Ալ առագաստներ (ֆիլմ)

«Ալ առագաստներ» (ռուս.՝ «Алые паруса»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոն «Մոսֆիլմ» կինոստուդիայում (արտադրությունը՝ Մանկական ֆիլմերի ստեղծագործական միավորման) Ալեքսանդր Գրինի համանուն վիպակի էկրանավորումն է։

Picto infobox cinema.png
Ալ առագաստներ
ռուս.՝ Алые паруса
Ալ առագաստներ (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ժանրմելոդրամա և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքԱլ առագաստներ
Թվական1961 և հունիսի 7, 1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պտուշկո
Սցենարի հեղինակԱլեքսեյ Նագորնի և Ալեքսանդր Յուրովսկի[1]
ԴերակատարներԱնաստասիա Վերտինսկայա, Վասիլի Լանովոյ, Եվգենի Մորգունով, Ջեմմա Ֆիրսովա և Սերգեյ Մարտինսոն
ՕպերատորՎիկտոր Յակուշև[1]
ԵրաժշտությունԻգոր Մորոզով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն85 րոպե[2]

ՍյուժեԽմբագրել

Ծովափնյա փոքրիկ քաղաքում ապրում է նախկին նավաստի Լոնգրենը, որը պատրաստում է խաղալիք նավեր և հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Կնոջ մահնվանից հետո նա միայնակ է մեծացնում իր դստերը՝ Ասոլին։

Մի անգամ ինչ-որ ծերունի Ասոլի համար գուշակում է, որ մի օր նրան կտանի գեղեցիկ արքայազնը ալ առագաստներ ունեցող նավով։ Ասոլի վրա բոլորը ծիծաղում են, բայց այդ ամենն իրականություն է դառնում։ Աղջկա երազանքն իրականանում է ալ առագստներով ճերմակ նավի տեսքով և ի դեմս նրա երիտասարդ նավապետ Արթուր Գրեյի, որը սիրահարվել էր Ասոլին։

ԴերերումԽմբագրել

  • Անաստասյա Վերտինսկայա – Ասոլ (հնչյունավորել է Նինա Գուլյաևան)
  • Վասիլի Լանովոյ – Արթուր Գրեյ, նավապետ
  • Լենա Չերեմշանովա – Ասոլը մանկության տարիներին
  • Սաշա Լուպենկո – Արթուր Գրեյը մանկության տարիներին
  • Իվան Պերեվերզև – Լոնգրեն, Ասոլի հայրը
  • Անտոնինա Կոնչակովա – Մերի, Ասոլի մայրը
  • Աննա Օրոչկո – Լոնգրենի հարևանուհին
  • Սերգեյ Մարտինսոն – Ֆիլիպ աշխագործ
  • Ալեքսանդր Խվիլյա – Մեններս ավագ, պանդոկապան
  • Գրիգորի Շպիգել – Մեններս կրտսեր, Մեններս ավագի որդին
  • Նիկոլայ Վոլկով – Էգլ, հեքիաթասաց
  • Պավել Մասալսկի – Լիոնել Գրեյ, Արթուրի հայրը
  • Ջեմմա Ֆիրսովա – Լիլիան Գրեյ, Արթուրի մայրը
  • Զոյա Ֆյոդորովա – Արթուրի դաստիարակչուհին
  • Պավել Վոլկով – Պոլդիշոկ,գինու մառանի հսկիչ Գրեյի ամրոցում
  • Նատալյա Օռլովա – Բետսի, աղախին Գրեյի ամրոցում
  • Սերգեյ Ռոմոդանով – նավապետ Գոպ
  • Օլեգ Անոֆրիև – Լետիկա, «Գաղտնիք» առագաստանավի նավաստի

ԷպիզոդներումԽմբագրել

  • Վլադիմիր Տյագուշև – աղքատ
  • Դանիիլ Նետրեբին – Ջիմ, ծառա Գրեյի ամրոցում
  • Վիկտոր Կոլպակով – խաղալիք վաճառով
  • Էմանուիլ Գելլեր – Ցիմմեր, թափառական երաժիշտ
  • Ալեքսեյ Ալեքսեև – Պանտեն, «Գաղտնիք» առագաստանավի նավապետի օգնական
  • Իվան Մոլչալով – Ատվուդ, «Գաղտնիք» առագաստանավի բոցման
  • Եվգենի Մորգունով – ոստիկան Զուրբագանում

Լուսագրերում նշված չէԽմբագրել

  • Բորիս Նովիկով – նկարիչ Գրեյի ամրոցում
  • Վիկտոր Խոխրյակով – Սանդրո, պանդոկապան
  • Գենադի Յուխտին – ածխարար

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Յուրովսկի, Ալեքսեյ Նագոռնի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պտոկո
  • Բեմադրող օպերատորներ՝ Գենադի Ցեկավի, Վիկտոր Յակուշև
  • Գլխավոր նկարիչ՝ Լևան Շենգելայա
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Մորոզով
  • Հնչյունային օպերատոր՝ Մարիա Բլյախինա
  • Ռեժիսոր՝ Գ. Լևկոև
  • Հագուստի նկարիչ՝ Օլգա Կրուչինինա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ալեքսանդր Մակարով
  • Նկարիչ-գրիմարար՝ Ա. Դուբրով
  • Համակցված նկարահանումներ.
    • Նկարիչ՝ Զոյա Մորյակովա
    • Նկարչի օգնական՝ Էդուարդ Մալիկով
    • Օպերատոր՝ Ալեքսանդր Ռենկով
  • Ֆիլմարտադրության վարչության նվագախումբ
    • Դիրիժոր՝ Սեմյոն Սախարով
  • Ֆիլմի տնօրեն՝ Ի. Խարիտոնով

ՓաստերԽմբագրել

  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ալուպկայում, Կոկտեբելում, Յալթայում, Բաքվում և Պիցունդայում[3]։
  • Նկարահանումներին մասնակցել է «Ալֆա» բարկենտինը[3]։
  • Արթուր Գրեյի դերի համար փորձերի են մասնակցել Ալեքսանդր Բելյավսկին և Օլեգ Ստրիժենովը։
  • Ֆիլմը, ինչպես և նույն ժամանակաշրջանի խորհրդային լայնաֆորմատ բազմաթիվ ֆիլմեր, նկարահանվել է երկու տարբերակով՝ լայնաֆորմատ և սովորական։ Նկարահանումներն անցկացվել են երկու տեսախցիկով հերթականությամբ, այդ պատճառով սովորական տարբերակում նկարահանված բոլոր տեսարաններն ունեն այլ ռակուրս։
  • 1990 թվականից ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» կինոմիության կոմղից։ 2000-ական թվականներին ֆիլմը վերականգնվել է ու թողարկվել DVD սկավառակով նույն կինոմիության կողմից։

Տարբերություններ գրքիցԽմբագրել

  • Ֆիլմի գործողություններն արհեստականորեն տեղափոխվել են անցյալ (մոտավորապես 19-րդ դարի կեսեր), ինչի պատճառով խաղալիքների խանութի տիրոջ արտահայությունն այն մասին, թե առագաստանավերն այլևս ժողովրդականություն չեն վայելում գնորդների շրջանում, մնում է չբացատրված, որովհետև գրքում նա դա բացատրում է նրանով, որ առագաստանավորի փոխարեն սկսել են գնել խաղալիք մեքենաներ և ինքնաթիռներ, ինչը բնորոշ էր հենց 20-րդ դարի սկզբին։
  • Գրքի հերոսները հեռու են քաղաքականությունից, իսկ ֆիլմում Գրեյը ներկայացված է որպես հեղափոխական շարժման կողմնակից։
  • Գրքում Արթուրը լավ հարաբերություններ ունի մոր հետ, նա սպասում է որդու վերադարձին։
  • Գրքում Գրեյը «Գաղտնիք» (ռուս.՝ «Секрет») նավը գնում է մոր փողով, իսկ ֆիմում նա նավապետ Գոպի հովանավորությամբ է դառնում նավապետ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել