Գրիգորի Մյասոեդով

ռուս նկարիչ

Գրիգորի Գրիգորևիչ Մյասոեդով (ռուս.՝ Григорий Григорьевич Мясоедов, ապրիլի 7 (19), 1834, Q23874244?, Q4325505?, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18 (31), 1911, Պոլտավա, Ռուսական կայսրություն[1]), ռուս գեղանկարիչ, 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր։ Աշխատանքների հիմնական թեման եղել է գյուղացների կենցաղը։

Գրիգորի Մյասոեդով
Myasoyedov by Repin.jpg
Ծնվել էապրիլի 7 (19), 1834
ԾննդավայրQ23874244?, Q4325505?, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 18 (31), 1911 (77 տարեկանում)
Մահվան վայրՊոլտավա, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Կայքbibliotekar.ru/k98-Myasoedov/index.htm
Grigoriy Myasoyedov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Գրիգորի Մյասոեդովը մահվան մահճում, բնօրինակից նկարել է նկարչի որդին՝ Իվան Մյասոեդովը

Գրիգորի Մյասոեդովը ծնվել է 1834 թվականի ապրիլի 7 (19)-ին Պանկովոյում (Նովոսիլսկի գավառ, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն)[2]։ Սերել է Մյասեոդովների ազնվականական տոհմից։ Սովորել է Օրյոլի գիմնազիայում, բայց չավարտելով դասընթացը՝ ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, որտեղ նրա պորֆեսորները եղել են Տիմոֆեյ Նեֆն ու Ալեքսեյ Մարկովը[3]։ 1861 թվականին ստացել է փոքր ոսկե մեդալ «Երիտասարդներին շնորհավորելը» (ռուս.՝ «Поздравление молодых», Ալեքսանդրովյան պալատ, Ցարսկոե Սելո), իսկ հաջորդ տարի՝ մեծ ոսկե մեդալի «Գրիգորի Օտրեպևի փախուստը պանդոկից» (ռուս.՝ «Бегство Григория Отрепьева из корчмы», տեսարան Պուշկինի «Բորիս Գոդունովից», Գեղարվեստի ակադեմիայի թանգարան) ծրագրի համար[4]։

Պետության հաշվին ուղարկվելով արտասահման՝ Գրիգորի Մյասոեդովն աշխատել է Փարիզում, Ֆլորենցիայում, Հռոմում և Իսպանիայում[3]։ Այդ ընթացքում ստեղծված աշխատանքներից հայտնի են «Գնչուների թաղման տոնակատարություն Իսպանիայում» (ռուս.՝ «Похоронный праздник у цыган в Испании»), «Ֆրանչեսկա դա Ռիմինի և Պաոլո դա Պոլենտա» (ռուս.՝ «Франческа да-Римини и Паоло да-Полента») (Դանթեից) նկարները։ Վերադառնալով Ռուսաստան՝ 1870 թվականին արժանացել է ակադեմիկոսի կոչման «Հմայանքներ» (ռուս.՝ «Заклинания») նկարի համար։ Եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (Պերեդվիժնիկներ)[3] հիմնադիրներից և նրա ակտիվ մասնակիցներից մեկը։ Գործուն մասնակցություն է ունեցել ընկերության բոլոր ցուցահանդեսներին և մշտապես հոգ է տարել նրա անկախության ու կենսականության համար։

1861 թվականից մինչև 1881 թվականը Գրիգորի Մյասոեդովն ամուսնացած է եղել դաշնակահարուհի Եկատերինա Կրիվցովայի հետ, բայց բաժանվել է կնոջ հղիանալուց հետո, որովհետև կասկածում էր, որ դա իր երեխան չէ[5]։ Շուտով Գրիգորի Մյասոեդովն ամուսնացել է նկարչուհի Քսենյա Իվանովայի հետ, բայց նրա կասկածները չեն փարատվել, և նա Քսենյային արգելել է Իվանին վերաբերվել որպես իր որդու։ Մի քանի տարի Իվանը հանձվել է Մյասոեդովի ընկեր և գործընկեր Ալեքսանդր Կիսելյովի խնամքին[5]։

1880-ական թվականների վերջից Գրիգորի Մյասոեդովը բնակվել է Պոլտավայում՝ մեծ դաստակերտում, որ ունեցել է այգի ու լճակ։ Աշնանը մեկնել է Ղրիմ։ Ստեղծել է թատրոնի վարագույրի էսքիզ և նկարել դեկորացիաներ Պոլտավայի թատրոնի համար։ Կազմակերպել է նկարչական դպրոց 1894 թվականին, գրել գրքույկ այգեգործության վերաբերյալ, որով տարված էր դեռ Խարկովի մոտ ապրելու տարիներից սկսած։ 1902 թվականին հեռացել է ակադեմիայից՝ ի նշան բողոքի՝ ուղղված ուսուցման մեթոդների դեմ[5]։

Գրիգորի Մյասոեդովը մահացել է 1911 թվականի դեկտեմբերի 18-ին Պոլտավայի մոտ գտնվող իր Պավլենկի դաստակերտում (ներկայում գտնվում է քաղաքի սահմանների ներսում՝ Մյասոեդովի փողոցում)։ 1926 թվականից այդտեղ տեղակայված է Պոլտավայի ծանրաչափական դիտարանը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Գրիգորի Մյասոեդովի նկարներից հայտնի են «Օտրեպևի փախուստը», «1861 թվականի փետրվարի 19-ի կանոնակարգի ընթերցումը» (ռուս.՝ «Чтение положения 19 февраля 1861 г.», 1874 թվական, կրկնվել է 1881 թվականին), «Զեմստվոն ճաշում է» (ռուս.՝ «Земство обедает», 1872), «Մաղթանք դաշտում երաշտի ժամանակ» (ռուս.՝ «Молебствие в поле во время засухи», 1878), «Եռուն աշխատանքի ժամանակ» (ռուս.՝ «Страдная пора», 1887 թվական, գնել է Ալեքսանդր III կայսրը)։ Վերջին նկարը ներկայացնում է աշխատղ գյուղացու կերպարի և տաք գույներով պատկերված բնապատկերի համադրություն։

Մյասոեդովն ստեղծել է բազմաթիվ բնանկարներ, հիմնականում՝ Ղրիմի։ Նրա ընտրած սյուժեները (ինչպես կենցաղային, այնպես էլ բնանկարային) բազմազան են։ Նրա գեղանկարչությունը ներդաշնակ է ու հաստատուն։ Հազվադեպ ստեղծել է դիմանկարներ (Նիկոլայ Բեկետովի, Եգոր Գորդեենկոյի, Իվան Շիշկինի), բայց դրանք փոքր տեղ են զբաղեցնում նրա ստեծագործության մեջ։ Գրիգորի Մյասոեդովն զբաղվել է նաև փորագրմամբ «թունդ օղով» (օֆորտ

Գրիգորի Մյասոեդովը նկարել է նաև կրոնական թեմայով (Փրկչի տաճարը Սեննայայում)։ Մահվանից առաջ նա ցանկացել է նկարել «Սուրբ Ռուսիա» (ռուս.՝ «Святая Русь») տրիպտիխը։ Նրա ուշ շրջանի աշխատանքների շարքում առանձնանում է «Ինքն իր հետ, կամ Շախմատի խաղ» (ռուս.՝ «Сам с собою, или Игра в шахматы», 1907) նկարը։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 «Мясоедов Григорий Григорьевич»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  4. Գրիգորի Մյասոեդովի կենսագրությունն ու նկարները Bibliotekar կայքում
  5. 5,0 5,1 5,2 RusArtNet: Brief biography
  6. Valkenier Elizabeth Kridl (January 1993)։ «The Writer as Artist's Model: Repin's Portrait of Garshin»։ Metropolitan Museum Journal 28: 207–216։ JSTOR 1512927։ doi:10.2307/1512927 
  7. Գրիգորի Մյասոեդով, «Դաշտում»

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել