Ստերեֆոնիա (հուն․՝ στερεόςձայն, հնչյուն), ձայնի հաղորդման և վերարտադրման այնպիսի եղանակ, որի դեպքում ունկնդիրն ստանում է ձայնի աղբյուրների տարածական դասավորության տպավորություն։ Ձայնը վերարտադրվում է մի քանի (մինչև 5) տարափող աղբյուրներով (բարձրախոսներ, բարձրախոսային համակարգեր), որոնցից յուրաքանչյուրը համապատասխան միկրոֆոնից ազդանշանն ստանում է անկախ կապուղիով։ Ստերեֆոնիայի էֆեկտն առաջանում է բարձրախոսների (վերարտադրման տեղում) և միկրոֆոնների (ձայնի հաղորդման տեղում) որոշակի դասավորության դեպքում։ Ստերեֆոնիա օգտագործվում է կինեմատոգրաֆիայում, ռադիոհաղորդումներում ձայնը ձայնասկավառակի կամ մագնիսական ժապավենի վրա գրանցելիս, ապա՝ վերարտադրելիս։ 1970-ական թվականներից տարածում է գտել քվադրոֆոնիան, որի դեպքում ձայնի վերարտադրումն իրականացվում է չորս բարձրախոսներով, որոնցից երկուսը տեղավորում են ունկնդրի առջևում (ճակատային բարձրախոսներ), իսկ մյուս երկուսը՝ ետևում (թիկունքային բարձրախոսներ)։

Գրականություն խմբագրել

  • Фурдуев В․ В․
  • Стереофония и многоканальные звуковые системы, М. 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 123