Հնչուն կինո, պատկերը խոսքով, երաժշտությամբ և ձայնային էֆեկտներով ուղեկցող կինոնկարների արտադրությունն ու ցուցադրումը։ Հնչուն կինոն ամենուրեք տարածվել է 1927- 29 թթ-ին։ ժամանակակից բոլոր կինոնկարները հնչուն են։ Կինոստուդիայում նկարահանող սարքի օգնությամբ օբյեկտը նկարահանվում է կինոժապավենի վրա, որի հետ սինխրոն շարժվող (456 մմ/վրկ) մագնիսական ժապավենի վրա միաժամանակ ձայնագրող սարքը ֆիքսում է ձայնը։ Պատկերի և ֆոնոգրամի նեգատիվներից պատճենահանման ֆաբրիկաներում դրոշմվում է ֆիլմի պոզիտիվ պատճենը, որը կինոպրոյեկցիոն ապարաւոի միջոցով ցուցադրվում է էկրանին։ Հնչուն կինոյում օգտագործվում է ձայնագրման չորս հիմնական տեսակ.

Ձայնագրման տեսակները խմբագրել

  1. Սինխրոն՝ ձայնի և պատկերի միաժամանակյա գրառում,
  2. Նախնական և հետագա հնչյունավորում՝ ձայնի և պատկերի ոչ միաժամանակյա գրառումով,
  3. հնչուն կինոնկարների կրկնօրինակում,
  4. ձայնագրման հատուկ տեսակներ, որոնք կիրառվում են գիտական նպատակներով և հատուկ էֆեկտների ստացման համար (արձագանք, հեռախոսային խոսակցություն և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 498