Մշկընկույզ
Մշկընկույզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Մշկընկուզենիների
Լատիներեն անվանում
Myrīstica



Մշընկույզ կամ մշկընկույզի ծառ, (լատ.՝ Myrīstica), մշկընկույզի ընտանիքին պատկանող մշտադալար երկտունկ ծառ[1]։ Հին Աշխարհի արևադարձային գոտիներում գոյություն ունի 10 տեսակ։

ՆկարագրությունԽմբագրել

9-12 մ բարձրությամբ, մշտադալար, ոչ մեծ, լայնասաղարթ ծառ։

Տերևները հաստամաշկ են, էլիպտիկ երկարավուն ձևով, ամբողջաեզր, մինչև 13 սմ երկարությամբ։ Տերևի սկավառակի վերևի կողմը փայլուն է, մուգ կանաչ, իսկ ներքևինը՝ կաթնագույն։ Տերևները դասավորված են ըստ հերթականության։ Ծաղիկները բաց դեղնավուն, հոտավետ են։ Պտուղը՝ կորիզապտուղ, 6-9 սմ երկարությամբ, դեղին, մսավուն պտղապատյան, պարունակում է խոշոր սերմեր։

Տարածված էԽմբագրել

Հայրենիքը Մոլուքյան կղզիներ, մշակույթում՝ ողջ աշխարհի արևադարձային շրջաններում։ Մշկընկույզի աճեցման ամենագլխավոր կենտրոններից մեկը Ռուն կղզին էր։

ԲաղադրությունԽմբագրել

Մշկընկույզի բաղադրության մեջ են մտնում էլեմիցին - 0,35 %, միրիստիցին - 1,05 %, աֆրոլ - 0,195 %, մեթիլէվգենոլ- 0,09 %, մեթիլզոէվգենոլ- 0,055 %։

Մշկընկույզի մեջ պարունակող նյութերն արբեցնող արդյունք են ունենում։

ՕգտագործումԽմբագրել

Համեմունքների գլխավոր աղբյուրը մշկընկուզենի անուշաբույր (լատ.՝ Myristica fragrans): Մշկընկույզի սերմերը և չորացրած նախասերմերն ունեն դառնավուն համ և յուրօրինակ համ։ Մշկընկույզն օգտագործվում է խոհարարության մեջ և սննդի արտադրության մեջ, ինչպես նաև եթերային յուղեր ստանալու համար, որոնք օգտագործվում են բժշկության, օծանելիքների, արոմաթերապիա և ծխախոտի արտադրության մեջ։

Մշկընկույզի եթերային յուղԽմբագրել

Մշկընկույզի եթերային յուղերը ստանում են շոգեմշակման եղանակով մաքրված ընկույզից։ Այդ եթերային յուղերն օգտագործվում են սննդի արդյունաբերության, օծանելիքի արտադրության, բժշկության և արոմաթերապիայի մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Myristica на сайте The Plant List.

ԳրականությունԽմբագրել

  • The wealth of India, v. 6, New Delhi, 1962.
  • Новак Б., Шульц Б. Тропические плоды. Биология, применение, выращивание и сбор урожая / Пер. с нем. — М.: БММ АО, 2002. — С. 53—55. — 240 с. — ISBN 5-88353-133-4

Արտաքին հղումներԽմբագրել