Տարաս Բուլբա
Տարաս Բուլբա (ռուս.՝ Тарас Бульба), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի վիպակը, մտնում է «Միրգորոդ» ժողովածուի մեջ։ 1934 թվականին հայերեն է թարգմանել Ակսել Բակունցը։ Վիպակում ժողովուրդը ներկայացված է որպես պատմության հերոս և ազգային ինքնագիտակցության կրող։ Հերոսը` Տարաս Բուլբան, վառ ներկայացուցիչն է։ Նրա համար իսկական կյանքը արշավն է, իսկ թույլատրելի ու հասկանալի գործողությունը` պատերազմը։
Տարաս Բուլբա ռուս.՝ Тарас Бульба | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Ձև | վիպակ |
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Կերպարներ | Taras Bulba?, Q105195169? և Q105195173? |
Հրատարակվել է | 1835 |
Թարգմանիչ | Ակսել Բակունց |
Վիքիքաղվածք | Տարաս Բուլբա |
![]() |
Իրադարձությունները տեղի են ունենում զապորոժյան կազակների միջավայրում XVII դարի առաջին կեսին։ Կազակների 1637-1638 թվականների ապստամբության պատմությունը Նիկոլայ Գոգոլի Տարաս Բուլբա վիպակի հիմքը դարձավ և ներկայացրեց հերոսների ողբերգական ճակատագրերի կոնկրետ օրինակներ[1]։
Սյուժե
խմբագրելԿազակների ծեր գնդապետ Տարաս Բուլբայի մոտ վերադառնում են իր 2 որդիները՝ Օստապը և Անդրիյը, որոնք սովորել են Կիևյան ակադեմիայում։ Ողջույնից հետո չդիմնանալով հոր կատակներին, ավագ որդին ձեռնամարտի է բռնվում հոր հետ։ Հայրը գոհ է։ Կրտսեր որդուն էլ ուզում է «ստուգել», բայց մայրը գրկում է որդուն և հեռացնում հորից։
Տարաս Բուլբան որոշել է որդիներին ուղարկել Զապորոժյան Սեչ, որովհետև դա տղամարդու համար վայել տեղ է։ Բայց տեսնելով որդիների ուժը, որոշում է ինքն էլ միանալ նրանց և միասին ճանապարհ են ընկնում։ Օստապը սառնասիրտ է։ Իսկ ահա Անդրին մտածում է գեղեցիկ լեհուհու մասին, որին հանդիպել է Կիևում։ Անգամ մտել էր նրա ննջարանը, բայց դռան թակոցը ստիպել էր նրան ողջ գիշեր թաքնվել աղջկա մահճակալի տակ, իսկ առավոտյան թաթար աղախինը դուրս էր բերել նրան տանից։
Զապորոժյան Սեչում սովորույթները ազատ են։ Կազակները սովորում են կռվել մարտերում։ Որդիներին հարբեցողությունից ու պարապությունից հեռու պահելու համար Տարաս Բուլբան համոզում է իր հին ընկերներին ապստամբություն սկսել։ Որոշում են ելնել Լեհաստանի դեմ։ Կազակները մտադիր են գրավել Դուբնո քաղաքը։ Քաղաքը պաշարում են և փորձում սովի մատնել։ Ընթացքում դատարկում են մերձակա գյուղերը և կրակի տալիս մարդկանց։ Բուլբայի որդիներին դուր չի գալիս այսպիսի կյանքը, բայց հայրը հանգստացնում է նրանց, ասելով, որ առջևում են թեժ մարտերը։ Մի գիշեր Անդրիյին քնից արթնացնում է թաթարուհին, որը դուրս էր բերել նրան լեհուհու ննջարանից։ Ասում է, որ լեհուհին, իր տիրուհին պաշարված քաղաքում է և տեսել է Անդրիյին պարսպից։ Խնդրում է հաց փոխանցել էր իր մեռնող մոր համար։ Հացերը պարկի մեջ լցնելով Անդրիյը նույն գիշեր թաթարուհու օգնությամբ գետնափոր թունելով անցնում է քաղաքը և հանդիպում լեհուհուն։ Տեսնելով աղջկան նա սովի մատնված, նա ուրանում է հայրենիքը՝ ասելով, որ հայրենիքը այն է, ինչը փնտրում է հոգին։
Հայրը ծանր է տանում որդու դավաճանության լուրը։ Մեկ ուրիշ լուր էլ գալիս է Սեչից։ Թաթարները արշավել են Սեչ և թալանել են կազակներին։ Դուբնոյի մոտ եղած զորքը կիսվում է և մի կեսը գնում է Զապորոժյե օգնության։ Լեհերը իմանալով կազակների թուլացման մասին փորձում են դուրս գալ քաղաքից և բռնվել մարտի։ Դուրս եկածներին թվում է նաև Անդրիյը։ Տարասը տեսնելով որդուն ասում է, որպեսզի նրան բերեն անտառի կողմը և դեմ առ դեմ դուրս գալով որդու հետ ասում է, ուղիղ նայելով նրա աչքերին։
Սակայն լեհերին օգնության է հասնում օգնական զորքը։ Նրանք գերի են վերցնում Օստապին։ Վիրավոր Տարասին տանում են Սեչ։
Տարասը համոզում է Յանկելին՝ իրենց առաջնորդին գաղտնի ուղարկել իրեն Վարշավա, որպեսզի նա կարողանա փրկագին տալ որդու համար և ազատել։ Նա ներկա է լինում Վարշավայի հրապարակում որդու դաժան մահապատժին։
Կազակների նոր զորք է հավաքվում և արշավում լեհերի դեմ։ Մարտերը դաժան են։ Համերաշխության դաշինքի ժամանակ լեհ իշխան Պոտոցկին երդվում է այլևս չհարձակվել կազակների վրա։ Բուլբան առաջարկում է յուրայիններին չհավատալ լեհերին։ Իր զորախմբով նա հեռանում է։ Նրա գուշակությունը կատարվում է և երդմնազանց լեհերը հարձակվում են կազակների վրա և ջարդում նրանց։ Իսկ Բուլբան իր ջոկատով շրջում է Լեհաստանով և վրեժխնդիր լինում իր որդու համար։
Իշխան Պոտոցկին մեծ զորքով շրջապատում է նրան։ Սկսվում է չորս օր տևողությամբ մարտը։ Կազակներին հաջողվում է ճեղքել լեհերի շարքերը։ Սակայն Բուլբան վերադառնում է իր ծխամորճի ետևից և գերի է ընկնում։ Նրան այրում են կրակի վրա։ Խարույկի վրա նա գուժում է թշնամիների մահը և ռուսական հողերի միավորումը ուղղափառ հավատի ներքո։
Տարաս Բուլբայի խոսքը եղբայրության մասին
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ В тексте сказано, что полк Бульбы участвует в походе гетьмана Остраницы. Это — реальный историчесывфы персонаж, избран повстанческим гетманом казаков в 1638 году и в том же году был разбит поляками.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Բուլբա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Բուլբա» հոդվածին։ |