Սենդվիչ (անգլ.՝ sandwich ['sænwɪʤ]), երկու կամ մի քանի շերտ հացից (հաճախ՝ բուլկի) և մեկ կամ մի քանի շերտ մսից և/կամ այլ միջուկից կազմված ուտեստ։

Սենդվիչ
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակմատներով ուտվող կերակուր և bánh?
Առաջացման երկիր Անգլիա
Հիմնականհաց
 Sandwiches Վիքիպահեստում

Տարբերությունը բուտերբրոդից. բուտերբրոդը սովորաբար հացի մեկ շերտն է (յուղով), որի վրա դրվում են բաղադրիչները։ Սենդվիչը հացի կամ բուլկու երկու շերտերի միջև բաղադրիչների ամբողջությունն է (փակ բուտերբրոդ)։

Սենդվիչի ֆրանսիական տարբերակը կոչվում է կրոկ-մեսյե, իտալական տարբերակը՝ պանինի։

Պատմություն խմբագրել

Ժամանակակից տեսքով սենդվիչի ի հայտ գալը կարելի է կապել մոտավորապես 17-րդ դարի Եվրոպայի հետ։ Ինքը գաղափարը՝ հացի մեջ փաթաթելու կամ հացի վրա այլ բաղադրիչներ դնելու, ի հայտ է եկել դրանից շատ վաղ՝ տարբեր մշակույթներում։

Օքսֆորդի բառարանը «սենդվիչ» բառի ամենավաղ կիրառման համար նշագրում է 1762 թվականը։ Էդվարդ Գիբբոնն իր օրագրում նկարագրում է, թե ինչպես էին «թագավորության լավագույն մարդիկ» ակումբում ընթրում՝ ուտելով «փոքրի կտորներով սառը միս կամ սենդվիչ»։ Հանրության կողմից ընդունված վարկածի համաձայն՝ անվանումը ծագում է 4-րդ կոմս Ջոն Սենդվիչ Մոնտեհյուի անունից (1718-1792), ով մոլի խաղացող էր և լեգենդի համաձայն՝ խաղասեղանի շուրջ նստում էր մի քանի օր անդադար և խնդրել է իրեն մատուցել մի կտոր տավարի միս՝ տապակած հացի երկու կտորների միջև դրված, որպեսզի խաղից առանց կտրվելու՝ կարողանա նաև քաղցը հագեցնել՝ դրանով իսկ կեղտի մեջ ավելի քիչ խրվելով[1][2][3]։

Հանրաճանաչություն աշխարհում խմբագրել

Հատկապես անգլիական մեծ քաղաքներում՝ սենդվիչը դարձել է սնվելու մշակույթի անքակտելի մասը։ Լոնդոնում գոյություն ունեն մեծ թվով ընկերություններ, որոնք իրականացնում են սենդվիչի վաճառք (EAT, Benjys, Pret-a-manger): Աշխարհում սենդվիչի վաճառքով զբաղվող ամենախոշոր ռեստորանային ցանցերն են ՄաքԴոնալդսը, Subway-ը, Burger King-ը։

ԱՄՆ-ում գոյություն ունեն տարատեսակ շրջանային սենդվիչներ։ Չիկագոն հայտնի է իր՝ իտալական տարբերակով պատրաստված տավարի մսով սենդվիչով, Միլուոկին՝ սարդելկաներով և մարինացված կաղամբով սենդվիչների տեսականիով, Ֆիլադելֆիան՝ մսով և բրնձով սենդվիչներով, իսկ Լոս Անջելեսը՝ ֆրանսիական սոուս պարունակող սենդվիչներով։ Նոր Օռլեանում առաջատար դիրքում «պո-բոյ» և «մուֆֆալետտա» սենդվիչներն են։ Վերջինը ծագում է իտալական քաղաքային համայնքի անվանումից։ Մուֆֆալետտիի միջուկն են կազմում խոզապուխտը, մորտադելան, պրովոլոնե պանիրը, ձիթապտուղը, ինչպես նաև ավելացնում են մեծ քանակությամբ սխտոր։

Ինչպես նաև ԱՄՆ-ում տարածված են եռանկյունաձև սենդվիչները, որոնք կոչվում են «ակումբային սենդվիչներ»։ Ակումբային սենդվիչները հաճախ ավաճառվում են երկու հատով՝ պլաստիկ կամ ստվարաթղթե փաթեթավորմամբ։ Որպես կանոն՝ երկու ակումբային սենդվիչներն իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական սենդվիչ, որը կազմված է երկու քառակուսի տոստերից։

Արտասովոր սենդվիչներ խմբագրել

  • Ամերիկյան բանակի համար մշակվել է սենդվիչի պատրաստման տեխնոլոգիա, ինչի արդյունքում պատրաստված սենդվիչը չի փչացել 3 տարվա ընթացքում[4]՞
  • Լոնդոնյան սուպերմարկետներից մեկում կարելի է ձեռք բերել արտասովոր թանկ սենդվիչ։ Գինը 85 ֆունտ ստերլինգ է։ Այն պատրաստվում է մարմարե տավարի մսից, որը կոչվում է Wagyu, ֆուա-գրայի շերտերից, տրյուֆելի յուղից ստացվող մայոնեզից, բրի դե մո պանրից, ռուկոլլա աղցանից, պղպեցից և չերիի լոլիկներից (իրականում սա համբուրգերն է, քանի որ գործածվում է կոտլետ՝ մսի կտորների փոխարեն)[5]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Հոթ դոգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Grammarphobia Blog: How noble is the sandwich?
  2. «sandwich Definition, History and Origin — Dictionary Central». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. TLC Cooking «The History of the Sandwich»
  4. Би-би-си | Экономика | Супербутерброд для американских солдат
  5. «Самый дорогой бутерброд для лондонских гурманов». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել