Համբուրգեր
Համբուրգեր, սենդվիչի տեսակ, որի բաղադրության մեջ են մտնում տապակած, կլոր կոտլետ, որը լինում է բուլկինների մեջ, ինչպես նաև կարող է ունենալ համեմունքներ, ինչպես կետչուպ, կանաչի, մայոնեզ, պանիր, սոխ, լոլիկ, թթու վարունգ։
Համբուրգերի բաղադրիչները | |
Տեսակ | սննդատեսակ, նախաճաշիկ և կերակուր |
Ենթատեսակ | բուրգեր |
Առաջացման երկիր | Գերմանիա և ԱՄՆ |
Հիմնական | neata?, burger bun? և բանջարեղեն |
Hamburgers Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀամուրգեր անունը եկել է գերմանական Համբուրգ քաղաքից[1], որտեղից շատերը գաղթեցին ԱՄՆ։
1921 թվականին Կանզասում բացվեց White Castle ընկերությունը, որի ֆիրմային ուտեստը եղել է համբուրգերը։ Մինչև 1946 թվականը համբուրգերն արժեր 5 ցենտ։ Ցածր գինը և նորությունը գրավում էին ավելի ու ավելի մարդկանց, իսկ անվտանգության վերաբերյալ եղած կասկածները ժխտվեցին հնարամիտ ղեկավար Բիլլի Ինգրամի օգնությամբ։ Նա վարձել է հատուկ մարդկանց, որոնք հագնում էին սպիտակ խալաթներ և գնում էին համբուրգերներ՝ ստեղծելով տպավորություն, թե նույնիսկ բժիշկներն են գնում դա։ 1940-ական թվականներին ի հայտ եկան White Castle ընկերության մրցակիցներ, որոնցից մեկը McDonald’s-ն է, որից հետո սկսեց զարգանալ ֆասթֆուդի արտադրությունը։
Համբուրգերների տեսակները
խմբագրել- Չիզբուրգեր (անգլ.՝ Cheeseburger, անգլ.՝ cheese պանիր բառից), համբուրգերի տեսակ, որի մեջ անպայման պանիր կա։
- Ֆիշբուրգեր (անգլ.՝ fish ձուկ բառից), համբուրգերի տեսակ, որի մեջ մսից կոտլետը փոխարինվում է տապակած ձկով։
- Չիքենբուրգեր, համբուրգերի տեսակ, որի մեջ մտնում հավի միս։
- Վեջիբուրգեր, բուսակերների համար նախատեսված համբուրգեր, որը չի պարունակում միս։
- Թոֆուբուրգերում մսի փոխարեն կա տոֆու։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Լեսկովաց շրջանում խոհարարները պատրաստեցին աշխարհի ամենամեծ համբուրգերը, որը կշռում էր 51 կիլոգրամ և ուներ 1,63 մետր շառավիղ և 2,5 սանտիմետր հաստություն։ Տեղական հացաբուլկեղենի գործարանը պատրաստեց 29 կիլոգրամանոց բուլկի համբուրգերի համար[2].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Online Etymology Dictionary
- ↑ http://ria.ru/video/20100903/271934543.html Պատրաստեցին աշխարհի ամենամեծ համբուրգերը