Լորիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է համանուն թռչնի անունից, ինչպես որ կան Արծվիկ, Աղավնի, Սիրամարգ անձնանունները։ Գործածվել է 13-րդ դարում[1]։

Լորիկ
Լորիկ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Լորիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Լորիկ, կին Գրիգորի, 1271 թվականին երկուսով մի խաչքար են կանգնեցրել Լոր գյուղում[2]։
  • Լավրիկ, հիշատակված է անթվական մի հիշատակարանում, որը գրված է 1343 թվականից ուշ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 437 — 682 էջ։
  2. Ազգագրական հանդես, Գ․ էջ 162
  3. Տաշեան, Ցուց․ 489 բ