Հաղարջենի
Ribes sanguineum ծաղիկները
Ribes sanguineum ծաղիկները
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Հաղարջենի
Լատիներեն անվանում
Ribes
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հաղարջենի (լատ.՝ Ribes), կոկռոշազգիների (Grossulariaceae) ընտանիքի բույսերի ցեղ։

ՏարածումԽմբագրել

Մոտ 50 տեսակ աճում են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

Հայաստանում հաղարջենին վայրի վիճակում աճում է Եղեգնաձորի, Ախուրյանի, Արթիկի, Սևանի ավազանի, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի տարածքներում։ ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ՝ արևելյան, ալպիական, Բիբերշտեյնի, հայկական, Ախուրյանի, սովորական։ Տարածված է անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, ժայռաճեղքերում, կիրճերում և այլուր։ Սովորական հաղարջենին աճեցվում է գրեթե բոլոր մարզերում։

Մշակության մեջ տարածված են նաև սև ու կարմիր հաղարջենիների ներմուծված տեսակները։ Հաղարջենու Ախուրյանի և հայկական տեսակները բնաշխարհիկներ են. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում[1]։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

1,5-2,5 մ բարձրությամբ թփեր։ Տերևները պարզ են, 3-5 բլթականի, ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, հաճախ երկսեռ, հազվադեպ բաժանասեռ և երկտուն։ Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր և այլ գույնի, թթվաշ։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Պտուղները բուրավետ են, պարունակում են շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային նյութեր, ներկանյութեր, օգտագործվում է ինչպես թարմ այնպես էլ վերամշակված վիճակում[2]։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

Ծաղկի բանաձև՝  ։ Ծաղկի բանաձևը հաստատուն չի[3]։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է 150 տեսակ, որոնցից 57-ը՝ մշակվող։

կիրճերում, թփուտներում։

  • Հայկական հաղարջենի հանդիպում է Վայոց ձորի մարզում (Ջերմուկի շրջակայքում), աճում է գետեզրերին և գետափերի քարքարոտ մասերում, վերին լեռն, գոտում առաջացնում է փոքր մացառուտներ։

Այս բնաշխարհիկ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

ՀիբրիդներԽմբագրել

ՏնտեսությունԽմբագրել

Հաղարջի արտադրությունը 2005 թվականին[4]
հազար տոննա
Երկիր Արտադրություն
  Ռուսաստան 431,5
  Լեհաստան 186,8
  Գերմանիա 128,8
  Ուկրաինա 24,8
  Մեծ Բրիտանիա 19,7
  Ավստրիա 19,4
  Չեխիա 15,1
  Հունգարիա 12,1
  Ֆրանսիա 11,4
  Դանիա 11,3

Նշանակություն և կիրառումԽմբագրել

Պտուղը հյութալի, բուրավետ, թթվաշ հատապտուղ է՝ սև, կարմիր, դեղին և այլ գույների։ Պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային, աղաղա- և ներկանյութեր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, ջեմ, մուրաբա և այլն)։ Խոնավասեր է։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 8։
  2. Այգեգործի տեղեկատու, Երևան 1989
  3. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 428. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  4. FAOSTAT, выбрать: countries by commodity; selected item: currants; 2005.

ԳրականությունԽմբագրել

  • Вавилов А. С. Чудо-ягода. // Наука и жизнь, 1988, № 7, с. 94. — О смородине лежачей, или моховке.
  • Турова А., Сапожникова Э. О пользе чёрной смородины. // Наука и жизнь, 1988, № 7, с. 92—93.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 77  
  Ընթերցե՛ք «հաղարջենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։