Աղտոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Աղտորազգիներ (Anacardiaceae)
Ենթաընտանիք Աղտորայիններ (Anacardioideae)
Ցեղ Աղտոր (Rhus)
L., 1753

Աղտոր (լատին․՝ Rhus), աղտորատունկ, սումախ, թիթում, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 250), Հայաստանում՝ 1 տեսակ՝ աղտոր դաբաղային կամ կաշեգործական (R. coriarla

Ձևաբանություն

խմբագրել

Ցողունի բարձրությունը 3-5 (մինչև 8) մ է։ Տերևները թավոտ են, բարդ, եռամաս կամ կենտփետրաձև, տերևիկները՝ ձվաձև, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչասպիտակավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փոքրիկ կորիզապտուղ է։ Սննդի մեջ օգտագործում են որպես համեմունք, բժշկությաև մեջ՝ արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Պարունակում է դաբաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր։ Տերևներից և ընձյուղներից ստանում են սև, ցողուններից՝ դեղին, արմատների կեղևից՝ դարչնագույն ներկեր։ Աղտորը առաջացնում է առատ արմատային մացառներ (կարելի է անտառապատել էրոզացված չոր, քարքարոտ թեքությունները)։

Տարածվածությունը Հայաստանում

խմբագրել

Հանդիպում է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին (մինչև 1500 մ բարձրություններում)։


  Ընթերցե՛ք «աղտոր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղտոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղտոր» հոդվածին։