Բիլինա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիլինա (այլ կիրառումներ)
Բիլինա (ռուսերեն был բառից), ռուսական ժողովրդական բանահյուսության ժանրերից մեկը, ասք-երգեր պատմական նշանավոր դեպքերի, հերոսների և ժողովրդի կյանքի մասին։
Բիլինաների ծագումը
խմբագրելԲիլինաները ձևավորվել են 11-16-րդ դարերում՝ գերազանցապես Ռուսաստանի հյուսիսային շրջաններում։ Նրանց հեղինակները եղել են ժողովրդական անանուն երգիչներ, որոնք իրենց հորինած երգ-զրույցները բանավոր փոխանցել են հաջորդ սերունդներին։
Բիլինաների առաջին ժողովածուն, որը գրի է առել Ուրալի կազակ Կիրշա Դանիլովը, լույս է տեսել 1804 թվականին «Հին ռուսական բանաստեղծություններ» խորագրով։ Բիլինաների հավաքումն ու հրատարակումը շարունակվում է հետագայում, ընդհուպ մինչև մեր օրերը[1]։
Բիլինաների գեղարվեստական առանձնահատկությունները
խմբագրելԲիլինաներն ունեն գեղարվեստական ինքնատիպ առանձնահատկություններ՝ սկսում են հատուկ նախերգանքով, և ավարտվում վերջերգով, հաճախ են հանդիպում չափազանցություններ, կայուն մակդիրներ և համեմատություններ։ Հորինվել է անհանգ ոտանավորով։
Բիլինաների հերոսները
խմբագրելԲիլինաները հայերեն
խմբագրել- Բիլինաներ, Երևան, 1970, էջ 24։ (Թարգ. Հ. Դավթյան)
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 54-55.
Գրականություն
խմբագրել- Ղազար Այվազյան, Նյութեր ռուսական գրականությունից, ռուսական բիլինաներ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946, 16 էջ։
- Ղազար Այվազյան, Կիևյան Ռուսիայի գրականություն. XI-XIII դար (հեղինակակից Զ. Յասինսկայա), Երևան, Հայկական ՍՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1949, 203 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 439)։ |