Դուխոբորներ (ռուս.՝ духобор - հոգու համար պայքարողներ), ռուսական ծագման հոգևոր քրիստոնեական կրոնական խումբ։ Դուխոբորների շարժումը սկզբնավորվել է XVIII դարի 2-րդ կեսին՝ Վորոնեժի, Տամբովի, Եկատերինոսլավի նահանգներում։ Ըստ Դուխոբորների ուսմունքի, կյանքի հիմքում ընկած է հոգու պայքարը մարմնականի դեմ։ Աստված անմիջականորեն ներկայանում է ցանկացած մարդուն, հետևաբար ավելորդ են եկեղեցավան խորհուրդները, ծեսերը, սրբապատկերները, քահանայությունը, ինչպես և Աստվածաշունչը։ Նրանք արտահայտում Էին գյուղացիության բողոքը Ռուսաստանի ճորտատիրական կարգերի դեմ․ քարոզում Էին խաղաղության, հավասարության և աստվածային եղբայրության գաղափարներ։ Դուխոբորներին հալածել է ցարիզմը։ XIX դարում արտաքսվել են Մերձվոլգյան շրջաններ, Հարավային Կովկաս (հատկապես Ախալքալաքի գավառ), անցել են նաև Կանադա։

Դուխոբոր կանայք երեխաների հետ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 459
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուխոբորներ» հոդվածին։