Վիյ (ֆիլմ, 1967)
Վիյ (ռուս.՝ Вий), Նիկոլայ Գոգոլի համանուն պատմվածքի հիման վրա 1967 թվականին նկարահանված խորհրդային գեղարվեստական կինոնկար: 1968 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատարներից մեկն է (32,6 միլիոն հանդիսատես): Համարվում է խորհրդային միակ սարսափ ֆիլմը:
Վիյ ռուս.՝ Вий | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ[2][1] |
Թեմա | գերբնական |
Հիմք | Viy? |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Konstantin Ershov? և Gueorgui Kropatchev? |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Պտուշկո, Konstantin Ershov? և Gueorgui Kropatchev? |
Դերակատարներ | Լեոնիդ Կուրավլյով և Նատալյա Վառլեյ |
Օպերատոր | Fyodor Provorov? |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 78 րոպե |
ՍյուժենԽմբագրել
Մի անգամ գիշերով, բուրսայի (հոգևոր դպրոց) սան Խոմա Բրուտը, ծեծի է ենթարկում վհուկի, որից հետո վերջինս կերպարանափոխվելով գեղեցկուհու, մահանում է: Շուտով Խոմային կանչում են երեք գիշերների ընթացքում սաղմոսարան կարդալու` երիտասարդ պաննայի դագաղի մոտ, որը պարզվում է այն նույն վհուկն էր և ցանկանում էր վրեժ լուծել Խոմայից: Խոման փորձում է փախչել, սակայն նրան խանգարում է պաննայի հայրը` պան հարյուրապետը, ով խոստացել էր կատարել իր դստեր վերջին խնդրանքը: Հարյուրապետը Խոմային կանգնեցնում է ընտրության առջև` եթե սեմինարիստը արարողությունը տանի մինչև վերջ, ապա նրան սպասվում է առատ պարգև, իսկ եթե Խոման կփորձի խույս տալ սաղմոսերգությունից, ապա հարյուրապետի հրամանով դաժանորեն կպատժվի:
Իրականությունն ու ժողովրդական հավատալիքների մարմնացումը միաձուլվում են, երբ Խոմային վիճակված է լինում աղոթքներով երեք գիշեր պաշտպանվել զանազան չարքերից, հանգուցյալ վհուկ-պաննայից, հուշկապարիկներից, հրեշներից և վերջապես` սարսափելի Վիյից:
Դերասանական կազմԽմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Լեոնիդ Կուրավլյով | Խոմա Բրուտ |
Նատալյա Վառլեյ | պաննա |
Ալեքսեյ Գլազիրին | պան հարյուրապետ |
Նիկոլայ Կուտուզով | վհուկ |
Նկարահանող խումբԽմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ալեքսանդր Պտուշկո | սցենարիստ |
Կոնստանտին Երշով և Գեորգի Կրոպաչյով | ռեժիսոր |
Ֆեոդոր Պրովորով | օպերատոր |
Կարեն Խաչատրյան | կոմպոզիտոր |