Իվան Կրամսկոյ
Իվան Նիկոլայի Կրամսկոյ (ռուս.՝ Иван Николаевич Крамской, մայիսի 27 (հունիսի 8), 1837, Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24 (ապրիլի 5), 1887, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ։ 1860-1880-ական թվականների ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ։
Իվան Կրամսկոյ ռուս.՝ Иван Крамской | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 8), 1837 |
Ծննդավայր | Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 24 (ապրիլի 5), 1887 (49 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստի քննադատ և գծանկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր և ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Անծանոթուհին և Ինքնանկար |
Ուսուցիչ | Ալեքսեյ Մարկով և Mikhail Borisovich Tulinov? |
Ներշնչվել է | Կառլ Բրյուլով |
Զավակներ | Sofya Junker-Kramskaya? |
ստորագրություն | |
Ivan Nikolaevich Kramskoy Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1857-1863 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1863 թվականին մասնակցել է «տասնչորսի խռովությանը»։ Ստեղծել է ռուս գրողների, գիտնականների, նկարիչների և հասարակական գործիչների դիմանկարների շարք, դրանցում շեշտել բնորդի հոգեբանության խորությունը, քաղաքացիական ակտիվությունը, բարոյական անաղարտությունը («Լև Տոլստոյ», 1873 թ., «Մ. Ե. Սալտիկով-Շչեդրին», 1879 թ.)։ Դիմանկարի և թեմատիկ նկարի սահմանագծում են «Անծանոթուհին» (1883 թ.), «Անսփոփ վիշտ» (1884 թ.) գործերը (բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Իվան Կրամսկոյի դեմոկրատական հայացքները ցայտունորեն են դրսևորվել գյուղացիների դիմանկարներում («Անտառապահ», 1874 թ., Տրետյակովյան պատկերասրահ, «Մինա Մոիսեև», 1882 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Իվան Կրամսկոյի առանցքային ստեղծագործությունը «Քրիստոսը անապատում» (1872 թ., Տրետյակովյան պատկերասրահ) նկարն է, ուր արծարծված են հասարակական հրատապ խնդիրներ, աշխարհի մասին ժամանակակիցների մտորումներ, հերոսական ինքնազոհաբերման գաղափարը։ Նկարչի ստեղծագործությունը, քննադատական հոդվածները մեծապես ազդել են 19-րդ դարի վերջի Ռուսաստանի դեմոկրատական արվեստի և գեղարվեստական մտածողության վրա։ Իվան Կրամսկոյի «Քրիստոսի գլուխը» (1880-ական թվականներ) և «Ծովակալ Ս. Ա. Գրեյգի դիմանկարը» (1883 թ.) գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կրամսկոյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 674)։ |