Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուղխ (այլ կիրառումներ)


Կուղխ
Կուղխ
Կուղխ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կզաքիսներ (Mustelidae)
Ցեղ Gulo
Տեսակ Կուղխ (G. gulo)
Միջազգային անվանում
Gulo gulo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կուղխ (լատ.` Gulo gulo), գիշատիչ կաթնասուն, կենդանիների Gulo (հայ.` շատակեր) դասի միակ ներկայացուցիչը, ունի 2 ենթատեսակ՝ Gulo gulo gulo (Եվրասիա) և Gulo gulo luscus (Հյուսիսային Ամերիկա)[1]։

Արտաքին տեսքԽմբագրել

Լեհ պատմաբան Մատվեյ Մեխովսկին այսպես է նկարագրել կուղխին՝

  Այդ կենդանին հանդիպում է միայն Ռուսաստանում և Լիտվայում, դա նման է շանը, ունի կատվի դունչ պոչով և մարմնով նման է աղվեսի, ունի սև գույն, ուտում է միայն լեշ . . .  


Լինում են 9-30 կգ, էգերն, ընդհանուր առմամբ, մոտավորապես 10%-ով փոքր են և 30%-ով թեթև են որձերից։ Մարմնի երկարությունը՝ (քթից մինչև պոչը) 70-86 սմ է, պոչի երկարությունը՝ 18-23 սմ։ Մարդիկ կուղխին նմանեցնում են արջի կամ գորշուկի, բայց իրականում այս կենդանին ամենից շատ նման է շանը, նաև ոռնում է շան նման։

ՏարածվածությունԽմբագրել

Կուղխերը հիմնականում հանդիպում են տայգայում (Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա), Կուղխ Եվրոպայում հանդիպում է ընդամենը 2 տեղ՝ Սկանդինավյան թերակղզում և Ֆինլանդիայում, Ռուսաստանում հանդիպում է միայն Պերմի երկրամասում։ ԱՄՆ-ի նահանգներից մեկը կոչվում է «Կուղխերի նահանգ» (անգլ.` The Wolverine State):

ԸնտելացումԽմբագրել

Մարդիկ հաճախակի վերցնում են կուղխերի ձագերին և ընտելացնում մարդկային կյանքին, դարձնում են համարյա ձեռնասուն կենդանի։

Կուղխերը ոչ ազատ պայմաններում ապրում են միջինը 17 տարի, իսկ բնության մեջ` ընդամենը 8-10 տարի։

Կուղխը մշակույթումԽմբագրել

Աշխարհահռչակ Marvel Comics-ը կուղխի անունով է կոչել կոմիքսների հերոս համանուն հերոսին (անգլ.` Wolverine)։

Պայմանականորեն Կուղխի բնավորությունը համապատասխանում է կենդանու բնույթին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «DikieZveri.com - Росомаха - Хищные звери леса»։ www.dikiezveri.com։ Վերցված է 2015-10-25 

Արտաքին հղումներԽմբագրել