«Ոսկե բանալի» (ռուս.՝ «Золотой ключик»), գեղարվեստական ֆիլմ, որ ստեղծվել է 1939 թվականին Ալեքսեյ Տոլստոյի համանուն պիեսի հիման վրա։ Մասամբ նկարահանվել է որպես խաղարկային, մասամբ՝ որպես տիկնիկային մուլտֆիլմ։ Մասնավորապես մի շարք տիկնիկ-կերպարների (առաջին հերթին՝ Բուրատինոյի) մասնակցությամբ մի շարք տեսարաններ նկարահանվել են տիկնիկային մուլտիպլիկացիայի տեխնիկայով, իսկ մնացածում նկարահանվել են «տիկնիկային» հագուստներով դերասանների մասնակցությամբ (այդ թվում՝ մարդկանց մասնակցությամբ տեսարաններից մեկում, որտեղ հասակների տարբերությունն ստացվել է հեռու և մոտ պլանների զուգորդմամբ)։

Ոսկե բանալի
ռուս.՝ Золотой ключик
Տեսակկինոնկար
Ժանրֆիլմ-հեքիաթ, գրական ստեղծագործության էկրանավորում և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
Հիմնված էՈսկե Բանալին
ՌեժիսորԱլեքսանդր Պտուշկո[1][2]
ՍցենարիստԱլեքսեյ Տոլստոյ[2] և Nikolay Leshchenko?[2]
ՀնչյունավորումOlga Shaganova-Obraztsova?[3], Raisa Khairova?[3], Թամարա Ադելհեյմ[3], Kirill Nikiforov? և Valentina Pokorskaya?
Բեմադրող նկարիչYury Shvets?[2]
ԵրաժշտությունԼև Շվարց[2]
ՕպերատորՆիկոլայ Ռենկով[2]
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄոսֆիլմ[2]
Տևողություն72 րոպե
Թվական1939

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է փայտե տիկնիկի արկածների մասին, որին գերանից պատրաստել է երգեհոնահար Կառլոն։ Բուրաինոն անցնում է զարմանալի արկածների միջով և հաղթում իր բոլոր թշնամիներին։ Բնօրինակ պիեսի սյուժետային շատ գծեր տարբերվում են «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» վիպակից։ Պիեսի հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմն ու դրա վերջաբանը։ Բուրատինոն և նրա ընկերները ոսկե բանալով բացում են նվիրական դուռը, հասնում կախարդական գրքի մոտ և նրա էջերից իջած օդանավով խորհրդային բևեռախույզների հետ մեկնում մի երկիր, որտեղ «բոլոր երեխաները սովորում են դպրոցում, և փառավոր ապրում են ծերունիները»։

Դերերում

խմբագրել
Կերպար Կատարող (1939) Հնչյունավորող (1959)
Կարաբաս Բարաբաս Ալեքսանդր Շչագին
Դուրեմար Սերգեյ Մարտինսոն
Բուրատինո Օլգա Շագանովա-Օբրազցովա Գեորգի Վիցին
Կառլո հայրիկ Գեորգի Ուվարով/Անատոլի Օրֆյոնով (վոկալ)
Օդանավի կապիտան Նիկոլայ Բոգոլյուբով
Ջուզեպպե Միխայիլ Դագմարով Գեորգի Վիցին
Մալվինա Թամարա Ադելգեյմ
Պիեռո Ռաիսա Խաիրովա
Սանդրո, պանդոկապետ Նիկոլայ Միչուրին
Բազիլիո Կիրիլ Նիկիֆորով
Ալիսա Վալենտինա Պոկորսկայա Յուլյա Յուլսկայա
Ս. Զոնենբուրգ
Ա. Վասիլևա
Ֆ. Տիխոնովա

Նոր խմբագրություն

խմբագրել

Քսան տարի անց՝ 1959 թվականին, ֆիլմը ձեռք է բերել նոր հնչողություն։ Վերահնչյունավորման ժամանակ կատարված առավել նշանակալի փոփոխություններից է Բուրատինոյի ձայնի այլ տեմբրն ու Կառլո հայրիկի անվան շեշտադրումը առաջին վանկի վրա (բնօրինակ տարբերակում՝ վերջին վանկի վրա)։ Նաև վերջին եզրափակիչ երգի վերջին քառատողի համար գրվել է նոր տեքստ։ Դրանից բացի, նոր տարբերակում փոխվել են լուսագրերի ու վերնագրի տառատեսակն ու ֆոնը, իսկ ամենասկզբում ավելացվել է «Մոսֆիլմի» պատկերանշանը։ Շատ տեքստեր վերափոխվել են, օրինակ՝ թվաբանության դասի տեսարանում։

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Տոլստոյ, Լյուդմիլա Տոլստայա, Նիկոլայ Լեշչենկո
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Պտուշկո
  • Օպերատոր՝ Նիկոլայ Ռենկով
  • Նկարիչ՝ Յուրի Շվեց
  • Տիկնիկները, դիմակները, հագուստներն ու դեկորացիաները՝ Վալենտին Կադոչնիկովի
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
  • Երգերի հեղինակ՝ Միխայիլ Ֆրոման
  • 1939 թվականի բնօրինակ հնչյունավորում
    • Հնչյունային օպերատոր՝ Ա. Բոնդարյով
    • Դիրիժոր՝ Վասիլի Շիրինսկի
  • 1959 թվականի նոր հնչյունավորում
    • Հնչյունային օպերատոր՝ Մ. Բլյախինա
    • Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ
    • Դիրիժոր՝ Ալգիս Ժյուրայտիս
  • Տնօրեն՝ Շ. Տեր-Ոսկանյան

Վերաթողարկում

խմբագրել

1990-ական թվականների սկզբից ֆիլմը թողարկվել է VHS տեսաերիզներով «Крупный план» կինոմիության, ավելի ուշ՝ «Формат А» ընկերության կողմից։ Այն թողարկվել է նաև VHS-ով և DVD-ով «Мастер Тэйп» ընկերության և «Союз Видео» ստուդիայի կողմից։ DVD-ով թողարկվել են ֆիլմի երկու տարբերակները՝ բնօրինակ (1939) և վերահնչյունավորված (1959)։

Արձագանքներ

խմբագրել

Հայտնի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Իվան Իվանով-Վանո-ն գրել է. «Այս ֆիլմում համակցված տեսարանների վարպետությամբ զարմացել են ոչ միայն շարքային հանդիսատեսները, այլ նաև բազմաթիվ մասնագետներ։ Իզուր չէ «Ոսկե բանալին» հետագայում դարձել «սեղանի գիրք», իրազննական ձեռնարկ ոչ միայն համակցված տեսարանների օպերատորների, այլ նաև մուլտիպլիկացիայի բոլոր սիրողների համար»[4]։

Կինոգետ Նինա Սպուտնիցկայան նկարագրել է ֆիլմի ստեղծման գործընթացն ու այն գնահատել հետևյալ կերպ. «Այս ֆիլմը մինչ օրս մնում է կադրում մեծ մարդու և փոքրիկ տիկնիկի օպտիկական համադրման նրբարվեստ աշխատանքի օրինակ»[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ильина М. Рассказ старой куклы: как снимался фильм «Золотой ключик» // Мир музея. — 2005. — № 10. — С. 36-39.
  • Шаганова-Образцова О. Из записок Буратино // Наука и жизнь. — 1982. — № 11. — с. 138—142.
  • Иванов-Вано И.П. Кадр за кадром. — М.: Искусство, 1980. — С. 95. — 240 с.
  • Спутницкая Н.Ю. Птушко. Роу: Мастер-класс российского кинофэнтези. — Москва, Берлин: Директ-Медиа, 2018. — С. 36—40. — 371 с.
  • Карюков М. Новые способы комбинированный съёмки / Е. Нефёдова. — М.: Госкиноиздат, 1939. — С. 134. — 140 с. — 2700 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե բանալի (ֆիլմ, 1939)» հոդվածին։