Գիհի ցածրաաճ
Գիհի ցածրաաճ | |
![]() Գիհի ցածրաաճ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գիհի (Juniperus) |
Վերնատեսակ | 'Juniperus' |
Տեսակ | Գիհի ցածրաաճ (J. communis) |
Միջազգային անվանում | |
Juniperus communis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Գիհի ցածրաաճ (լատին․՝ Juníperus commúnis), նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, ասեղնատերև թուփ։ Երկարությունը հասնում է մինչև 1.5 մ բարձրության։ Ունի դեղնակարմրավուն և արմատակալող ճյուղեր։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է։ Փշատերևները ունեն 1-2 սմ երկարություն և 1.5 մմ լայնություն։ Կոները սև են՝ կապտավուն խավով։ Ծաղկում է հունիսին։
Աճում է քարքարոտ վայրերում, ալպյան գոտիներում, ծովի մակերևույթից 2000-2800 մ բարձրության վրա։ Այն կարելի է գտագործել ատաղձագործական նպատակներով։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում մշակելու համար, անկախ ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Երկտուն է, անեմոֆիլ, լուսասեր, քսերոմեզոֆիտ։ Կոնահատապտուղները ինչպես նաև նախորդ տեսակների մոտ, հասունանում են երկրորդ տարվա աշնանը։ Ցածրաճ գիֆին կազմակերպում է թփուտներ կամ առանձին «գորգեր» անտառի վերին եզրին, բացատներում։ Իր ծակող ասեղնատերևների շնորհիվ պաշտպանվում է անասունների կողմից ոչնչացվելուց։
Տարածում խմբագրել
Տարածված են Բուլղարիայում, Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Իրանում և Փոքր Ասիայում։ Տարածված է նաև Ստեփանավանի, Արագածի, Ապարանի, Մեղրու շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում և Վայքում։
Բազմացում խմբագրել
Բազմանում է հիմնականում բնական անդալիսի միջոցով, կտրոններով ու սերմորով։ Բարձր գեղազարդ է, պիտանի է հատկապես թեք լանջերի կանաչապատման համար։
Օգտակարություն խմբագրել
Քանի որ գետնին փռվող ճյուղերը հեշտությամբ են արմատակալվում, ապա չափազանց արժեքավոր բուսատեսակ է էրոզիայի դեմ պայքարելու իմաստով։ Բնափայտը կարելի է օգտագործել ատաղձագործական նպատակներով։
Տեսակներ խմբագրել
|
|
Պատկերասրահ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
- Քո շրջապատի թփերը, Լ․ Վ․ Հարությունյան