Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Ալլենթաուն)
Ալլենթաուն (անգլ.՝ Allentown), քաղաք Փենսիլվանիա նահանգի արևելյան մասում, Լիհայ շրջանում։ Սա Փենսիլվանիայի երրորդ խոշոր քաղաքն է Ֆիլադելֆիայից և Փիթսբուրգից հետո։ 2004 թվականի դրությամբ բնակչության թվաքանակը կազմում է 106732 մարդ։
Ալլենթաունը գտնվում է Լիհայ գետի ափին և համարվում է Լիհայ շրջանի վարչական կենտրոնը։ Այն ամենամեծն է երեք հարակից քաղաքներից, որոնք կազմում են արևելյան Փենսիլվանիայի և արևմտյան Նյու-Ջերսիի կոնուրբացիան, որը հայտնի է որպես Լիհայ հովիտ և իր մեջ ներառում է Ալլենթաունը, Բեթղեհեմը և Իսթոնը։ Ալլենթաունը գտնվում է Ֆիլադելֆիայից 97 կմ հյուսիս, որը ԱՄՆ-ի բնակչության թվով վեցերորդ քաղաքն է, Հարիսբուրգից (նահանգի մայրաքաղաքը) 130 կմ դեպի արևելք և Նյու-Յորքից 140 կմ դեպի արևմուտք (երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը)։
Քաղաքում են գտնվում երկու քառամյա քոլեջներ` Սիդար Խաչը և Մյուլենբերգը։
Քաղաք |
---|
Ալլենթաուն |
անգլ.՝ Allentown |
 |
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Նահանգ | ՓենսիլվանիաՓենսիլվանիա |
---|
Շրջան | Լիhայ |
---|
Քաղաքապետ | Էդ Պավլովսկի |
---|
Հիմնադրված է | 1762 թ. |
---|
Առաջին հիշատակում | 1751 |
---|
Այլ անվանումներ | Նորթհեմփթոնթաուն |
---|
Մակերես | 46,5 կմ² |
---|
ԲԾՄ | 103 մ |
---|
Խոսվող լեզուներ | անգլերեն |
---|
Բնակչություն | 119 104 մարդ (2013) |
---|
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 |
---|
Հեռախոսային կոդ | 610, 484, 835 |
---|
Փոստային ինդեքսներ | 18101, 18102, 18103, 18104, 18105, 18106, 18109, 18175, 18195 |
---|
Պաշտոնական կայք | allentownpa.gov |
---|
|
|
Օդային հաղորդակցությունը իրականացվում է Լիհայ Վելի օդանավակայանի միջոցով (ԻԱՏԱ` ABE, ԻԿԱՕ` KABE):
Քաղաքը հիմնադրվել է 1762 թվականին Ուիլիամ Ալենի կողմից և կրում էր Նորթհեմփթոնթաուն անվանումը, իսկ 1932 թվականին վերանվանվում է նրա հիմնադրի պատվին։
Ալլենթաուն քաղաքի և հարևան Բեթղեհեմի մասին Բիլլի Ջոելը երգում է «Ալլենթաուն» երգը։