Ամերիկյան խոհանոց
Ամերիկյան խոհանոց, բազմազան ոճերով պատրաստած ուտելիք ԱՄՆ-ում։ Սկսելով բրիտանական խոհանոցի 17 - 18-րդ դարերի ավանդույթներով, խառնվելով բուն ամերիկյան հնդկացինների խոհանոցային ավանդույթների հետ (ուտեստներ եգիպտացորենից, բատատից, թխկու մրգահյութից և այլն) ստեղծվեց ամերիկյան խոհանոցը։ Այն նշանակալից չափով փոփոխվել է վերջին երեք հարյուրամյակներում, տարբեր ներգաղթյալների զուգորդությամբ, ամերիկյան խոհանոցը խառնվելով ամբողջ աշխարհի խոհանոցների հետ այն դարձավ համաշխարհային խոհանոց։ Ամերիկյան ուտեստներ են դարձել գերմանական համբուրգերները և նրբերշիկները, իտալական պիցցան և պաստան, ճապոնական սուշին, չինական ռոլերը և այլն։
|
Հիմնականում արդի ամերիկացիք ուտում են արագ սպասարկման ռեստորաններում` ֆասթֆուդներում (արագ սնունդ)։
Ամերիկյան խոհանոցի ավանդական ուտեստներ
խմբագրելԱմերիկյան խոհանոցի բաղադրատոմսը ձևավորվել է տեղական բնակիչների ավանդական խոհանոցից, հնդկական (տեղական), անգլիական, իսպանական, գերմանական, ֆրանսիական, իտալական, չինական, աֆրիկյան, ճապոնական և այլն[1]։
Ամենուրեք տարածված են հասարակից (թարբ վարունգից կամ լոլիկից) մինչև բանջարեղենային հիմքից բազմաբաղադրիչ ֆիրմային խառնուրդով աղցանները։
-
Կրեոլական ուտեստներ
-
Քլեմ-չաուդեր
-
հավի ճուտ, հարավային ձևով տապակած
-
Բիֆշտեքս
Հարավային նահանգների համար բնորոշ են համարվում ֆրիտյուրում տապակած հավկիթը (fried chicken), տավարի մսից շնիցել (country-fried steak), ապխտած խոզի միս, եգիպտացորենի ալյուրից ձիթաբլիթ ու հաց, խեցգետիներ, խեցգետնից ապուրներ (she-crab soup) խեցգետնից կոտլետներ (Maryland crab cakes)[2]։
Նոր Բրիտանիայի նահանգներում ավանդական են աղ դրած միս բանջարեղենի հետ եփած (boiled dinner), ձկնային ուտեստներ, օմարներ, քլեմ-չաուդեր։
Միջին Արևմուտքում սեղանի զարդեր են համարվում տավարի մսից բիֆշտեքսը, պատրաստված ածխի վրա, խաշած կարտոֆիլը, շոկոլադե տորթը։ Իտալական խոհանոցը մեծ ազդեցություն է ունեցել Միջին Արևմուտքի քաղաքային խոհանոցի վրա (պիցցա)[3]։
Հարավ - արևմուտքում գերակշռում է մեքսիկական ու ամերիկյան խոհանոցների սինթեզը, այսպես կոչված տեքս-մեքս, որին բնորոշ ուտեստներ են համարվում ֆախիտասը, տակոսը, բուրիտոսը, չիլի կոն կառնեն, աղացրած քաղցր պղպեղները և ուրիշ տեխասա-մեքսիկական ուտեստներ։
Ամերիացիների սննդի մեջ լայն օգտագործվում է սառույցը։ Սառույցով սափորը ռեստորանում մատուցման համար հասարակ է։ Տարածված է սառույցով թեյը (iced tea)։ Գարեջուրը հիմնականում մատուցվում է սառեցված բաժակում։
Ամերիկյան խոհանոցում, որպես խավարտներ օգտագործում են երկար, շագանակագույն և վայրի բրինձ։ Ուտեստի պատրաստման համար օգտագործվում է ծատ համ,եմունքներ` չոր սխտորի փոշի, մի քանի տեսակի աղած պղպեղ, մեխակենու չորացրած բողբոջներ, մշկընկույզներ, խնկածաղիկներ, թարխուն, դարչին, կոճապղպեղ, դափնու տերև, քիմիոն, սամիթ, վանիլ, գետնանուշի կարագ, սոխի փոշի և այլն։
Ամերկայի նահանգներում տարածված են ծովամթերքները։
Հանրախանութներում և պարենային խանութներում վաճառում են բազմազան կիսաֆաբրիկատներ։ Աշխատանքային օրերին շատ ամերիկացիններ ճաշին օգտագործում են կիսաֆաբրիկատներ կամ օրնակի համար պատրաստում են տավարի միս խավարտներ (խաշած կարտոֆիլ և սպանախ կամ լոբի)։ Աղցանի համար օգտագործվում են թարմ բանջարեղեն` հազար, լոլիկ, ավոկադո, ամսաբողկ։
Պատմություն
խմբագրելՍկզբում առաջին գաղութաբնակիչները սնվել են ելակով, մրտենական հապալասով, կապույտ հապալասով, բալով, հաղարջով, սալորով, գետնաելակով, ազնվամորով, աղտորի, գիհու, փռշնու, կտտկենու, ալոճենու և ընկուզենու պտուղներով։ Սննդի մեջ օգտագործվել է նապաստանկի, ջրարջի, պարկամկի, առնետի, բուրունդուկի, խոզի, կուղխի, փորսուղի և ալյլ տեսակի մսեր։ Իսկ թռչուններից` հնդկահավ, կաքավ, լոր, աղավնի, դաշտակտցար, արտույտ։ Լողացող թռչուններից` բադեր, սագեր, կարապներ։ Նաև խխունջների և կրիանների մսերը և գորտերի ոտերը մատուցվել են սեղանին։
Բնորոշ ուտեստներ և մթերքներ
խմբագրել- Ամերիկյան պանիր
- գետնանուշի կարագ
- Քլեմ-չաուդեր
- Չիլի կոն քարնե
- Ջամբալայա
- Տակո
- Բեյգլ
- Խորոված
- Բիֆշտեքս
- Համբուրգեր
- Գումբո
- Խոզապուխտ
- Սենդվիչներ
- Քաղցր
- Բրաունի
- Chocolate Chip Cookies
- Փքաբլիթներ
- Չիզքեյք
- Մարշմելոու
- Ադիբուդի
-
Շոկոլադով թխվածք
-
Ջամբալայա
-
Բրաունի
-
Բիսկվիտ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hamburgers & Hot Dogs - All-American Food!». Bellaonline.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Stephen Fried, Appetite for America: How Visionary Businessman Fred Harvey Built a Railroad Hospitality Empire That Civilized the Wild West (Bantam; 2010)
- ↑ «Eddie & Sam's Pizza». Eddieandsamspizza.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.