Ամենաքիչ զարգացած երկրներ

Ամենաքիչ զարգացած երկրներ, պաշտոնական հասկացություն, որը կիրառում են ՄԱԿ-ի շրջանակներում։ Այս պետություններում բնակչության կենսամակարդակը շատ ցածր մակարդակի վրա է, տնտեսությունը թույլ է, մարդիկ և ռեսուրսները ենթարկվում են տարերքների ազդեցություններին։

Ամենաքիչ զարգացած երկրները ներկված են կապույտ գույնով

Քիչ զարգացած երկրների խմբում ընդգրկումը տալիս է որոշակի առավելություններ․ զարգացման կարիքների համար ֆինանսական աջակցություն ստանալու արտոնյալ պայմաններ, արտոնյալ մուտք շուկաներ, ՄԱԿ-ի ծրագրերով տեխնիկական աջակցություն և այլն։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը տվյալ երկրների համար ունի հատուկ ծրագիր և այս խմբի պետությունների տնտեսական իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույց։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամենաքիչ զարգացած երկրներն ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես, նրանց ավելի երկարաժամկետ են տրվում ԱՀԿ-ի անհատական համաձայնագրերի իրականացման համար։

2018 թվականի դրությամբ՝ ցանկում ընդգրկված է 47 պետություն։ 1971 թվականին, երբ այդ եզրույթն սկսել է օգտագործվել, այդ խմբում եղել է 24 պետություն։

2003 թվականին՝ ամենաքիչ զարգացած երկրների ցանկի վերանայման ժամանակ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը ամենաքիչ զարգացած երկրները որոշելու համար, ինչպես առաջարկել էր Քաղաքականության զարգացման հանձնաժողովը, օգտագործել է հետևյալ երեք չափանիշները․

  • ցածր եկամտի չափանիշ, որը հաշվարկվում է որպես մեկ շնչի հաշվով տարեկան Համախառն ներքին արդյունքի մոտավոր միջին արժեքը երեք տարվա ընթացքում (ցանկում ընդգրկվելու համար պետք է ունենալ 750 ԱՄՆ դոլարից ցածր և 900 ԱՄՆ դոլարից ավելի ՀՆԱ),
  • մարդկային ռեսուրսների թուլության չափանիշը, որը դիտարկվում է իրական կյանքի որակի բարդ ընդլայնված ցուցիչի հիման վրա` ելնելով հետևալ ցուցանիշների հիման վրա. ա) սնունդ. բ) առողջություն. գ) կրթություն. դ) մեծահասակների գրագիտություն,
  • տնտեսական խոցելիության չափանիշ, որը դիտարկվում է՝ օգտագործելով տնտեսական խոցելիության բարդ ցանկ։

2002 թվականին աշխարհի բնակչության 11%-ը ապրում էր տվյալ ցանկի երկրներում։ Այս երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին ցուցանիշը կազմել է 438 դոլար։ Կյանքի միջին տևողությունն այս երկներում 50 տարեկան է։

40 տարվա ընթացքում ընդամենը 8 երկիր է կարողացել դուրս գալ ամենաքիչ զարգացած երկրների ցանկից և ընդգրկվել զարգացող երկրների ցանկում՝ Հասարակածային Գվինեա, Գայանա, Վիետնամ, Կոնգոյի Հանրապետություն, Մալդիվներ, Բոտսվանա, Կաբո Վերդե, Սամոա[1])։ 2017-2021 թվականների ընթացքում սպասվում է, որ ցանկը կլքեն Վանուատուն և Անգոլան[2]։

Ամենաքիչ զարգացած երկրների ճնշող մեծամասնությունը տեղակայված է Աֆրիկայում և Ասիայում, 4 երկիր գտնվում է Օվկիանիայում, և միայն մեկ երկիր՝ Հայիթին, գտնվում է Լատինական Ամերիկայում։

2011 թվականի մայիսին Ստամբուլում անցկացվել է ՄԱԿ-ի՝ ամենաքիչ զարգացող երկրներին վերաբերող համաժողովը։ Այն ընդունել է առաջիկա 10 տարվա ընթացքում զարգացման, աջակցության և վերահսկման ծրագիր («Ստամբուլի հռչակագիր»)։ Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել առաջարկությամբ՝ փոխել երկրների այս խմբի անվանումը։ Նա առաջարկել է անվանափոխել «Ապագայի զարգացած երկրներ» կամ «Պոտենցիալ զարգացող երկրներ»։ Այս առաջարկն ընդունվել է քննարկման։

Ամենաքիչ զարգացած երկների ցանկ խմբագրել

Երկիր[3] Ընդգրկման տարեթիվ
Անգոլա 1994
Աֆղանստան 1971
Բանգլադեշ 1975
Բենին 1971
Բուրկինա Ֆասո 1971
Բուրունդի 1971
Բութան 1971
Վանուատու 1985
Հայիթի 1971
Գամբիա 1975
Գվինեա 1971
Գվինեա Բիսաու 1981
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1991
Ջիբութի 1982
Զամբիա 1991
Եմեն 1971
Կամբոջա 1991
Կիրիբատի 1986
Կոմորյան կղզիներ 1977
Լաոս 1971
Լեսոտո 1971
Լիբերիա 1990
Մավրիտանիա 1986
Մադագասկար 1991
Մալավի 1991
Մալի 1971
Մոզամբիկ 1988
Մյանմա 1987
Նեպալ 1971
Նիգեր 1971
Ռուանդա 1971
Սան Տոմե և Պրինսիպի 1982
Սենեգալ 2000
Սողոմոնյան Կղզիներ 1991
Սոմալի 1991
Սիերա Լեոնե 1982
Սուդան 1971
Տանզանիա 1971
Արևելյան Թիմոր 2003
Տոգո 1982
Տուվալու 1986
Ուգանդա 1981
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն 1975
Չադ 1971
Էրիթրեա 1994
Եթովպիա 1971
Հարավային Սուդան 2012

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. UN. «Graduated countries». UN.
  2. UN. «Timeline of LDC membership changes». UN.
  3. LIST OF LEAST DEVELOPED COUNTRIES

Արտաքին հղումներ խմբագրել