Պալեխի մանրանկարչություն
Պալեխի մանրանկարչություն, տեմպերային ներկերով՝ պապիեմաշեից պատրաստված լաքե գեղարվեստական իրերի (տուփիկներ, ծխախոտատուփեր և այլն) վրա։ Ի․Գոլիկով «Երէյյ երաժիշտ» (1926, ժողովրդական արվեստի թանգարան, Մոսկվա) Սկզբնավորվել է 1923 թվականին, տեղական սրբանկարչության հիման վրա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/Golikov_Ivan_Bitva_1927.jpg/220px-Golikov_Ivan_Bitva_1927.jpg)
Սև ֆոնի վրա վառ, լոկալ գույներով Պալեխի մանրանկարչությունը (ժամանակակից, գրական երկերի, հեքիաթների, բիլինաների, երգերի թեմաներով) բնորոշ է նուրբ ու սահուն գծանկարը, կերպարների քնարականությունը, բնանկարի և ճարտարապետական ձևերի դեկորատիվությունը։
Պալեխի մանրանկարչության նշանավոր համարվող վարպետներից են՝ Իվան Մարկիչևը, Իվան Վակուրովը, Իվան Բականովը, Նիկոլայ Զինովևը, Պավել Բաժենովը և այլք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 82)։ ![]() |