոթացել է Աննա Չերտկովայի ձեռագիր աշխատանքի հետ տպագրությունից մեկ տարի առաջ։ Պահպանվել է նրա գնահատականը Վլադիմիր Չերտկովին ուղղված նամակում. «Ստացել եմ Ֆիլարետ Ողորմածի վարքագրութունը։ Հիասքանչ է։ Ես ձեռք չեմ տա։ Շատ լավն է»[21]։ Իր նամակներից մեկում նա հաստատել է. «Դիտերիխսը այդտեղ իր ներքին զգացմունքներից շատ բան է ներդրել, և ստացվել է հուզիչ և համոզիչ»[22]։

 
Աննա Չերտկովա. «Իմ մայրիկի մազուրկան», վերականգնվել է հիշողությամբ 1870-ական թվականներին

Աննա Չերտկովային է պատկանում երեխաների համար նախատեսված «Քաջագործություն (Արևելյան զրույց)» փոքրիկ վիպակը (առաջին հրատարակություն 1888, մինչև 1912 թվականը հրատարկվել է ևս 12 անգամ)։ Սյուժեի համաձայն հարուստ առևտրական Մահմեդ Ալին երկու որդի ունի։ Նրանցից ավագը պատերազմ է գնում և դառնում հզոր զորավար, սակայն հայրը մերժում է նրա փառքը։ Հետագայում նա չի ընդունում նրան որպես գիտնական, գրող և դերվիշ։ Մահմեդ Ալիի կրտսեր որդին Նուրեթդինը գերի է ընկնում, իսկ ինքը կորցնում է հարստությունը։ Ջաֆարը գնում է թշնամիների մոտ, որոնց նկատմամբ ժամանակին հաղթություն էր տարել, և հայտնում է իր ցանկությունը՝ կրտսեր եղբոր փոխարեն իրեն վերցնելու։ Նրանք բաց են թողնում Նուրեթդինին, իսկ Ջաֆարին բանտ են ուղարկում, սակայն պահպանում են նրա կյանքը։ Նուրեթդինից իմանալով նրա ազատման պատմությունը՝ հայրը բացականչում է. «Միայն այժմ դու [Ջաֆար] հասար իրական հզորության և անմահության. դու արեցիր դա հանուն ուրիշների՝ մոռանալով քո մասին»[23]։

1898 թվականին Աննա Չերտկովան ժողովածու է հրատարակել, որում ներառված է եղել երեք պատմվածք՝ «Լորիկ» (երիտասարդ հնձվոր գեղջուկը պատահաբար գերանդիով սպանում է լորիկի), «Վադաս» (շունն իր տերերի մոտ բերում է մի շնիկի, որը սովից սատկում էր տերերի մահից հետո), «Իմ ընկերոջ պատմվածքն այն մասին, թե ինչպես է նա դադարել որոտից վախենալուց» (յոթամյա տղան, որի անունից էլ գրված է պատմվածքը, որոտի ժամանակ դուրս է վազում տնից, որպեսզի փրկի տնից դուրս շպրտված կատվիկին)[24]։ Նաև նրա գրչին են պատկանում «Մեկը բոլորի դեմ» մանկական պատմվածքը (1909, տասնամյա տղան՝ կալվածատիրոջ որդին, լսում է ձիապանի պատմությունն այն մասին, թե ինչպես է սատկացրել խոզին, հրաժարվում է կերակրի մեջ մսի կիրառումից), «Ինչպես ես դարձա բուսակեր» հոդվածը (1913)[25], «Իմ մանկությունից։ Ա. Կ. Չերտկովայի հուշերը» հուշագրությունների ժողովածուն (1911)[26]։

Ռժևսկում ապրելու տարիներին Աննա Չերտկովան հորինել է բանաստեղծություններ, որտեղ արտահայտել է տոլստոյականների գաղափարները[27]։

1900 թվականին Աննա Չերտկովան գրել է «Անգլերենի գործնական դասագիրք՝ նախատեսված Ամերիկայի ռուս բնակիչների համար» գիրքը[28]։ Նա կազմել է ռուս աղանդավորների կրոնական երգերի մի քանի ժողովածուներ՝ «Ազատ քրիստոնյաների երգերի և հիմների ժողովածու» (1904-1905, երեք հրատարակություն, նախաբանում Աննա Չերտկովան նշել է, որ հրատարակված տեքստերից մեկը իրոք պատկանում է ազատ քրիստոնյայի, իսկ մյուսները «կոչված են բավարարելու նրանց պահանջները» «հոգևոր երգերում», որոնք համապատասխանում են նրանց «կենսաըմբռնմանը», դրա համար էլ երգերի տեքստերի մեծ մասն իրականում գրել են ռուս բանաստեղծներ՝ Ալեքսեյ Տոլստոյը, Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսեյ Խոմյակովը։ Մեղեդիները վերցված են ռուսական բանահյուսությունից կամ արևմտյան կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ են, ինչպես՝ Լյուդվիգ վան Բեթհովեն և Ֆրեդերիկ Շոպեն։ Երգերը հրատարակված են երգեցողության և կլավիրի երկու ձեռքով նվագելու տարբերակներով[29]), «Ինչ են երգում ռուս աղանդավորները» (երեք հրատարակություն, 1910-1912, ժողովածուում հրատարակվել են ռուս աղանդավորների բուն երգեցողությունը, Չերտկովայի հաստատմամբ նա ստացել է յուրաքանչյուր ձայնագրության հավանությունը[30]), ինչպես նաև երգերի ու կանոնների «Մեղեդի» (չորս հրատարակություն, մոտ 1910), «Գյուղական ձայներ» (մոտ 1910), «Սերմնացան» (1922) ժողովածուները։ Նա եղել է տոլստոյականների շրջանում հայտնի «Լսիր խոսքը, լույսը բացվում է» և «Ազատության օրը գալիս է» երգերի երաժշտության և խոսքերի հեղինակն է[31]։

Վալենտին Բուլգակովը ժողովածուներում ներառված պատարագն անվանել է «միատոն և վհատ», որոնցում «նույնիսկ եղբայրության և ազատության կոչերը հնչում էին որպես լալկան մինոր»։ Ամեն դեպքում նա բարձր է գնահատել Աննա Չերտկովայի կատարողական կարողությունները, դրա մեջ գտել է «խիտ, գեղեցիկ տեմբր և լավ դրված կոնտրալտո»։ Նրա «ամենահաջողված» ստեղծագործությունները եղել են Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Իփիգենիայի» դերերգը և Ալֆրեդ Թեննիսոնի խոսքերով Ալեքսեյ Պլեշչևի թարգմանությամբ երգն են[32], որին նա ինքը համակցել էր Բեթհովենի երաժշտությունը[33]։

Աննա Չերտկովան գրել է գրական ակնարկներ, որոնք նվիրված էին Տոլստոյի ստեղծագործությունների տարբեր ոլորտների աշխատանքներին՝ «Լ. Ն. Տոլստոյը և նրա ծանոթությունը հոգևոր-բարոյական գրականության հետ։ Նրա նամակների և դրա մասին անձնական հիշողությունների հիման վրա» (1913, այդ հոդվածում Աննա Չերտկովան հերքել է լայն տարածված կարծիքը, որ Լև Տոլստոյը կանխակալ վերաբերմունք է ունեցել ուղղափառության հանդեպ, այդ իսկ պատճառով չի փորձել լրջորեն ուսումնասիրել եկեղեցու հայրերի գրությունները[34]) և «Մտածողական աշխատանքի արտացոլումը «Երիտասարդության օրագրում»» (1917)[2]։ Արդեն խորհրդային ժամանակներում հրատարակվել են գրողի մասին նրա հուշագրությունները՝ «Լ. Ն. Տոլստոյի մասին հուշերից» վերնագրով (1926, այդ աշխատանքում Չերտկովան հիշել է գրողների հետ իր հանդիպումները, որոնք վերաբերում են 1886 թվականին, մանրամասն պատմել է այն մասին, թե ինչպես է Տոլստոյի համար կատարել Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ալեսանդրո Ստրադելլայի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Գլյուկի վոկալային ստեղծագործությունները, իսկ մի անգամ Տոլստոյն ինքն է նվագակցել նրան հին ռուսական ռոմանսների կատարման ժամանակ[35])[36] և «Լ. Ն. Տոլստոյի վերաբերյալ առաջին հիշողություններ» (1928)[37]։

Անհատականություն և անձնական կյանք

խմբագրել
 
Նիկոլայ Յարոշենկո. «Օլյա Չերտկովայի դիմանկարը», ուրվանկար, 1890-ական թվականներ
  Արտաքին պատկերներ
  Աննա Դիտերիխսի որդի Վլադիմիր Չերտկովը «Ուսանողուհին» նկարի մոտ 1962 թվականին, Կալուժի թանգարանի սրահում
  Վլադիմիր և Աննա Չերտկովների մահարձանները Մոսկվայի Վվեդենսկու գերեզմանատանը

Աննա Չերտկովայի ընտանիք

խմբագրել

Աննա Դիտերիխսին առաջարկություն անելուց առաջ Վլադիմիր Չերտկովն իր որոշման մասին ասել է Տոլստոյին, որը լավ գիտեր աղջկան և հավանություն է տվել ամուսնությանը[38]։ 1886 թվականի հոկտեմբերի 19-ին Աննա Դիտերիխսը դարձել է Վլադիմիր Չերտկովի կինը[39][8]։ Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Կազանի Աստվածամոր տաճարում։ Կարճ ժամանակ անց Տոլստոյը գրել է ամուսիններին. «Սիրում եմ ձեզ և ուրախանում եմ ձեզ համար»։ Վլադիմիր Չերտկովը պատասխանել է, որ «իր կնոջ հետ լիարժեք միասնություն է զգում, նրա հետ դառնում է ավելի լավը և ավելի հաջող է առաջ գնում, քան առանց նրա»[40]։ Ամուսնու կենսագրության բնօրինակ տեքստում, որը Աննան գրել է Ալեքսեյ Սերգեենկոյի համահեղինակությամբ, ասվում էր.

  Դառնալով Չերտկովի կինը՝ Աննա Կոնստանտինովնան, չնայած իր թույլ առողջությանը, հաճախ զարգացող սուր հիվանդություններին, մշտապես հոգով մասնակցել է նրա բոլոր գործունեություններին և նրա բոլոր ձեռնարկումներին, նեցուկ է եղել ամուսնուն և նրա բավականին դժվար խոչընդոտներին, և ընդհանրապես ոգեշնչման և էներգիայի աղբյուր է հանդիսացել նրանց աշխատողների և օգնականների շրջապատի համար։
- Աննա Չերտկովա և Ալեքսեյ Սերգեենկո. «Վ. Գ. Չերտկով»[39]
 

Հետագայում Չերտկովան բաց է թողել տեքստի այդ հատվածը հետևյալ հավելմամբ. «Ընդհանրապես տեղին չէ։ Ա. Չ.»[39]։ Ինքը Վլադիմիր Չերտկովը գրել է կնոջ մասին. «Ես միշտ ամաչել եմ այն երջանկության համար, որը չգիտես ինչու բաժին է հասել ինձ. երջանիկ ապրելու կնոջ հետ, որը հոգու քույր է, ընկեր և օգնական այն ամենի մեջ, ինչ ես եմ, եթե չիրագործեմ, ապա կյանքը կտեսնեմ»[41]։

Չերտկովներն ամուսնության արդյունքում ունեցել են երկու երեխա[42].

  • Օլգա (1887-1889 հուլիսի 17)[43]։ Ծնողները հրաժարվել են նրան մկրտել՝ չնայած հարազատների հորդորներին։ Լև Տոլստոյն աղջկա համար անձամբ ստնտու է փնտրել[44]։ Ընտանիքում նրան անվանել են Լյուսյա, եղել է «աշխույժ և սիրալիր աղջիկ», նրան սիրում էին ոչ միայն ծնողները և տատիկը, այլև Ռժևսկի խուտորի բոլոր բնակիչները, որտեղ այդ ժամանակ ապրում էր Չերտկովների ընտանիքը[41]։ Աղջիկը մահացել է երկու օր տևած դիզենտերիայից։ Նրա մահը ծանր հարված է եղել մոր համար և երկար տարիներ քայքայել է նրա ուժերը։ Դստեր մահից հետո նա մի քանի տարի շարունակ կենսական ուժերի անկում է զգացել, հիվանդացել է, շաբաթներ շարունակ ստիպված է եղել անկողնում անցկացնել։ Նրա բուժման համար ընտանիքը ճանապարհորդության է մեկնել Կովկաս[45]։
  • Վլադիմիր Վլադիմիրովիչ (ընտանիքում նրան անվանում էին Դիմա, 1889-1964)[46]։ Նիկոլայ Յարոշենկոն պատկերել է նրան իր «Քնած երեխա» նկարում (1890, երկար ժամանակ պահպանվել է Պոլտավայի պատկերասրահում), որը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[47]։ Նկարիչ Միխայիլ Նեստերովը, տեսնելով նկարը, որում երեխան պատկերված էր մանկասայլակի մեջ, բացասաբար է քննադատել այն՝ պնդելով, որ անձնական երևույթները անհասանելի են եղել Յարոշենկոյի համար[48]։ Վլադիմիրը զրկվել է ազնվականությունից և ժառանգության իրավունքից, քանի որ մկրտված չի եղել։ Կազմակերպել է սպառողական կոոպերացիա և ստեղծել է առաջին գյուղացիական թատրոններից մեկը, Տուլայի մոտակայքում հիմնել է կոլտնտեսային արտել։ 1913 թվականին քաղաքացիական ամուսնություն է կնքել գեղջկուհի Մատրյոնա Պավլովնա Կուզևիչի հետ։ 1914 թվականին ընդունվել է Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան ժողովրդական քաղաքային համալսարան, ֆինանսագետ է աշխատել Համառուսական ինքնավար միությունում, բանկերում։ Եղել է Տոլստոյի ուսմունքի խիստ հետևորդներից։ Պետական գրական թանգարանում աշխատել է գիտաշխատող[49]։

Ժամանակակիցների գնահատական

խմբագրել
 
Նիկոլայ Յարոշենկո. Չերտկովների ընտանիքի ընկերական ծաղրանկար, 1890 թվական

Աննա Չերտկովայի անձը ժամանակակիցները բնութագրել և գնահատել են տարբեր կերպ։ Պավել Բիրյուկովը, որը «Միջնորդ» հանդեսի բազմամյա աշխատակիցն էր, գրել է. «Նա մի երիտասարդ աղջիկ է՝ հեզաբարո, նրբակազմ… նա ծանոթացավ ինձ հետ… միայն նրա համար, որպեսզի օգնի մեզ և իրոք օգնեց»[6]։ Գրականության և արվեստի ռուսական պետական արխիվում պահպանվում է Լև Տոլստոյի կարծիքի ձեռագիրը. «Աննա Կոնստանտինովնան և Վլադիմիր Գրիգորևիչ Չերտկովները իմ ամենամտերիմ ընկերներն են, և նրանց ամբողջ գործունեությունը, որոնք վերաբերում են ինձ և իմ աշխատություններին, ոչ միայն միշտ հաստատվում են, այլև իմ մեջ առաջացնում են նրանց հանդեպ ամենաանկեղծ և խորին երախտագիտությունը։ Լև Տոլստոյ։ 1909 թվականի հունվարի 28» (Ф 552. Оп. 1. Д 2863. Отзыв Л. Толстого о Чертковых. Л. 1)[50]։

Լև Տոլստոյի քարտուղար Վալենտին Բուլգակովը Աննա Չերտկովայի արտաքինը բնորոշել է որպես «փոքրիկ, նիհար կին խելացի և բարի, սակայն անհանգիստ ու տագանապալի (վստահաբար նա հոգում թաքցնում էր ինչ-որ ցավ կամ վախ) սև աչքերով և գլխին կպած կարճ սանրվածքով և մի թեթև ճերմակին տվող սև մազերով»[51]։ Նա կարծել է, որ Աննան ամուսնու լրիվ հակապատկերն է եղել. «բնավորության փափկությունը և նույնիսկ գրեթե թուլությունը, կամքի անհաստատությունը, սրտակցությունը, համեստությունը, զգայունությունը, մտերիմների հետաքրքրությունների, կարիքների և ցավերի հանդեպ ուշադիր կարեկցությունը, ջերմ հյուրընկալությունը, կենդանի հետաքրքրվածությունը բոլորի հանդեպ (թեկուզ կանացի) և հարցասիրությունը, որը դուրս էր գալիս «տոլստոյական» հորիզոնի սահմաններից[33]։ Աննա Չերտկովան նրա կարծիքով ինքնուրույն դեր չէր խաղում, չնայած խելքով և զարգացվածությամբ նշանակալիորեն գերազանցում էր ամուսնուն[52]։ Նա համակարծիք էր Տոլստոյին, եղել է Վլադիմիր Չերտկովի հավատարիմ օգնականը և ընկերուհին[53]։ Բուլգակովը նրան անվանել է «հաճելի… սակայն վախեցած կյանքից ու ամուսնուց», «արտասովոր և հետաքրքիր» անհատականություն[52]։ Աննա Չերտկովան երկուղ էր զգում ամուսնուց։ Նա հրաժարվել է նրան մեղավոր ճանաչել իր կամ մեկ ուրիշի հետ կապված, ինչ-որ բանում սխալ, միշտ աջակցել է նրա կարծիքին։ Բուլգակովը նշել է, որ եթե Վլադիմիր Չերտկովից վախենում էր շրջապատը, ապա նրա կնոջը սիրում էին բոլորը, նրա հետ ստեղծում էին «պարզ, վստահելի, ընկերական հարաբերություններ»[54]։ Միխայիլ Նեստերովը ևս ափսոսացել է, որ Վլադիմիր Չերտկովը ճնշել է կնոջը «իր բութ կամքով»[6]։

Բուլգակովը գրել է, որ Աննան ձանձրացել է, քանի որ տնային տնտեսությունը վարել է տնտեսուհին։ Այդ իսկ պատճառով նա փորձել է ինչ-որ ձևով լցնել իր առօրյան՝ թղթակցության ընթերցանությամբ, «տոլստոյականներին» պատասխանելով, բարձր կարդալով, սրբագրություն կատարելով, շաղակրատությամբ։ Աննա Չերտկովայի հիվանդության մասին նա պնդել է, որ «90 %-ով» այն «հորինված է»։ Նրա կարևորությունը Բուլգակովը նկարագրել է որպես «իր [Վլադիմիր Չերտկովի] ծանր բնավորության մյուսների համար քիչ թե շատ ընդունելի, անվտանգ բնույթ հաղորդելու կարողությունը, ինչպես նաև հեշտացնել նրա հասանելիությունը այլ մարդկանց համար, նաև նրանց համար, ովքեր ապրում էին նրա հետ նույն տանիքի տակ, և նրանց համար, ովքեր առաջին անգամ էին իրենց տանը»[55]։

Ընդհակառակը, հուշագիր Սոֆյա Մոտովիլովան Աննա Չերտկովայի մասին խիստ բացասական կարծիք է հայտնել[6]։ Մոտովիլովան գրել է.

  Նա հիվանդ է և միշտ պառկած… նրա հայացքը խամրած է, անբարյացակամ, ինքն էլ գունատ է։ Ինչ-որ կերպ նա աննկատորեն քննում է ինձ… Չերտկովան անմիջապես սկսում է հարցաքննել ինձ… Երբ հարցաքննությունը շարունակվում է, ինձ համար ամեն ինչ դառնում է ավելի ու ավելի զզվելի… Պարզ է, որ տիկինը ցանկանում է պարզել, թե «որ շրջանակին» եմ ես պատկանում։ Ես կորացած նստած եմ փայտե աթոռին, նա սառը նայում է ինձ… Աննա Կոնստանտինովնա Չերտկովայի մասին ես հետո լսել եմ մարդկանցից, որոնք ավելի մոտիկից գիտեին նրան, քան ես, որպես չոր, հաշվենկատ, նույնիսկ շրջապատի մարդկանց շահագործմամբ վերաբերվող… նա երաժիշտ է, սակայն չի կարողանում գրառել նոտաները…
- Սոֆյա Մոտովիլովա. «Անցած-գնացածը»[56]
 

Նիկոլայ Յարոշենկոյի նկարներում

խմբագրել

Նիկոլայ Յարոշենկոն մոտիկից գիտեր Աննա Չերտկովային և նրա հետ նամակագրության մեջ էր։ Հրապարակվել են Չերտկովային ուղղված Յարոշենկոյի երկու նամակ՝ 1894 թվականի նոյեմբերի 8-ին Կիսլովոդսկից[57] և 1896 թվականի հունվարի 9-ին Սանկտ Պետերբուրգից[58], ինչպես նաև նամակ, որը հասցեագրված է եղել միաժամանակ երկու ամուսիններին էլ 1897 թվականի դեկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգից[59]։ Վլադիմիր Չերտկովին ուղղված բազմաթիվ նամակներում նկարիչը հետաքրքրվել է կնոջ առողջությամբ և որդու հաջողություններով[60]։ Ն. Ա. Յարոշենկոյի թանգարան-կալվածքի հավաքածուի մեջ գտնվում է լուսանկար, որ կատարվել է 1890 թվականին Կիսլովոդսկում նկարչի ամառանոցում Վլադիմիր և Աննա Չերտկովների հետ[61]։ Նաև պահպանվում են նկարներ, որոնք ստեղծել է նկարիչը այդ նույն թվականին Աննա Չերտկովայի մասնակցությամբ՝ «Ա. Կ. Չերտկովան պատշգամբում» (թուղթ, գրաֆիկական իտալական մատիտ, 17,5 × 13,3 սմ, նկարի վրա Վլադիմիրի որդու ձեռքով գրություն կա. «Յարոշենկոյի ուրվանկարը իմ մոր մասնակցությամբ»)[62] և «Չերտկովների ընտանիքի ընկերական ծաղրանկար» (թուղթ, ստվարաթուղթ, գրաֆիկական մատիտ, 20 × 23 սմ)[63]։

«Ուսանողուհին»

խմբագրել
 
Նիկոլայ Յարոշենկո. «Ուսանողուհին» Կալուժի թանգարանում, 1883 թվական

Աննա Չերտկովան պատկերված է Նիկոլայ Յարոշենկոյի «Ուսանողուհին» նկարում՝ ստեղծված 1883 թվականին։ Այդ նկարի մի տարբերակը գտնվում է Կալուժի կերպարվեստի թանգարանի հավաքածուի և ցուցադրության կազմում (գույքային համար՝ Ж 0167[64]), որն ստեղծված է կտավի վրա յուղաներկով գեղանկարչության տեխնիկայով։ Դրա չափերն են՝ 131 × 81 սմ[65]։ Նկարի մեկ այլ տարբերակ, որը գտնվում է «Կիևի նկարների պատկերասրահ» ազգային թանգարանի հավաքածուի և ցուցադրության կազմում (գույքային համար՝ Ж-154[66]), ստեղծված է նույն տեխնիկայով։ Դրա չափերն են՝ 133 × 82,5 սմ (մեկ այլ տվյալի համաձայն՝ 134 × 83 սմ[66])։ Այն ստորագրված է «Ն. Յարոշենկո 1883»[65]։

Այն մասին, թե ինչքանով է նկարն արտացոլում Աննա Չերտկովայի անհատականությունը և արտաքինը, կան տարբեր տեսակետեր։ Արվեստագիտության թեկնածու Վլադիմիր Պրիտկովը քննարկման ենթական չի համարել այն կասկածը, թե նկարիչը կտավում պատկերել է Աննա Կոնստանտինովնա Դիտերիխսին։ Ամեն դեպքում նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Յարոշենկոն երիտասարդացրել է իր բնորդուհուն։ Իրական 24 տարեկանի փոխարեն աղջկան նկարում կարելի է կարծել 17-18 տարեկան[67][7]։ Այդպիսի կարծիք է հայտնել նաև արվեստագիտության դոկտոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալլա Վերեշչագինան։ Նա գրել է, որ նկարիչը պահպանել է Աննա Չերտկովայի ամենաընդհանուր դիմագծերը, սակայն դարձրել է նրան բավականին ավելի երիտասարդ[68]։ Այլ կերպ է գնահատել Դիտերիխսի դերը Ն. Ա. Յարոշենկոյի թանգարան-կալվածքի ավագ գիտաշխատող Իրինա Պոլենովան։ Նա գրել է, որ Դիտերիխսը տվել է միայն «մի քանի, ընդ որում նշանակալիորեն փոխված, դիմագծեր «Ուսանողուհուն»»[18]։ Իր 2018 թվականի հոդվածում նա նույնիսկ չի հիշատակել Դիտերիխսին, գրել է «հազարավոր ժամանակակիցների իրական նկարագրի մասին», որը նրա կարծիքով ընկած է հերոսուհու կյանքի հիմքում»[69]։

Նկարում պատկերված կերպարում մշակույթի պատմաբան Վլադիմիր Պորուդոմինսկին միաժամանակ տեսել է մի քանի իրական կանանց արտացոլանք՝ Մարիա Նևրոտինայի՝ նկարչի կնոջ, որը անցել է Բեստուժևի դասընթացները, նկարչի մտերմուհի, հասարակական գործիչ Նադեժդա Ստասովայի, որը երաժշտական և գեղարվեստական քննադատ Վլադիմիր Ստասովի քույրն էր, Յարոշենկոյի եղբոր՝ Վասիլի կնոջ՝ կրթությամբ իրավաբան Ելիզավետա Շլիտերի, որն ավարտել էր Բեռնի համալսարանը, և առաջին հերթին Աննա Դիտերիխսի, որին նա համարել է նկարի հերոսուհու նախատիպը։ Պորուդոմինսկու կարծիքով նկարիչը, ստեղծելով կտավը, աստիճանաբար հեռացել է իր հերոսուհի Դիտերիխսի դիմանկարային նմանությունից՝ նախատիպը փոխակերպելով տեսակի[70]։ Արվեստաբանը նշել է, որ Աննա Չերտկովայի հետ ծանոթ ժամանակակիցները չեն ճանաչել նրա պատկերը «Ուսանողուհին» նկարում[71]։

«Տաք երկրներում»

խմբագրել
 
Նիկոլայ Յարոշենկո. Տաք երկրներում, 1890 թվական, Ռուսական թանգարան

1890 թվականին նկարիչը պատկերել է Աննա Չերտկովային «Տաք երկրներում» նկարում (Ռուսական թանգարան, գույքային համար՝ Ж-2500, կտավ, յուղաներկ, 107,5 × 81 սմ, ներքևի աջ անկյունում հեղինակը ստորագրել և թվագրել է. «Ն. Յարոշենկո. 1890»)[72]։ Այդ նկարի ևս մեկ տարբերակ գտնվում է Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի հավաքածուում[73]։ «Տաք երկրներում» նկարը Նիկոլայ Յարոշենկոն ստեղծել է Կիսլովոդսկի Սպիտակ վիլլայում[74]։ Աննա Չերտկովան պատկերված է գունատ, տխուր և հիվանդ կնոջ կերպարանքով, որը միայնության մեջ թախծում է հարավային բնության մեջ[75]։ Այդ ժամանակ Յարոշենկոն ինքը տառապում էր կոկորդային սուր տուբերկուլոզից։ Աննա Չերտկովային ուղղված նամակում նա հաղորդել է. «Մեկուկես ամիս ինձնից ներկայացնում էի գրեթե անշարժ և ոչ պիտանի մարմին, կարող էի միայն պառկել կամ նստել աթոռին, բարձերի մեջ… ինչպես Դուք այն նկարում, որտեղ Ձեզ նկարել եմ»։ Խորհրդային արվեստաբան Վլադիմիր Պորուդոմինսկին գրել է, որ նկարի հերոսուհին «ստացվել է դեմքի նրբագեղ, ճիշտ գծերով գեղեցիկ տիկին (որում արտահայտվել է ոչ այնքան նրա կամ նկարչի տառապանքը, որքան ցանկությունը, որ «հուզիչ» ստացվի), նուրբ, նրբին ձեռքերով, որոնք նա պահում է ցուցադրաբար…»[76][74]

Աննա Չերտկովայի հետ ծանոթ ժամանակակիցները «Տաք երկրներում» նկարն ընկալել են որպես ավանդական դիմանկար (թեպետ Պորուդոմինսկու կարծիքով այդտեղ կա ավելի բարդ սյուժե)[71]։ Իլյա Ռեպինը գրել է Չերտկովին. «Այստեղ ցուցահանդեսում ապաքինվող Աննա Կոնստանտինովնայի պատկերն է (Յարոշենկոյի աշխատանքը), ինձ շատ է դուր եկել։ Արտահայտիչ և նուրբ է արված։ Հիասքանչ աշխատանք է»[73][71]։ Լև Տոլստոյը տեսել է «Տաք երկրներում» կտավը Յարոշենկոյի հետմահու ցուցահանդեսի ժամանակ, անվանել է այն «Գալյան Կիսլովոդսկում»։ Ցուցահանդեսի այցելուները, որոնք անծանոթ էին Աննա Չերտկովային, գթացել են գեղեցիկ տիկնոջը, որին նրանց կարծիքով վիճակված էր լքել երկրային աշխարհը[71]։

Լև Տոլստոյի պետական թանգարանում պահպանվում է Վլադիմիր Չերտկովի մատիտով նկարը (1890, թուղթ, մատիտ, գտնվում է Վլադիմիր Չերտկովի նկարների ալբոմում), որտեղ նա պատկերել է Նիկոլայ Յարոշենկոյին «Տաք երկրներում» նկարի վրա աշխատելիս[77]։ Ն. Զայցևն իր հոդվածում հիշատակել է, որ Չերտկովն արել է նաև նկարի, ինչպես և կնոջ ուրվանկարները[78]։

Միխայիլ Նեստերովի նկարներում

խմբագրել

1890 թվականի ուրվանկարներ

խմբագրել

Նկարիչ Միխայիլ Նեստերովը ծանոթացել է Վլադիմիր Չերտկովի հետ 1890 թվականին Կիսլովոդսկում, Նիկոլայ Յարոշենկոյի տանը։ Այդ ժամանակներին է վերաբերում յուղաներկով արած դիմանկարները, որտեղ պատկերված էին Չերտկովը և կինը[79]։ Դրանք են «Աննա Կոնստանտինովնա Չերտկովայի դիմանկարը» (էտյուդ, 1890, կտավ, յուղաներկ, 31 × 19 սմ, Լև Տոլստոյի պետական թանգարան, Մոսկվա, գույքային համար՝ АИЖ-396) և «Աննա Կոնստանտինովնա Չերտկովայի դիմանկար» (1890, կտավ, յուղաներկ, 40 × 26 սմ, Լև Տոլստոյի պետական թանգարան, Մոսկվա, գույքային համար՝ АИЖ-397)։ Արվեստաբան Իրինա Նիկոնովան Միխայիլ Նեստերովի ստեղծագործության մասին իր մենագրության մեջ պնդել է, որ այդ դիմանկարները չեն հանդիսացել նրա աշխարհայացքի արտահայտություն, այլ իր մտերիմ և հարազատ մարդկանց պատկերելու նկարչի ցանկության հետևանքն են[80]։

Նադեժդա Զայցևան Աննայի դիմանկարներից մեկը և նկարչի կողմից Կիսլովոդսկում կատարված նրա ամուսնու նկարներից մեկը զույգ է համարել։ Նույն ձևաչափը, գունաբանությունը, կոմպոզիցիան (դիմանկարները դեմքով ուղղված են իրար), ինչպես նաև հերոսների միջև երկխոսության հոգեբանությունը։ Չերտկովայի սանրվածքը անփույթ է, աչքերի տակ ստվերներ են, շուրթերը բացված են, ասես աղոթք է շշնջում, աչքերը կարծես լի են արցունքներով։ Նկարիչը, ըստ Զայցևայի, փոխանցել է աղոթքի կամ էքստազի մեջ գտնվող վիճակ։ Ամուսնու դիմանկարում Նեստերովը փոխանցել է մոլեռանդ քարոզչի ուժն ու իշխանությունը։ Աննա Չերտկովան կարծես թե ենթարկվում է ամուսնու կամքին (այդ մասին Նեստերովը գրել է իր նամակներից մեկում[6])[81]։

Աննա Չերտկովայի դիմանկարներ, Միխայիլ Նեստերով, ստեղծված 1890 թվականին

«Ռուսաստանում։ Ժողովրդի ոգին»

խմբագրել
 
Միխայիլ Նեստերով. «Ռուսաստանում։ Ժողովրդի ոգին», 1916 թվական

«Ռուսաստանում։ Ժողովրդի ոգին» նկարը (կտավ, յուղաներկ, 206 × 484 սմ, Տրետյակովի պետական թանգարան), որի վրա նկարիչն աշխատել է 1914-1916 թվականներին, իրենից ներկայացնում է ռուսական կյանքի պատկեր, ինչպիսին տեսել էր Նեստերովը իր ժամանակներում։ Կտավում դիտողի առաջ պատկերանում է Վոլգայի ափը Վոլժսկի մոտ (վայրը, որտեղ Վոլգան ոլորվում է Ժիգուլիի մոտ)։ Դրա մոտ դանդաղ շարժվում է մարդկանց ամբոխը։ Կտավը տալիս է ռուս ժողովրդի համայնապատկերը, որտեղ առկա են սոցիալական բոլոր շերտավորումները և դասերը՝ ցարից մինչև պակասամիտ և կույր զինվոր։ Այդ ամբոխում պատկերված են Ֆեոդոր Դոստոևսկին, Լև Տոլստոյը, Վլադիմիր Սոլովյովը։ Առջևից գնում է գեղջկական հագուստով և մեջքին մախաղով տղա՝ ձեռքին կեղևատուփ։ Նկարիչն ստեղծել է մարդկանց խմբակային դիմանկար, որոնք փնտրում են ճշմարտություն և գնում դրան տարբեր ճանապարհներով։ Իրինա Նիկոնովան ենթադրել է, որ Նեստերովը հենվել է այդ ժամանակ փիլիսոփայական շրջանակներում լայն տարածում ունեցող հայացքների վրա, որոնք կոչ են անում հասարակական աշխարհայեցության հիմքում դնել «անհատի գաղափար և ազգի գաղափար՝ մտավորականության և դասերի գաղափարի փոխարեն»։ Նկարը սուր վեճեր է առաջացրել Մոսկվայի համալսարանի հոգեբանական ընկերությունում և Վլադիմիր Սոլովյովի հիշատակի ընկերությունում[82]։ Աննա Չերտկովան կտավում պատկերված է ամուսնու և Լև Տոլստոյի կողքին[2]։

Նադեժդա Զայցևան ընդգծել է, որ Նեստերովը Աննա Չետկովային պատկերել է որպես լիիրավ հերոսուհի, մարդ, որը փնտրում է իր Աստծուն, իր իդեալները։ Պատկերման համար նկարիչն օգտագործել է 1890 թվականի ուրվանկարները։ Զայցևան հատկանշական է համարել, որ Վլադիմիր Չերտկովը կտավին չի հայտնվել «նույնիսկ «մոլորվածների» շարքում», նա ենթադրել է, որ նկարիչը նրան չի վերաբերվել որպես «կենդանի հավատքի» մարդու[81]։

Այլ դիմանկարներում

խմբագրել
 
Վլադիմիր Չերտկով. Ա. Կ. Չերտկովայի դիմանկարի ուրվանկար, 1890-ական թվականներ
 
Գրիգորի Մյասոեդով. Աննա Կոնստանտինովնա Չերտկովայի դիմանկարը, 1881 թվական

1881 թվականին շրջիկ նկարիչ Գրիգորի Մյասոեդովը ստեղծել է երիտասարդ Աննա Դիտերիխսի դիմանկարը։ Աննան այդ ժամանակ սովորում էր Բեստուժևի դասընթացներում (կտավ, յուղաներկ, 49,0 × 38,0 սմ, Լ» Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» կալվածք-թանգարան, գույքային համար՝ Ж-195)։ Աղջիկը պատկերված է սպիտակ օձիք ունեցող մուգ մոխրագույն զգեստով, դրա վրա ամրացված է կարճ շղթայով մուգ կարմիր փոքրիկ մետաղազարդ։ Հաստ սև մազերը սանրված են թեք բաժուկով, դրանք թափված են ուսերին։ Աղջիկը բարձր ճակատ ունի, մուգ աչքեր և կեռ հաստ ունքեր, այտերը թեթևակիորեն սնգուրված են[83]։

Լև Տոլստոյի պետական թանգարանում պահվում են Վլադիմիր Չերտկովի ուրվանկարների խումբը, որտեղ պատկերված է նրա կինը։ Դրանցից մեկը (թուղթ, մատիտ, 33 × 23 սմ, գույքային համար՝ АИГ-858/6) արվել է 1890-ական թվականներին Չերտկովի ալբոմում, ենթադրաբար Կիսլովոդսկում։ Թղթի կենտրոնական մասում սիրողական նկարիչը պատկերել է կնոջ գլխաշորով դիմահայացը, մինչև ուսեր։ Դիմանկարի տակ՝ ձախ ներքևի անկյունում, պատկերված է դեմքը, որի վրա նկարված են միայն աչքերը և հոնքերը[84]։

Վլադիմիր Չերտկովի այդ նույն ալբոմի մեկ այլ էջում գտնվում է «Ա. Կ. Չերտկովայի դիմանկարի երկու ուրվանկար» (ամսաթիվն անհայտ է, թուղթ, մատիտ, 23 × 33 սմ, գույքային համար՝ АИГ-858/8)։ Կնոջ դեմքի երկու պատկերները գտնվում են թղթի կենտրոնական հատվածում և տեղակայված են մեկը մյուսի տակ։ Երկու նկարներում էլ կինը պատկերված է մինչև ուսերը, ունի առատ վարսեր, սակայն կարճ սանրվածք։ Վերևինը կիսադեմով է, իսկ ներքևինը երեք քառորդով աջ է շրջված, այդ նկարում լավ է երևում շապիկի ծալովի օձիքը[85]։

Աննա Չերտկովայի մեկ այլ դիմանկար պատկանում է գրաֆիկ նկարիչ Միխայիլ Ռունդալցովին։ Աննան պատկերված է «Տոլստոյի գլուխը՝ գրասեղանին դրված Տոլստոյի և Ա. Կ. Չերտկովայի դիմանկարի հետ» (1908, 55 × 45,5 սմ, Լ. Տոլստոյի պետական թանգարան, գույքային համար՝ АИГ-1197) օֆորտի ներքևի աջ անկյունում՝ գրողի հետ զրուցելիս[86]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Пащенко, 2019, էջ 643
  3. «Анна Константиновна Черткова (1859—1927)». Писательницы России (материалы для биобиблиографического словаря). Составитель Ю. А. Горбунов. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  4. Ореханов, 2015, էջ 32, 176
  5. Черткова, 1911, էջ 6—14, 33—36, 82—85, 90
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ореханов, 2015, էջ 32
  7. 7,0 7,1 Прытков, 1960, էջ 96
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Черткова, 1979, էջ 161
  9. Лосский, 1965, էջ 75
  10. Муратов, 1934, էջ 132
  11. Попов, 1986, էջ 193
  12. Муратов, 1934, էջ 242—243
  13. Муратов, 1934, էջ 284
  14. Страхова, 1986, էջ 124—127
  15. Муратов, 1934, էջ 375
  16. Страхова, 1986, էջ 129
  17. Черткова, 2017, էջ 615 (комментарий)
  18. 18,0 18,1 Поленова, 1983, էջ 149
  19. Житие, 1886, էջ 1—35
  20. Гродецкая, 2000, էջ 82—83
  21. Гродецкая, 2000, էջ 81
  22. Толстой, 1885
  23. А. Ч., 1912, էջ 1—31
  24. Черткова, 1898
  25. Черткова 1, 1913
  26. Черткова, 1911, էջ 1—171
  27. 27,0 27,1 27,2 Чистоклетов, 1976, էջ 228–236
  28. Черткова, 1901, էջ 1—47
  29. Черткова, 1904—1905, էջ 2
  30. Черткова, 1910—1912
  31. Мазурин, 1989, էջ 144
  32. Плещеев А. Н. Альфред Теннисон. Погребальная песня // Стихотворения. — М: Советский писатель, 1948. — С. 266. — 335 с. — (Библиотека поэта).
  33. 33,0 33,1 Булгаков, 2012, էջ 336
  34. Черткова, 1913
  35. Черткова, 1960, էջ 358—370
  36. Черткова, 1926, էջ 87—112
  37. Черткова, 1928, էջ 145—179
  38. Муратов, 1934, էջ 136
  39. 39,0 39,1 39,2 Черткова, Сергеенко, 1979, էջ 157
  40. Муратов, 1934, էջ 136—137
  41. 41,0 41,1 Муратов, 1934, էջ 183
  42. Волкова, 1986, էջ 336
  43. Волкова, 1986, էջ 372, 336
  44. Муратов, 1934, էջ 151
  45. Муратов, 1934, էջ 184
  46. Волкова, 1986, էջ 372
  47. Ярошенко, 2018, էջ 134
  48. Нестеров, 1959, էջ 75
  49. «Чертков Владимир (Дима) Владимирович». Государственный музей Л. Н. Толстого. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  50. Ореханов, 2015, էջ 70
  51. Булгаков, 2012, էջ 106—107
  52. 52,0 52,1 Булгаков, 2012, էջ 334
  53. Булгаков, 2012, էջ 335
  54. Булгаков, 2012, էջ 337
  55. Булгаков, 2012, էջ 338
  56. Мотовилова, 1963, էջ 75—127
  57. Ярошенко, 2018, էջ 133—134
  58. Ярошенко, 2018, էջ 139
  59. Ярошенко, 2018, էջ 150—151
  60. Ярошенко, 2018, էջ 115, 116, 123, 124, 142, 144, 145
  61. Розенфельд, 2014, էջ 228
  62. Розенфельд, 2014, էջ 230
  63. Розенфельд, 2014, էջ 233
  64. «Ярошенко Николай Александрович (1846—1898). Курсистка. 1883. Номер в Госкаталоге — 13686288». Государственный каталог музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  65. 65,0 65,1 Прытков, 1960, էջ 226
  66. 66,0 66,1 Пелькина, 1955, էջ 57
  67. Успенский, 1956, էջ 241
  68. Верещагина, 1967, էջ 34
  69. Поленова, 2018, էջ 22
  70. Порудоминский, 1979, էջ 75—76
  71. 71,0 71,1 71,2 71,3 Порудоминский, 1979, էջ 144
  72. Прытков, 1960, էջ 237
  73. 73,0 73,1 Секлюцкий, 1963, էջ 53
  74. 74,0 74,1 Вольф, 2008, էջ 39
  75. Верещагина, 1967, էջ 48
  76. Порудоминский, 1979, էջ 143—144
  77. Зайцева, 2000, էջ 362, 365
  78. Зайцева, 2000, էջ 362
  79. Никонова, 1962, էջ 184
  80. Никонова, 1962, էջ 72
  81. 81,0 81,1 Зайцева, 2000, էջ 360
  82. Никонова, 1962, էջ 94—98
  83. «Мясоедов Григорий Григорьевич. Портрет Анны Константиновны Чертковой (1859—1927). Картина. 1881. Номер в Госкаталоге — 4352868». Государственный каталог музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  84. «Чертков Владимир Григорьевич. Портрет Анны Константиновны Чертковой (1859—1927). 1890-е годы. Номер в Госкаталоге — 18732969». Государственный каталог музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  85. «Чертков Владимир Григорьевич. Два наброска портрета А. К. Чертковой (?) (1859—1927). 1890-е годы. Номер в Госкаталоге — 18732996». Государственный каталог музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  86. «Рундальцов Михаил Викторович. Голова Толстого с портретом-заметкой Толстого и А. К. Чертковой за столом. 1908. Номер в Госкаталоге — 12120595». Государственный каталог музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.

Գրականություն

խմբագրել
Աննա Չերտկովայի աշխատություններ
  • А. Ч. Подвиг. Двенадцатое издание. — М: Посредник, 1912. — Т. L. — 31 с.
  • Черткова А. К. Житие св. Филарета Милостивого. — М: Посредник, 1886. — 35 с.
  • Черткова А. К. Из автобиографии // Книга. Исследования и материалы. — М: Книга, 1979. — Т. XXIX. — С. 161. — 248 с. — 4000 экз.
  • Черткова А. К. Из воспоминаний о Л. Н. Толстом // Толстой и о Толстом. Новые материалы. — М: Издательство Толстовского музея, 1926. — Т. 2. — С. 87—112., эти воспоминания многократно переиздавались: Черткова А. К. Из воспоминаний о Л. Н. Толстом // Толстой Л. Н. в воспоминаниях современников: сборник. В 2-х томах. Издание второе. — М: Государственное издательство художественной литературы, 1960. — Т. 1. — С. 358—370. — 615 с. — 45 000 экз., Черткова А. К. Из воспоминаний о Л. Н. Толстом // Толстой Л. Н. в воспоминаниях современников: сборник. В 2-х томах. Издание второе. — М: Рипол Классик, 2017. — Т. 1. — С. 409—430. — 664 с. — (Воспоминания о писателях).
  • Черткова А. К. Из моего детства. Воспоминания А. К. Чертковой. — Товарищество И. Н. Кушнерев и К, 1911. — Т. LII. — 171 с. — (Библиотека свободного воспитания и воспитания и защиты детей под редакцией И. Горбунова-Посадова).
  • Черткова А. К. Как я стала вегетарианкой. Ответ на вопрос редакции «Вегетарианского обозрения» // Вегетарианское обозрение : Журнал. — 1913. — № 1.
  • Черткова А. К. Л. Н. Толстой и его знакомство с духовно-православной литературой (по его письмам и личным воспоминаниям о нём) // Голос минувшего. — 1913. — Т. 5. — С. 219—226.
  • Черткова А. К. Мои первые воспоминания о Л. Н. Толстом // Л. Н. Толстой. Юбилейный сборник. — М.-Л: ГИЗ, 1928. — Т. 2. — С. 145—179.
  • Черткова А. К. Один против всех // Вегетарианское обозрение : Журнал. — 1909. — № 7. — С. 75—127.
  • Черткова А. К. Практический учебник английского языка: предназначенный для русских поселенцев в Америке. — A. Tchertkoff, 1901. — 47 с.
  • Черткова А. К. Перепёлочка. Вадас. Рассказ моего приятеля о том, как он перестал бояться грозы. — М: Посредник, 1898.
  • Черткова А. К. Предисловие // Сборник песен и гимнов свободных христиан. — Лондон: Свободное слово, 1904—1905. — С. 2.
  • Черткова А. К., Сергеенко А. П. Чертков В. Г. // Книга. Исследования и материалы. — М: Книга, 1979. — Т. XXIX. — С. 156—161. — 248 с. — 4000 экз.
  • Черткова А. К. Предисловия // Что поют русские сектанты. Сборник сектантских напевов с текстом слов. — М: Издательство П. Юргенсона, 1910—1912. — Т. 1—3. — С. 3—10, 3—10, 4—17. — 26, 42, 60 с.
Աղբյուրներ
  • Булгаков, Валентин Фёдорович. Телятинки и Ясная Поляна после смерти Л. Н. Толстого // Как прожита жизнь: Воспоминания последнего секретаря Л. Н. Толстого. — М: Кучково Поле, 2012. — 864 с. — (Tolstoy Series (Том 10)).
  • Лосский Н. О. Моя жизнь и философский путь. Поездка в Ясную Поляну и Оптина пустынь // Вестник РСХД : Журнал. — 1965. — № 77 (2). — С. 68—76.
  • Мазурин Б. В. Рассказ и раздумья об истории одной толстовской коммуны «Жизнь и труд» // Воспоминания крестьян-толстовцев. 1910 — 1930-е годы. Сост. А. Б. Рогинский. — М: Книга, 1989. — С. 93—207. — 480 с. — 75 000 экз.
  • Мотовилова С. Н. Минувшее. Воспоминания // Новый мир : Журнал. — 1963. — № 12. — С. 75—127.
  • Нестеров М. Н. А. Ярошенко // Давние дни. Встречи и воспоминания. — М: Искусство, 1959. — С. 53—80. — 399 с. — 15 000 экз.
  • Попов Е. И. Двадцать лет вблизи Льва Николаевича Толстого (Из воспоминаний) // Л. Н. Толстой и его близкие. — М: Современник, 1986. — С. 177—213. — 373 с. — 50 000 экз.
  • Страхова Н. Ф. Лев Николаевич Толстой и Фёдор Алексеевич Страхов // Л. Н. Толстой и его близкие. — М: Современник, 1986. — С. 87—135. — 373 с. — 50 000 экз.
  • Толстой Л. Н. Письмо Черткову В. Г., 17—18 июня 1885 г.. — Сочинения Льва Толстого онлайн, 1885.
  • Успенский Г. И. Из разговоров с приятелями (на тему о «власти земной»). VI. По поводу одной картинки // Собрание сочинений в 9 томах. — М: Государственное издательство художественной литературы, 1956. — Т. 5. — С. 241—248. — 495 с. — 150 000 экз.
  • Ярошенко Н. А. Из писем // Николай Александрович Ярошенко. Письма. Документы. Современники о художнике. — М: БуксМАрт, 2018. — С. 70—156. — 296 с.
Գիտական և գիտահանրամատչելի գրականություն
  • Волкова Т. Н. [Составитель] Л. Н. Толстой и его близкие. — М: Современник, 1986. — 373 с. — 50 000 экз.
  • Верещагина, Алла Глебовна Николай Александрович Ярошенко. — Л: Художник РСФСР, 1967. — 54 с. — (Народная библиотечка по искусству). — 20 000 экз.
  • Вольф Г. В. Ярошенко. — М: Белый город, 2008. — 48 с. — (Мастера живописи). — 3000 экз.
  • Гродецкая А. Г. [Составитель] Ответы предания. Жития святых в духовном поиске Льва Толстого. — СПб: Наука, 2000. — 264 с. — 1000 экз.
  • Зайцева Н. В. Образы В. Г. и А. К. Чертковых в творчестве М. В. Нестерова // Яснополянский сборник. — Тула: Издательский дом «Ясная Поляна», 2000. — С. 159—169. — 1000 экз.
  • Муратов М. В. Л. Н. Толстой и В. Г. Чертков по их дневникам и переписке. — М: Полиграфкнига, 1934. — 502 с. — 5 300 экз.
  • Никонова И. И. Михаил Васильевич Нестеров. — М: Искусство, 1962. — 190 с. — 15 000 экз.
  • Ореханов Г. В. Г. Чертков в жизни Л. Н. Толстого. — М: ПСТГУ, 2015. — 192 с. — 500 экз.
  • Ореханов Г. Лев Толстой. «Пророк без чести»: хроника катастрофы. — М: Эксмо, 2016. — 608 с. — 7000 экз.
  • Пащенко М. В. Чертков Владимир Григорьевич. Жена Черткова // Русские писатели, 1800—1917. Биографический словарь в семи томах. Главный редактор Б. Ф. Егоров. — М: Научное издательство «Большая Российская энциклопедия», издательство «Нестор-История», 2019. — Т. 6. С—Ч. — С. 640—643. — 656 с.
  • Киевский Государственный музей русского искусства. Путеводитель. Составитель Пелькина Л.. — Киев: Мистецтво, 1955. — 152 с.
  • Поленова И. В. Классический передвижник // Николай Александрович Ярошенко. Письма. Документы. Современники о художнике. — М: БуксМАрт, 2018. — С. 10—57. — 296 с.
  • Поленова И. В. Ярошенко в Петербурге. — Л: Лениздат, 1983. — 221 с. — (Выдающиеся деятели науки и культуры в Петербурге — Петрограде — Ленинграде). — 50 000 экз.
  • Порудоминский, Владимир Ильич В те годы дальние. Всюду жизнь // Ярошенко. — М: Искусство, 1979. — С. 54—103, 103—156. — 199 с. — (Жизнь в искусстве). — 50 000 экз.
  • Прытков В. А. Образы передовой учащейся молодёжи в творчестве художника. Творчество Ярошенко 90-х годов // Николай Александрович Ярошенко. — М: Искусство, 1960. — С. 86—106, 169—175. — 54 илл., 320 с. — (Живопись. Скульптура. Графика). — 2 500 экз.
  • Розенфельд Б. М. XIX. У истоков большой дружбы // Белая вилла: Мемориальный музей-усадьба Н.А. Ярошенко в Кисловодске. — Пятигорск: Снег, 2014. — С. 224—233. — 365 с. — 1000 экз.
  • Секлюцкий В. В. К заветной цели / Ярошенко в Кисловодске // Николай Александрович Ярошенко. — Ставрополь: Ставропольское книжное издательство, 1963. — С. 9—41, 52—56. — 29 илл., 120 с. — 25 000 экз.
  • Чистоклетов Г. В. Сюда приезжал Л. Н. Толстой (Ржевск) // Собеседник: Портреты. Этюды. Исторические повествования. Очерки / [ред.-сост.: З. Я. Анчиполовский, О. Г. Ласунский]. — Воронеж, 1976. — С. 228–236.
  • Эльзон М. Д. [Публикация] Автобиографии и биографии деятелей книги в собрании С. А. Венгерова // Книга. Исследования и материалы. — М: Книга, 1979. — Т. XXIX. — С. 150—161. — 248 с. — 4000 экз.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Չերտկովա» հոդվածին։