Ալեքսանդր Պտուշկո
Ալեքսանդր Լուկիչ Պտուշկո (ռուս.՝ Александр Лукич Птушко, իսկական ազգանունը՝ Պտուշկին[2], ապրիլի 19, 1900, Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1973[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969) Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1947)։ Կինոյի հեքիաթային ժանրի վարպետ, նորարար համակցված նկարահանումների բնագավառում, աշխարհում առաջին լիամետրաժ տիկնիկային մուլտֆիլմի, բազմաշերտ գունավոր ժապավենի վրա նկարահանված առաջին խորհրդային գունավոր խաղարկային ֆիլմի, խորհրդային առաջին հնչուն մուլտֆիլմի և ստերեոձայնով առաջին լայնաֆորմատ ֆիլմի ստեղծողը[3]։
Ալեքսանդր Պտուշկո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 19, 1900 |
Ծննդավայր՝ | Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | մարտի 6, 1973[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, մուլտիպլիկատոր, դիզայներ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0699693 |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԱլեքսանդր Պտուշկոն ծնվել է 1900 թվականի ապրիլի 6(19)-ին Լուգանսկում (Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն, ներկայում՝ Լուգանսկի մարզ, Ուկրաինա), գյուղացիներ Լուկա Արտեմևիչ և Նատալյա Սեմյոնովնա Պտուշկինների ընտանիքում։ Մանկուց լավ է նկարել։ Ռեալական ուսումնարանի (որտեղ սովորել է Ալեքսանդրը) աշակերտների աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ նրա նկարները ճանաչվել են լավագույնը։ Դրանք բարձր է գնահատել Մարիա Ուլազովսկայան՝ Նիկոլայ Շվերնիկի կինը, որը հետագայում Պտուշկոյին օգնել է տեղափոխվել Մոսկվա և ընդունվել Կինեմատոգրաֆիայի պետական դպրոցի հեռակա բաժին[3]։
1919 թվականից ծառայել է 1-ին հեծելազորային բանակի 11-րդ հեծելազորային դիվիզիայում։ Քաղաքացիական պատերազմից հետո աշխատել է որպես դերասան և նկարիչ-դեկորատոր Ժողովրդական տանը և որպես թղթակից «Донецкая кочегарка» թերթում։
1923-1926 թվականներին սովորել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Փոխել է մի քանի մասնագիտություններ (թերթի թղթակից, դերասան, նկարիչ-դեկորատոր, Մոսկվայի շինարարների միության կազմբաժնի քարտուղար), մինչև գտել է իր կոչումը կինեմատոգրաֆիայում։
Մուլտիպլիկացիա
խմբագրել1927 թվականից աշխատել է «Մոսկինոկոմբինատում» («Մոսֆիլմ») որպես նկարիչ և ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նախագծել է տիկնիկներ։ 1928 թվականին կատարել է նորամուտը որպես ռեժիսոր՝ Յուրի Մերկուլովի և Իվան Նիկիտչենկոյի հետ համատեղ բեմադրելով մուլտֆիլմերի շարք «Բրատիշկին» տիկնիկային կերպարի մասնակցությամբ։ 1932 թվականին նկարահանել է առաջին խորհրդային հնչուն մուլտֆիլմը՝ «Կենցաղի տիրակալը» (ռուս.՝ «Властелин быта»)[2]։
1930-ական թվականներին Պտուշկոյի առավել նշանակալի աշխատանքը դարձել է Ջոնաթան Սվիֆթի վեպի մոտիվներով նկարահանված «Նոր Գուլիվեր» (1935) լիամետրաժ մուլտիպլիկացիոն-խաղարկային կինոնկարը, որտեղ բազմաթիվ (1500-ից մինչև 3000) տիկնիկների հետ միասին խաղացել է կենդանի դերասան։ Համակցված նկարահանումների, կառուցվածքների և հարմարանքների նորարարական մեթոդները տարիներ շարունակ կիրառվել են խորհրդային այլ ռեժիսորների կողմից, իսկ ֆիլմը մեծ ազդեցություն է ունեցել չեխական մուլտիպլիկացիայի դպրոցի կայացման վրա[4][5]։ «Моя лилипуточка» երգը, որը ոճավորված է Ալեքսանդր Վերտինսկու ստեղծագործության նմանությամբ, միանգամից դարձել է հիթ[3]։ Ալեքսանդր Պտուշկոյի դուստրը՝ Նատալյա Պտուշկոն, հետագայում հիշել է․
Այն ժամանակ՝ 35-ին, երբ «Նոր Գուլիվերն» էկրան բարձրացավ, բոլորը հանկարծ սկսեցին խոսել արդիականության և հրատապության մասին։ Քայլող լիլիպուտներին համեմատում էին ֆաշիստների հետ, իսկ երբ ֆաշիստը անցավ Եվրոպայով, ֆիլմը երկրորդ շունչ ստացավ. մարդիկ հրաժարվում էին դրանում պարզապես հեքիաթ տեսնել։ Բայց կային նաև այլ նմանություններ, նրանք վախեցնում էին։ Մեր երկրում եղել է մեկ Գուլիվեր, նրան ֆիլմը դուր եկավ։ Հարիկը տարակուսում էր․ «Միթե ոչ ոք իմ ֆիլմում չի տեսնում գլխավորը՝ մարդն ու տիկնիկը հավասար գործընկերներ են։ Ես ստեղծել եմ մի նոր աշխարհ, իսկ նրանք քաշում են այն դեպի իրենց... Ես ստեղծել եմ հեքիաթ, ինչպես դուք եք փնտրում է նրանում սովորական կյանքը։ Հասկացեք, որ հազար տիկնիկներին քայլել ստիպելն ավելի բարդ է, քան Կարմիր հրապարակում ամբողջ բանակի շքերթով քայլելը»։ Հայրիկին չէին հավատում։ Այդ ժամանակ շատերը թաքնված իմաստ էին փնտրում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Тогда, в 35-м, когда «Новый Гулливер» вышел на экраны, все вдруг заговорили об актуальности и злободневности. Марширующих лилипутов сравнивали с фашистами, а когда фашист пошёл по Европе, фильм обрёл второе дыхание; люди отказывались видеть в этом просто сказку. Но были и другие аналогии, они пугали. В нашей стране был один Гулливер, ему фильм понравился. Отец недоумевал: «Неужели никто не видит главного в моём фильме: человек и кукла — равные партнёры? Я создал новый мир, а они тянут его в свой… Я создал сказку, а вы ищете в ней обычную жизнь. Поймите, что заставить маршировать тысячу кукол сложнее, чем пройтись парадом по Красной площади целой армией». Отцу не верили. Тогда многие искали фигу в кармане[3].
Այդ ֆիլմի հաջողությունը, որը բարձր է գնահատվել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում, Պտուշկոյին թույլ է տվել «Մոսֆիլմում» բացել ծավալային մուլտիպլիկացիայի սեփական գեղարվեստաարտադրական միավորումը[6]։ 1936-1940 թվականներին նրա թիմը բեմադրել է մոտ մեկ տասնյակ կարճամետրաժ տիկնիկային ֆիլմեր՝ «Աղվեսն ու գայլը», «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին», «Ուրախ երաժիշտներ» և այլն։ Դրանց մի մասը եղել է գունավոր և նկարահանվել է Պավել Մերշինի եռագույն մեթոդով[7]։ Աշխատանքներում ներգրավվել են նաև Պավել Բաժենովը և պալեխյան մանրանկարչության այլ վարպետներ։
1939 թվականին Պտուշկոն բեմադրել է ևս մեկ լիամետրաժ մուլտիպլիկացիոն խաղարկային ֆիլմ՝ «Ոսկե բանալի» ժապավենը Ալեքսեյ Տոլստոյի հեքիաթի հիման վրա, որտեղ ոչ միայն հանդես է եկել որպես սցենարի հեղինակ, այլև ակտիվորեն մասնակցել է նկարահանումներին[3]։ Այդ հեքիաթում ռեժիսորը նախապատվությունը տվել է ոչ թե մուլտիպլիկացիային, այլ համակցված նկարահանումներին և օբյեկտների օպտիկական համատեղմանը, երբ դերասաններին տարբեր հեռավորության վրա էին պահում տեսախցիկից, որպեսզի նվազեցնեն/մեծացնեն նրանց համամասնությունները (տարիներ անց նման մեթոդ կրկնել է Փիթեր Ջեքսոնը «Մատանիների տիրակալը» նկարահանելիս[8])[6]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ալեքսանդր Պտուշկոն կարճատեսության պատճառով ոչ պիտանի է ճանաչվել շարային ծառայության համար և ընտանիքի հետ տարհանվել է Ալմա Աթա, որտեղ աշխատել է Գեղարվեստական ֆիլմերի կենտրոնական միացյալ կինոստուդիայում։ «Տղան մեր քաղաքից» (ռուս.՝ «Парень из нашего города»), «Շրջկոմի քարտուղարը» (ռուս.՝ «Секретарь райкома»), «Զոյա» և այլ ֆիլմերում ղեկավարել է հնարքային և համակցված նկարահանումները՝ ընտանիքը կերակրելու համար, սովորել է կոշկակարություն, դրոշներ կարել։ Նրա բոլոր աշակերտները զոհվել են պատերազմում, և նա չի կարողացել վերականգնել իր արվեստանոցը[3]։
1932-1949 թվականներին եղել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոֆեսոր և գեղարվեստական ֆակուլտետի ամբիոնի վարիչ։ 1944-1946 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրենը[2]։ Այդ նույն տարիներին մի շարք գիտահանրամատչելի գրքեր է գրել մուլտիպլիկացիայի, հնարքային ու համակցված նկարահանումների թեմայով[9][10][11]։
Խաղարկային կինո
խմբագրելՊտուշկոն սցենարների հեղինակ և համահեղինակ է, մի շարք ֆիլմերի (ոչ միայն իր) համակցված նկարահանումների ռեժիսոր, օրինակ՝ «Կապիտան Գրանտի երեխաները», «Տղան մեր քաղաքից» (ռուս․՝ «Парень из нашего города»): Նա ոչ միայն նախագծել, այլ նաև իր ձեռքով հավաքել է տիկնիկներ և զանազան մեխանիզմներ[6]։ Նրա նախաձեռնությամբ գործել են բուտաֆորիայի արտադրության արտադրամասեր, քիմիական նյութերի խոշոր չափերով լատեքս փրփուրի վուլկանացման թերմոստատ Խիմկիում[12]։ 1960-1963 թվականներին Պտուշկոն եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիային կից մանկական և պատանեկան ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը[2]։
Պատերազմից հետո Պտուշկոն հեռացել է մուլտիպլիկացիայից և սկսել է նկարահանել խաղարկային ֆիլմեր՝ էկրանավորելով բիլինաներ, ժողովրդական հեքիաթներ, ռուս գրականության ստեղծագործությունները։ Նրա ֆիլմերը մեծ հաջողություն են ունեցել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաև Արևմուտքում։ Մեծ Բրիտանիայում «Իլյա Մուրոմեցը» (ստերեձայնով առաջին խորհրդային լայնէկրան ֆիլմը, 1956) թողարկվել է «Բիլինայի հերոսը և հրեշը» (ռուս.՝ «The Epic Hero and the Beast»), ԱՄՆ-ում՝ «Սուրը և վիշապը» (ռուս.՝ «The Sword and the Dragon») վերնագրով, ամերիկյան տարբերակը վերամոնտաժվել է Ռոջեր Կորմանի ստուդիայում, ինչպես և աև Ալեքսանդր Պտուշկոյի և Ալեքսանդր Ռոուի մի շարք այլ հեքիաթներ։ «Սամպո» (1958) խորհրդ-ֆիննական համատեղ ֆիլմն ամերիկյան վարձույթում ներկայացվել է «Այն օրը, երբ Երկիրը սառավ» (անգլ․՝ «The Day the Earth Froze»), «Սալթան թագավորի հեքիաթը» ցուցադրվել է Եվրոպայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի էկրաններին, իսկ «Սադկոն», որը թողարկվել է 1953 թվականին, Ամերիկայի էկրաններին կրկին ցուցադրվել է 1962 թվականին «Սինդբադի կախարդական ճանապարհորդությունը» (անգլ․՝ «The Magic Voyage of Sinbad») խորագրով։
Արևմուտքում Պտուշկոյին անվանում են «խորհրդային Ուոլթ Դիսնեյ»[13]։ 1967 թվականին «Սալթան թագավորի հեքիաթի» հայտնվելուց հետո Ուոլթ Դիսնեյը խնդրել է Ալեքսանդր Պտուշկոյին փոխանցել հետևյալը. «Շնորհակալ եմ, բայց ստիպված եմ հրաժարվել։ Իմ նկարահանման հրապարակը Ռուսաստանն է»[14]։ Մի շարք քննադատներ նրան համեմատել են իտալացի ռեժիսոր Մարիո Բավայի հետ, որը նույնպես հայտնի է կինոֆանտաստիկայի բնագավառում իր աշխատանքներով, այդ թվում՝ «Վիյ» ազատ էկրանավորմամբ[15][16]։
Ալեքսանդր Պտուշկոն երազել է էկրանավորել «Տարաս Բուլբան» և «Ասք Իգորի ճակատամարտի մասին», որի համար նույնիսկ սցենար էր գրել, բայց երիկամների ծանր հիվանդության պատճառով չի հասցրել մտահղացումը ավարտին հասցնել[3][14][17]։
Ալեքսանդր Պտուշկոն մահացել է 1973 թվականի մարտի 6-ին Մոսկվայում։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[18]։
Ընտանիք
խմբագրելԱլեքսանդր Պտուշկոն ամուսնացած է եղել մի քանի անգամ։
Առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Նատալյա Պտուշկոն (1926-2008), աշխատել է որպես օգնական և երկրորդ ռեժիսոր «Մոսֆիլմ» կինոստուդիայում, այդ թվում՝ հոր ֆիլմերում, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ հոր կողքին[19]։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1947) «Քարե ծաղիկը» ֆիլմի համար (1946)
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (այդ թվում՝ 1944 թվականին)
- «Պատվո նշան» շքանշան
- «Աձնվեր աշխատանքի համար։ Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- «Ի հիշատակ Մոսկվայի 800-ամյակի» մեդալ
- Վենետիկի կինոփառատոն (փառատոնին պետության կողմից ներկայացված լավագույն ծրագրի համար մրցանակ, այդ թվում՝ «Նոր Գուլիվեր», 1934)
- Կաննի կինոփառատոն (ժյուրիի մրցանակ լավագույն գունային լուծման համար, «Քարե ծաղիկը» ֆիլմ, 1946)
- Վենետիկի կինոփառատոն («Արծաթե առյուծ» մրցանակ, «Սադկո» ֆիլմ, 1953)
- Հարավսլավիայի միջազգային կինոփառատոն (ռեժիսորի պատվավոր դիպլոմ, «Ոսկե բանալի» ֆիլմ, 1956)
- Էդինբուրգի կինոփառատոն (պատվավոր դիպլոմ, «Իլյա Մուրոմեց» ֆիլմ, 1958)
- Մանկական և պատանեկան ֆիլմերի փառատոն Գոթվալդովում (ռեժիսորի մրցանակ, «Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» ֆիլմ, 1965)
- Համամիութենական կինոփառատոն Լենինգրադում (մրցանակ, ֆիլմ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», 1968)
- Մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոն Սալեռնոյում (ժյուրիի հատուկ մրցանակ, «Ռուսլան և Լյուդմիլա» ֆիլմ, 1976)
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | ||||
---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Գեղ. ղեկ. | Այլ | |||
1927 | Կորած հավատարմագիրը (մ/ֆ) | Пропавшая грамота | տիկնիկների ու դեկորացիաների նախագծող | |||
1928 | Գաղտնագրված փաստաթուղթ (մ/ֆ) Դեպք մարզադաշում (մ/ֆ) |
Шифрованный документ Случай на стадионе (м/ф) |
նկարիչ, մուլտիպլիկատոր | |||
1929 | Հարյուր արկած (մ/ֆ) | Сто приключений | նկարիչ, մուլտիպլիկատոր | |||
1930 | Կինոն գյուղում (մ/ֆ) Իվան Նիկիտչենկոյի հետ համատեղ) |
Кино в деревню | նկարիչ, մուլտիպլիկատոր | |||
Ամրացրու պաշտպանությունը (մ/ֆ) | Крепи оборону! | |||||
1932 | Կենցաղի տիրակալը (մ/ֆ) | Властелин быта | նկարիչ | |||
1935 | Նոր Գուլիվեր | Новый Гулливер | ||||
1936 | Կապիտան Գրանտի որդիները | Дети капитана Гранта | համակցված տեսարանների ռեժիսոր | |||
Շաղգամ (մ/ֆ) | Репка | |||||
Աղվեսն ու գայլը (մ/ֆ) | Лиса и волк | |||||
Աղվեսն ու խաղողը (մ/ֆ) | Лиса и виноград | |||||
Գայլն ու կռունկը (մ/ֆ) | Волк и журавль | |||||
1937 | Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (մ/ֆ) | Сказка о рыбаке и рыбке | ||||
Կտակ (մ/ֆ) | Завещание | |||||
1938 | Ուրախ երաժիշտներ (մ/ֆ) | Весёлые музыканты | ||||
Շունն ու կատուն (մ/ֆ) | Пёс и кот | |||||
Маленький-удаленький | ||||||
1939 | Ոսկե բանալի | Золотой ключик | ||||
1942 | Славный малый | համակցված տեսարանների ռեժիսոր | ||||
Տղան մեր քաղաքից | Парень из нашего города | համակցված տեսարանների ռեժիսոր | ||||
Շրջկոմի քարտուղար | Секретарь райкома | համակցված տեսարանների ռեժիսոր | ||||
Երգ հսկայի մասին (կ/մ) | Батыры степей / Песнь о великане | համակցված տեսարանների ռեժիսոր, օպերատոր | ||||
1943 | Հանուն Հայրենիքի | Во имя Родины | համակցված տեսարանների ռեժիսոր | |||
1944 | Մոսկվայի երկինքը | Небо Москвы | համակցված տեսարանների ռեժիսոր | |||
Զոյա | Зоя | մարտական տեսարանների ռեժիսոր | ||||
Հեռախոսը (մ/ֆ) | Телефон | |||||
1945 | Կորած հավատարմագիրը (մ/ֆ) | Пропавшая грамота | ||||
Վերնատնակ (մ/ֆ) | Теремок | |||||
1946 | Քարե ծաղիկը | Каменный цветок | ||||
1948 | Երեք հանդիպում | Три встречи | ||||
1952 | Սադկո | Садко | ||||
1956 | Իլյա Մուրոմեց | Илья Муромец | ||||
1958 | Սամպո | Сампо | ||||
1961 | Ալ առագաստներ | Алые паруса | ||||
Ընկեր իմ, Կոլկա | Друг мой, Колька! | |||||
1962 | Պատրույգ (սյուժե №3 «Ծածկեցին») | Фитиль (сюжет №3 «Накрыли») | ||||
Զարկի՛ր, թմբուկ | Бей, барабан! | |||||
1964 | Հեքիաթ կորցրած ժամանակի մասին | Сказка о потерянном времени | ||||
1966 | Հեքիաթ Սալթան թագավորի մասին | Сказка о царе Салтане | ||||
1967 | Վիյ | Вий | հնարքների բեմադրող | |||
1972 | Ռուսլան և Լյուդմիլա | Руслан и Людмила |
1988 թվականին թողարկվել է «Ալեքսանդր Պտուշկոյի հեքիաթային աշխարհը» գիտահանրամատչելի ֆիլմը[20], որը նկարահանել է Ալեքսանդր Զախարովը, որն աշխատել է Պտուշկոյի հետ որպես երկրորդ ռեժիսոր։ 2009 թվականին կինոռեժիսորի կադրերը ներառվել են «Մեծ կոմբինատորներ» վավերագրական ֆիլմում[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 А. В. Шпагин. «ПТУШКО́ Александр Лукич (наст. фам. Птушкин)». Большая российская энциклопедия (ռուսերեն). Федеральный портал «История.рф». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Острова. Александр Птушко». Культура (ռուսերեն). 2010. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Иванов-Вано И. П. Кадр за кадром. — М.: Искусство, 1980. — С. 93—94. — 240 с.
- ↑ Спутницкая Н. Ю. Птушко. Роу: Мастер-класс российского кинофэнтези. — М.: Директ-Медиа, 2018. — С. 91. — 317 с. — ISBN 978-5-4475-9618-7
- ↑ 6,0 6,1 6,2 Нина Спутницкая (2015-05). «Гулливеркино: обратная сторона сказки. Александр Птушко – инновации». Искусство кино №5 (ռուսերեն).
- ↑ Николай Майоров (2011). «Цвет советского кино» (PDF). Киноведческие записки № 98 (ռուսերեն).
- ↑ Властелин колец: Братство Кольца. DVD. Дополнительные материалы (2002)
- ↑ Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Марковин. — М.: Госкиноиздат, 1941. — 135 с. — 2000 экз.
- ↑ Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Гарвей. — М.: Госкиноиздат, 1948. — 256 с. — 4500 экз.
- ↑ Птушко А. «Чудеса» кино. — Наши достижения в области трюковых и комбинированных киносъёмок. — М.: Правда, 1949. — 24 с.
- ↑ Влад Таупеш рассказал о проблемах чешского кинопроизводства
- ↑ Nancy Ramsey (2001 թ․ դեկտեմբերի 30). «THE YEAR IN REVIEW: FILM; Now in America, the Films of the Soviet Walt Disney». The New York Times (անգլերեն).
- ↑ 14,0 14,1 Сомов Л. А. Царь Салтан нас кличет в гости, или Сказочная кинофеерия Александра Птушко на «подмостках» западной стены Херсонеса // Слава Севастополя : газета. — 2015.
- ↑ Alan Upchurch Russkaya Fantastika: The Fairytale Landscapes of Aleksandr Ptushko — Part One (англ.) // Video Watchdog : журнал. — 1991. — С. 24—37. — ISSN 1070-9991.
- ↑ Alan Upchurch Russkaya Fantastika: The Fairytale Landscapes of Aleksandr Ptushko — Part Two (англ.) // Video Watchdog : журнал. — 1992. — С. 32—46. — ISSN 1070-9991.
- ↑ «Повторный выход на широкий экран фильма 1956 года А. Птушко «Илья Муромец»». Эхо Москвы. 2001 թ․ ապրիլի 23.
- ↑ «Новодевичье кладбище. Александр Лукич Птушко. Кинорежиссёр». novodevichye.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Птушко Наталия Александровна (1926-2008)». Новодевичье кладбище.
- ↑ Московская Синематека, Научно-популярное кино
- ↑ ««Великие комбинаторы»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Марковин. — М.: Госкиноиздат, 1941. — 135 с. — 2000 экз.
- Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Гарвей. — М.: Госкиноиздат, 1948. — 256 с. — 4500 экз.
- Птушко А. «Чудеса» кино. — Наши достижения в области трюковых и комбинированных киносъемок. — М.: Правда, 1949. — 24 с.
- Птушко А. «Творчество и техника» — Статья в книге-сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., тираж 25 000 экз.
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 537—538. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Кино. Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 338—339. — 640 с. — 100 000 экз.
- Шмелёва Ольга (2020 թ․ ապրիլի 17). «Великий сказочник и смелый новатор: к 120-летию со дня рождения Александра Птушко». www.mosfilm.ru (ռուսերեն). Мосфильм. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- Александр Птушко. Биография // Кино-Театр.ру
- Александр Птушко — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- Селиверстов Егор Они не дали сделать сказку былью… // Первое сентября : газета. — 2003. — № 81 (1248).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պտուշկո» հոդվածին։ |